Հրապարակման կանոններ

ԱՌԱՎՈՏ ՕՐԱԹԵՐԹԻ ԿԱՅՔՈՒՄ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Սիրելի ընթերցող, մենք գնահատում ենք Ձեր ցանկությունն արձագանքելու մեր կայքում հրապարակված նյութերին, մասնակցելու ծավալվող քննարկումներին: Սակայն կայքում հրապարակվելիք մեկնաբանությունների համար ունենք մի քանի կանոններ, որոնք խորհուրդ ենք տալիս ընթերցել:

1. Եթե հնարավոր է՝ ստորագրեք Ձեր մեկնաբանությունը: Անստորագիր նյութերը հարգի չեն: Մենք նաեւ խնդրելու ենք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, որը չենք հրապարակի կայքում:

2. Երբ մեջբերում եք անում նյութից՝ աշխատեք դա անել ճշգրտորեն: Լավ կլինի նաեւ նշել URL-ն` նյութի համացանցային հասցեն (առկայության դեպքում)

3. Խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս խուսափել վիրավորական արտահայտություններից և զրպարտչական տեղեկությունների տարածումից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կարող են հեռացվել կայքից: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:

4. Չեն հրապարակվի նաեւ այն մեկնաբանությունները, որոնք հիմնված են անհատի կամ անհատների խմբի հանդեպ ատելության կամ կրոնի, սեռական կողմնորոշման, ազգության կամ տարիքի նկատմամբ կարծրատիպերի վրա:

5. Չի կարելի հրապարակել շարքային քաղաքացու էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսի համարը կամ հասցեն՝ առանց նրա թույլտվության:

6. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:

7. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը. այն դժվար է ընթերցման համար:

8. Եթե Ձեր մեկնաբանությունը չի հայտնվում կայքում ողջամիտ ժամկետում եւ գիտեք, որ դրա պատճառն այս կանոնների խախտումը չէ՝ հաղորդագրություն ուղարկեք խմբագրին:


 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք