Տեսանյութերի լրահոս
Խմբագրի սյունակ
Մի քանի օր առաջ Եվրախորհրդարանը գրեթե միաձայն առաջարկել է ԵՄ գործադիր կառույցներին՝ դիտարկել Հայաստանին՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հարցը: Որեւէ իրադարձության դեպքում ցանկացած հասարակության արձագանքը սովորաբար լինում է երկու տեսակի: Այդ ծայրահեղական երկու տեսակները բնորոշվում են հունարեն բառերով՝ «պանիկա» (խուճապ) եւ «էյֆորիա» (մոտավորապես՝ հարբածի աստիճանի ոգեւորություն): Այս պարագայում, բնականաբար, երկրորդն է: Ընդ որում, էյֆորիան հաճախ արհեստական է լինում եւ բորբոքվում է պաշտոնական քարոզչության կողմից: Նախ՝ պետք չէ մարդկանց խաբել եւ հույսեր ներշնչել, որ մի քանի տարի հետո Հայաստանը կդառնա ԵՄ անդամ՝ չնայած ԵՄ անդամակցությունը, կարծում…