Լրահոս
Օրվա լրահոսը

Հետխորհրդային ռեժիմները խստանում են

Սեպտեմբեր 28,1995 11:05

Դեմոկրատիայի եւ ազատության ճնշումը ընդդիմադիր մամուլի եւ բոլոր հավաքույթների գլխավոր թեման է։ Թեման, իսկապես, արգասաբեր է՝ հեղափոխական օրորոցից դուրս ելած հայրենի իշխանությունները այսօր բավականին միանշանակ ձեւով «ձգում են պտուտակները»՝ բոլոր բնագավառներում եւ շատ վճռականորեն։ Այժմ զավեշտական է թվում, որ 92 թվականին առաջին ձախողված «Դաշինքի» անդամները պետական հեռուստատեսությամբ ազատ եւ անարգել կոչ էին անում ժողովրդին հեղաշրջում կատարել, որ մեր պետականության առաջին տարիներին պաշտոնական լրատվական միջոցները քարոզչության հավասար պայմաններ էին ստեղծում թե իշխանությունների կողմնակիցների, թե ոխերիմ ընդդիմախոսների համար։ Իրենք՝ իշխանությունները, ղեկի մոտ գալով ազատության եւ անկախության կարգախոսներով եւ 88–90թթ. տուրք տալով ամբոխավարությանը, սկզբնական շրջանում շատ էին վախենում, որ իրենց կմեղադրեն դեմոկրատիայի սահմանափակման մեջ։

Իսկ հետո՝ ստոպ, տեղ հասանք… Եվ որքան էլ իմ ազատասեր մտավորական հոգու համար դա ատելի լինի, պետությունը չի կարող գոյություն ունենալ առանց սահմանափակումների։ Հետհեղափոխական շրջանում ցանկացած քաղաքական ուժի գործունեության մեջ պետք է հաշվի առնվի այդ հանգամանքը, հակառակ դեպքում այդ ուժը դադարում է քաղաքական լինելուդ։ Գործնականում, նախկին Խորհրդային Միության բոլոր երկրներում, նշմարվում են նույն պրոցեսները՝ մտցվում է որոշակի գրաքննություն, չափավորվում են անձի՝ սկզբնական շրջանում անսահմանափակ իրավունքները։ Պարզվում է, օրինակ, որ չի կարելի առանց թույլատրության զենք կրել կամ հրապարակավ ցույց տալ սեփական մարմնի բարեմասնությունները։ Զարգացած արեւմտյան դեմոկրատիաների մասին այս առումով խոսելն իսկ ավելորդ է։ Այնտեղ չի կարելի նույնիսկ թքել չարտոնված տեղում՝ անմիջապես պատասխանատվության կկանչեն, լինես նախարար, թե շարքային քաղաքացի։

Խնդիրը հենց դա է, որ օրենքը հավասար չափով գործի բոլորի համար՝ անկախ ուսադիրներից։ Այդ դեպքում ցանկացած սահմանափակում ամեն մի քաղաքացի՝ լինի հասարակ մահկանացու կամ նույնիսկ ամենածայրահեղ ընդդիմադիր գործիչ, կընդունի «ըմբռնումով»։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930