Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԿՐԱՊԱՀԻ» ԸՆՏՐԱԿԱՆԸ

Սեպտեմբեր 30,1998 00:00
lurer

Սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովում հայտարարվեց, որ այդ օրվանից պաշտոնական շրջանառության մեջ է դրվում «Երկրապահ» պատգամավորական խմբի ընտրական օրենսգրքի նախագիծը։ Խմբի փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են կատարել բոլոր քայլերը՝ միասնական ընտրական օրենսգիրք ստեղծելու համար։ Իսկ ընդհանուր համաձայնությունը 1999 թվականի ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հիմք կարող է դառնալ։

ԱԽ, ԻՄ ԶԱՐԹՈՆՔԻ ՋՈՒՐԸ

Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանն «Առավոտ»-ին հատուկ վկայեց, որ ինքը, ինչպես նաեւ իր ընտանիքի անդամները, կերել են Զարթոնք գյուղի խաղող, դեղձ ու բանջարեղեն, ինչպես նաեւ խմել Զարթոնքի ջուրը։ Ասել է թե, որ իրենք խոլերայով չեն հիվանդացել, ուրեմն նշանակում է հիվանդությունը վերացված է ընդհանրապես։

ՈՍԿԵՐԻՉՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ

«Շողակն» ձեռնարկության տնօրեն Գագիկ Աբրահամյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ հոկտեմբերի 3-4-ին Երեւանում տեղի կունենա Հայ ոսկերիչների միջազգային միության համագումարը։ «Արմենիա» հյուրանոցում տեղի ունենալիք այդ միջոցառմանը մասնակցելու են բազմաթիվ ոսկերչագործական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930