Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ՝ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ

Մայիս 31,1999 00:00

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ՝ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ Մայիսի 29-ին Լոռու մարզային ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստ գումարեց։ Ընտրացուցակներում եղած բազմաթիվ անճշտություններից ներկայացվեցին միայն մի քանիսը, որոնք պետք է դատական կարգով լուծում ստանան։ Նշվեց, թե ընտրությունների ժամանակ տեղամասային հանձնաժողովներում դրանց նախագահները, անդամները, թեկնածուների վստահված անձինք, դիտորդները եւ ԶԼՄ ներկայացուցիչները որտեղ պետք է նստեն։ Հետաքրքիր հանգամանք էր այն, որ նիստի ընթացքում մարզային հանձնաժողովի անդամներից մի քանիսին տարան տեղական հեռուստատեսությամբ ելույթի։ Անհասկանալի հանգամանքներում հանձնաժողովի նիստը երկարատեւ, չպատճառաբանված ընդմիջում ունեցավ, իսկ այդ ընթացքում անդամներից մի քանիսը ձեռքերը անհույս թափ տալով հեռացան՝ այլեւս չցանկանալով մինչեւ գիշեր մնալ այդտեղ։ Մեր այցելության պահին տեղամասային հանձնաժողովի ներկայացուցիչները եկել էին տանելու քվեաթերթիկները, իսկ տեղամասերից մեկից զանգեցին ու բողոքեցին, թե իրենց տարած քվեաթերթիկների թիվը պակաս է։ Ոչ միայն Լոռու մարզն է բաժանված ընտրատարածքների, այլեւ մարզային հանձնաժողովը, եւ յուրաքանչյուր ընտրատարածքի գծով առանձնացված են տարբեր սենյակներ՝ համապատասխան աշխատողներով։ Ի դեպ, 13 անդամներից բացի, մարզային հանձնաժողովն ունի նաեւ 5 հոգուց բաղկացած աշխատակազմ։ Գ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել