Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՄՅԱՆԻ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐ ԷՐ

Հունիս 30,1999 00:00

ԳԵՂԱՄՅԱՆԻ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐ ԷՐ Մայիսի 20-ին «Օրագիրը» մի պատմություն էր հրապարակել, թե 1993-ին Արտաշես Գեղամյանի կինն ինչպես էր փորձել ներքնաշորի մեջ, մաքսանենգ ճանապարհով իրենց ոսկեղենն արտասահման տանել եւ բռնվել էր։ Այս հրապարակմանը հերքում հաջորդեց եւ դատախազությունն էլ քրեական գործ հարուցեց։ Սակայն երեկ մաքսային համակարգի եւս մի նախկին աշխատակից հաստատեց այդ տեղեկությունը՝ այդ տարիներին ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ եւ միեւնույն ժամանակ՝ Արարատյան տարածաշրջանի մաքսատան պետ Լեւոն Կիզոկյանը. «Օրագրի» հրապարակումից հետո ես վերհիշեցի այդ փաստը։ Այդ դեպքը եղել է։ Ի դեպ, կարող եմ նաեւ ասել, որ այդ ժամանակ Գեղամյանին առնչվող բազմաթիվ պրոբլեմներ են եղել։ Այն ժամանակ, օրենքով բավական սահմանափակ քանակի ոսկեղեն եւ զարդեղեն էր թույլ տրվում արտասահման տանել եւ այդ ամենը պարտադիր պիտի հայտարարագրվեր։ Ես հիշում եմ, որ Գեղամյանի կնոջ առնչությամբ նման դեպք եղավ, երբ նա ապօրինաբար փորձել էր արտահանել. միգուցե նաեւ օրենքի նրա չիմացության հետեւանքն էր դա։ Դեպքը արձանագրվել է, բայց օրենքն այն ժամանակ այնպիսին էր (նաեւ ԱԱՊՎ-ի հետ ներքին պայմանավորվածություն կար՝ մաքսանենգության առումով ընդդատյա էր մաքսատունը), թե քանի որ գումարային առումով եղածն այնքան էլ մեծ բան չէր՝ ուղղակի այդ իրերը պետությունն առգրավվել էր եւ քաղաքացուհու նկատմամբ որեւէ միջոց չէր կիրառվել։ Մինչեւ որոշակի գումարի հասնող մաքսանենգության դեպքերում մաքսատան պետի որոշմամբ էին առգրավվում»։ Հավելենք, որ «Օրագրի» հրապարակումը հաստատել էր նաեւ այդ տարիներին ՀՀ մաքսային վարչության պետ Երջանիկ Աբգարյանը։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել