Լրահոս
Օրվա լրահոսը

Ես էլ ունեմ հատուկ կարծիք

Հուլիս 31,1999 00:00

Ես էլ ունեմ հատուկ կարծիք «Արմենիկումը» հայ ժողովրդի եւ համայն մարդկության սխրանքն է, բայց որքանո՞վ է խոսվում դրա մասին եւ որքանո՞վ են մարդիկ հավատում ՍՊԻԴ172ով հիվանդ մարդկանց փրկության հնարավորությանը։ Սվետա Ալեքսանյան (ուսուցչուհի) – Հավատում եմ, որ վերջապես գտնվել է դարիս վատթարագույն հիվանդության դեղամիջոցը։ Բայց զարմանում ու զայրանում եմ համատարած լռության վրա։ Կարծես ոչ թե մահացու հիվանդության բուժումն է հայտնաբերվել, այլ մի փոքրիկ աղջնակի ինչ172որ կորած գնդակ։ Ռուզան Մարկոսյան (պատմաբան) – Ասում են՝ բոլոր հիվանդությունները, պատերազմներն ու կոտորածները «սարքովի» են։ Երեւի երկրագունդը չափից դուրս ծանրաբեռնված է բնակչությամբ։ Հավատում եմ, որ ՁԻԱՀ172ը կբուժեն, բայց ասում են՝ հիմա էլ Ռոստովի մարզում մի անհայտ հիվանդություն է հայտնաբերվել։ Դրա բուժումն ո՞վ է գտնելու… Ալինա Ալիխանովա (դասախոս) – Մարդիկ շատ անհավատ ու վատատես են։ Եթե կարող են ասել, որ «բաժակը կիսով չափ լիքն է», նրանք անպայման ասում են՝ «բաժակը կիսով չափ դատարկ է»։ Չեն հավատում «Արմենիկումին», բայց չէ՞ որ Կոլեսնիկովը բուժվեց։ Արտաշես Պողոսյան (բիզնեսմեն) – Եթե ճիշտ լիներ, կխոսվեր այդ մասին, աշխարհով մեկ հայերն իրենց հերոսներ կհռչակեին։ Սա երեւի քաղաքականություն է, որով կբացատրեն, կպատճառաբանեն բյուջեի դատարկվելը։ Տիգրան Արշակյան (թոշակառու) 172 Վախենում եմ վարակված որեւէ մոծակ ինձ կծի, ես էլ վարակվեմ։ Ո՞ւր է ինձ այնքան փող, որ ՍՊԻԴ172ից բուժվեմ։ Մելքոն Հովսեփյան (գինեկոլոգ) – «Արմենիկումի» մասին հայտարարվեց ընդամենը մեկ172երկու անգամ՝ անակնկալի բերելով համայն աշխարհին ու հետո ամեն ինչ լռության գիրկն ընկավ։ Միակ փաստը, որ «Արմենիկումը» գործում է, Ն. Կոլեսնիկովի բուժումն է։ Թվում էր, թե նա առաջիններից մեկը պետք է պայքարեր «Ամենիկումի» իրավունքների ու հռչակման համար, բայց նորից լռություն է։ Հարցումներն ամեն դեպքում ապացուցեցին, որ «Արմենիկումի» նկատմամբ հայաստանաբնակներն ավելի լավատեսորեն են տրամադրված, քան ռուսները, չնայած հիվանդների մեծամասնությունը, որոնք «գրոհել» են այն կլինիկան, որտեղ իր բուժման կուրսն անցավ Ն. Կոլեսնիկովը, Ռուսաստանից են։ «Արմենիկումի» հարցերով (եւ ոչ միայն) Հայաստան ժամանած Մոսկվայի փսիխոթերապիայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արկադի Յակովլեւիչ Ֆրենկելն իր տեսակետը հայտնեց այդ անորոշ լռության ու բուժման ընթացքի վերաբերյալ։ – Ի սրտե հավատում եմ «Արմենիկումի» բուժիչ ուժին եւ ոչ միայն ես։ Անձամբ կարդացել եմ տարբեր երկրներից, քաղաքներից ուղարկված նամակներ, որտեղ ծնողներն իրենց օրգաններն էին առաջարկում՝ որդիների բուժման համար։ Տեսել եմ հիվանդներին՝ Բոստոնից եկած Բրայենին, Կամբոջայից բերած հիվանդին, Գարիկին, որն ամբողջովին վերքապատ էր, երբ նրան ցուցադրեցին հեռուստատեսությամբ։ Հետեւել եմ «Արմենիկումով» բուժման գործընթացին եւ ապշած եմ հայերի բարության վրա։ Բուժման կուրսերն իրականացվում են ի վնաս Հայաստանի բյուջեի։ Հայերն իսկական սխրանք են գործել։ Այդ առումով համաձայն չեմ Ռուսաստանի լռության հետ։ ՍՊԻԴ172ը համաշխարհային աղետ է եւ պետք է դրա դեմ պայքարել միահամուռ ուժերով, մասնագետներով։ Հարկավոր է կառուցել համաշխարհային ստանդարտներին համապատասխան կլինիկա, որը կկարողանա ընդունել բոլոր ցանկացողներին։ Անթույլատրելի է, որ խաղաղ պայմաններում, երբ դեռեւս երրորդ համաշխարհային պատերազմ չկա, վախճանվեն երիտասարդներ։ Հայաստանը հույսի շող է տալիս ամբողջ աշխարհին եւ առաջարկում համագործակցել։ Արձագանքներ եղել են, բայց ոչ Ռուսաստանի կողմից։ Մոսկվա վերադառնալուց անմիջապես հետո ես Առողջության պահպանման կոմիտեում կբարձրացնեմ «20172րդ դարի ժանտախտի» հարցը։ Հուսով եմ, համառ լռության պատնեշը կճեղքվի։ ԱՆՆԱ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել