Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Նոյեմբեր 30,1999 00:00
jhangiryan

«Առավոտը» զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին խնդրեց մեկնաբանել ՀՅԴ եւ ԱԺՄ կուսակցությունների ներկայացուցիչների, նաեւ որոշ լրատվամիջոցների այն մտահոգությունները, թե հոկտեմբերի 27-ի դեպքերի նախաքննության մասին տեղեկատվություն չկա եւ բացառված չէ, որ քաղաքական նկատառումներով արհեստական ցուցմունքներ կորզվեն։ Պրն Ջհանգիրյանի պատասխանն էր. «Իմ պարտականությունը գործի նախաքննությունը վարելն է եւ ոչ թե կուսակցությունների դիրքորոշումները կամ հրապարակումները մեկնաբանելը»։

«ԵՍ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ»

Vano Siradexyan

ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Վանո Սիրադեղյանն «Առավոտին» փոխանցեց հետեւյալ գրությունը Վազգեն Սարգսյանին ուղղված իր նամակի վերաբերյալ. «Նամակը «Հայկական ժամանակում» հրապարակելու հետ ես առնչություն չունեմ։ Ստույգ բացատրությունը տվել է նույն թերթը»։

ՈՉ ՈՔ ՉԷՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՎԱԽԵՆԱԼ

shoger

Շաբաթավերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին լույս կտեսնի «Չորրորդ իշխանություն» պարբերականը, որն իր գոյությունը դադարեցրել էր իշխանափոխությունից հետո։ Հանկարծակի վերահրատարակման պատճառը Շողեր Մաթեւոսյանն այսպես բացատրեց. «Ես դադարեցրի թերթի հրատարակումը, քանի որ չէի ցանկանում լրագրողներիս ֆիզիկական անվտանգությունը հարվածի տակ դնել։ Իսկ նման կոչեր կային՝ «ՉԻ»-ն մեղադրվում էր տարբեր տեղեր սեպեր խրելու մեջ։ Բայց հոկտեմբերի 27-ից հետո, նրանք ում համար անհանգստանում էի, վճռականորեն հայտարարեցին, թե հոգնել են արդեն վախենալուց, մի անգամ են ապրելու այս Հայրենիքում եւ պիտի որպես քաղաքացի դրսեւորվեն»։

Շողեր Մաթեւոսյանի հետ հարցազրույցը կարդացեք 2-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930