Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Դեկտեմբեր 23,1999 00:00
hosanq

Հայ էներգետիկները երեկ նշեցին իրենց մասնագիտական տոնը՝ էներգետիկի օրը։ Ժողովուրդն այս ոլորտի աշխատակիցներին շնորհավորական բացիկներ չուղարկեց, սակայն իր ձեւով շնորհավորեց նրանց. երեկ՝ դեկտեմբերի 22-ին, տարվա ամենաերկար գիշերն էր, հետեւաբար նաեւ այդ գիշեր մարդիկ ծախսեցին ավելի շատ էլեկտրաէներգիա։ Ավելի ծանրակշիռ նվեր մենք անել չենք խոստանում։

ՎԱՏ ԼՈՒՐ

aviauxi

Երկուշաբթի օրվանից Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանում կալանվել է «Հայկական ավիաուղիներին» պատկանող ԻԼ-86 ինքնաթիռը, որը կատարել էր Երեւան-Փարիզ չվերթը։ Պատճառները ճշտելու համար դիմեցինք ՀԱՈՒ-ի լրատվական ծառայության ղեկավար Թամարա Սարգսյանին, որը պատասխանեց. «Կալանման պատճառը Արեւմտյան Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում «Հայկական ավիաուղիների» ավիավառելիքի նախկին մատակարար «Ֆենիքս Ֆյուլ» կազմակերպության եւ ՀԱՈՒ-ի միջեւ ֆինանսական տարաձայնություններն են, որոնք մոտ օրերս կպարզվեն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031