Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 30,2000 00:00

ԻՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՎԱՏ ԱՐՏԱԴՐՈՂԻՆ Տեւական ժամանակ Հայաստանի թիվ 1 գործարարի համբավ վայելող Խաչատուր Սուքիասյանը, պատասխանելով մեր դիտարկմանը, թե ներքին արտադրության անկման հաշվին ավելանում է ներմուծվող ծխախոտի ծավալը, եւ այս գործընթացը ոչ մի դեպքում ողջունելի չէ՝ ասաց. «Ներքին արտադրության ծավալների անկումը, ըստ մեր տեղեկությունների, պայմանավորված է այն հանգամանքով, որ դեռեւս անցյալ տարվանից «Գրանդ Տոբակոն» ծխախոտի որակի հետ կապված խնդիրներ ուներ»։ Թերեւս կարելի է ենթադրել, որ իրեն խանգարողների վերաբերյալ «Գրանդ Տոբակոյի»՝ վերջերս բարձրացրած աղմուկը նպատակ ունի ընդամենը քողարկել իր արտադրանքի վատ որակը։ ՄՈՒՐԱԴԸ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՉՊԱՀԵՑ «Առավոտի» տեղեկությունների համաձայն, վերջին ամսում Սեւանա լճի մակարդակն իջել է 8 սմ-ով։ Բնապահպանության նախկին նախարար Գեւորգ Վարդանյանի (որն իր հիմնական նպատակը հայտարարել էր Սեւանի մակարդակի պահպանումը) գործունեությունն այս առումով անհամեմատ ավելի արդյունավետ էր։ ՋՐԻ ԲԱԺԻՆ Ի գիտություն ԱԺ պատգամավորների, որոնք միայն հետին թվով են արձանագրում, թե վարկային գումարներից արտասահմանցիներին ինչ աշխատավարձեր են վճարվում, նշենք, որ «Համայնքային զարգացման ծրագրի» հաղթող ճանաչված իտալական «Էլ Յութիլիթի» ընկերության ներկայացուցչին, Երեւանի ջրամատակարարման կառավարման համար ՀԲ-ի հատկացրած վարկային գումարներից ամսական վճարվում է 15 հազար դոլար։ Իրազեկները նշում են, որ եթե նույնքան ամեն ամիս ներդրվեր, Երեւանի ամեն թաղամասում՝ ջրամատակարարումը կդառնար 24-ժամյա։ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ Կառավարությունը երեկ հերթական նիստ անցկացրեց, իսկ մենք, փոխանակ նիստը լուրջ-լուրջ լուսաբանենք, պատուհանից դուրս էինք նայում։ Ավելի մանրամասն՝ 2-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930