Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 29,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է խոստովանել. «Լավատես եմ եւ իրոք կուզեի, որ նոր կառավարությունը ջանասիրությամբ ու հավատով լծվեր գործին, որովհետեւ սա մեր կառուցած պետությունն է, եւ ամենաաննշան ձախողումներն իսկ մեզանից յուրաքանչյուրն ընկալում է որպես իր ձախողում։ Մենք «մեր» եւ «ձեր»-ի որեւէ գիծ չենք քաշել…»։ ՆԱԽՈՐԴ Երբեւէ ավելի հեշտ «մեղեդի» չէինք առաջարկել մեր ընթերցողներին գուշակելու համար։ Մի՞թե լույսի պես պարզ չէր, որ «Հարությունյանը երբեք չի կարող պատճառ հանդիսանալ քաղաքական գործընթացների այս կամ այն կերպ զարգացմանը։ Հարությունյանն ունի այլ առաքելություն, որը նրան վերապահված է Սահմանադրությամբ եւ օրենքով։ Եվ հակառակը՝ Հարությունյանը պետք է ինքը սահմանադրականության պաշտպանը լինի եւ ոչ թե խախտողը» արտահայտության հեղինակը հենց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է (1998-ի ապրիլ)։ Սակայն որեւէ ճիշտ պատասխան չեղավ՝ ի ուրախություն դրամական մրցանակը տրամադրող մեր տնօրեն Պետրոս Պետրոսյանի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել