Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՓՍՈՍԱՆՔԻ ԽՈՍՔԵՐ

Օգոստոս 31,2000 00:00
Azat Arshakyan

«Եթե կա ինչ-որ բան, որ իմ առումով կասկած է առաջացնում՝ պատրաստ եմ պատասխան տալ։ Թշվառության, երկրի քանդվելու, անհաջողությունների, ձախողումների, տնտեսական անկման, հանցագործությունների եւ կոռուպցիայի, արտագաղթի, մազութի… այդ բոլորի համար ես, իհարկե, զղջում եմ։ Շատ եմ ափսոսում, որ այդպիսի բաներ եղել են մեր օրոք։ Ես ափսոսում եմ, որ մեր գործունեությունը ո՛չ միայն լավ արդյունքներ տվեց, որոնցով հպարտանում եմ՝ պետականությունը, ազատագրված Ղարաբաղը, Սահմանադրությունը, օրենքները, պետական համակարգը, քաղաքական կուսակցությունները»,- ասաց նախկին քաղկալանավոր Ազատ Արշակյանը, որի 50-ամյակը լրացավ օգոստոսի 13-ին։

Կարդացեք էջ 3:

ԶԳՈ՛ՒՅՇ. ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐ ԵՆ

Gagik Melqonyan

Պաշտպանության փոխնախարար Գագիկ Մելքոնյանի թիկնապահները վերջերս զենքով սպառնացել են Մերգելյան ինստիտուտի Ծաղկաձորի պանսիոնատում հանգստացողներին (ընդ որում, նաեւ մի աղջկա) եւ նրանց աչքի առջեւ ոլորել հանգստյան տան տնօրենի ձեռքերը։ Թիկնապահների այս «ընդվզման» առիթը եղել է իրենց պանսիոնատի բար չթողնելը։ Միջադեպը հետագայում հարթել է ինքը՝ Գագիկ Մելքոնյանը, որն իր թիկնապահներին պարտադրել է ներողություն խնդրել։

ՕԴԱՆԱՎՈՒՄ ԻՐ ԲԱԶԿԱԹՈՌԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԽԱԹԵՐ

Armen khachatryan

«Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն իր պաշտոնանկության մասին լուրերն անվանել է «միամիտ զրույցներ, երբեք չհիմնավորված՝ ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ կանոնակարգով, ո՛չ ներկա քաղաքական իրողությամբ։ Այն մարդիկ, ովքեր որ փորձում են այս բանսարկությունները եւ անհեթեթ խոսակցությունները հիմք դարձնել որոշակի բանավեճերի, առավել կասեի՝ բամբասանքի, մոլորության մեջ են»։

Հիշեցնենք, որ ԱԺ ղեկավարության մեջ ՀԺԿ ներկայացուցիչների փոփոխության մասին ասել էր ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031