Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 30,2000 00:00

«Ս. Աղաջանյանը ուժեղ անհատականություն է» Կալանավորվելուց հետո Արկադի Ղուկասյանի դեմ կատարված մահափորձի գործով մեղադրվող Սասուն Աղաջանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, եւ նրան տեղափոխել էին Նուբարաշենի հոգեբուժարան։ Նուբարաշենի հանրապետական հիվանդանոցի դատական բաժանմունքի վարիչ Աիդա Ղահրամանյանը՝ կատարելով դատաբժշկական փորձաքննություն, օգոստոսի 28172ից սեպտեմբերի 12172ը վերոնշյալ հոգեբուժարանում գտնվող Աղաջանյանին համարել է մեղսունակ եւ դատական նիստերին մասնակցելու ունակ։ Սակայն առաջին իսկ դատական նիստին մասնակցելու Աղաջանյանին բերել են թեւերից պահած, քանի որ ինքնուրույն կանգնել նա ի վիճակի չէր։ Արդեն յոթ ամիս է, ինչպես վկայել է նրա կինը «Առավոտի» թղթակցին նոյեմբերի 7172ին տված իր հարցազրույցում, Սասուն Աղաջանյանը տեսակցության ժամանակ չի ճանաչել ո՛չ կնոջը, ո՛չ երեխաներին, որեւէ ձեւով չի արձագանքում արտաքին ազդակներին, դատարանի դահլիճում նստում է այն դիրքով, որը տեսնում եք երկրորդ լուսանկարում։ Ոչինչ ուտել ինքնուրույն չի կարողանում, միայն հատուկ ռետինե խողովակով հեղուկ է ընդունում։ Դատարանում ոչ մի բառ չի արտասանում, միայն մեկ172մեկ աչքերից արցունք է հոսում։ ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանը սա վերագրել է նրան, որ Սասուն Աղաջանյանը գլուխը ամոթից չի բարձրացնում, իսկ արցունքները ափսոսանքի ու զղջումի արցունքներ են։ Մինչ մեր իրավապաշտպանները իրենց հունարը բանեցնում են ոչ թե մարդու իրավունքները պաշտպանելու, այլ անգամ կալանավորներին՝ առանց դատավճիռը լսելու մեղադրանք ներկայացնելու (տես՝ Լարիսա Ալավերդյանի հարցազրույցը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանով) կամ ամեն կերպ փորձելով վարկաբեկել սեփական երկիրը (տես՝ Միքայել Դանիելյանին), մարդու իրավունքները անարգել ոտնահարվում են։ Ստորեւ (գուցե թե փոքր172ինչ ուշացումով) ձեզ ենք ներկայացնում մեր թղթակցի ձայնագրություններից մի հատված, որոնք նա կատարել է ԼՂՀ Գերագույն դատարանում, նոյեմբերի 7172ի նիստի ժամանակ։ Սասուն Աղաջանյանի պաշտպան Էդիկ Աղաջանյանի հարցը Աիդա Ղահրամանյանին. – Ինչպես հետեւում է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից՝ Ս. Աղաջանյանը որեւէ հիվանդությամբ չի տառապում եւ նրա ներկայիս վիճակը պարզապես սիմուլյացիա է։ Կարո՞ղ է Աղաջանյանը ներկայիս ֆիզիկական, հոգեկան վիճակով ցանկության դեպքում առանց կողմնակի միջամտության կտրուկ դադարեցնել սիմուլյացիան եւ վերադառնալ իր նախնական վիճակին, թե՞ դրա համար կպահանջվի վերականգնողական որոշ շրջան։ – Երբ մարդը երկար ժամանակ պառկած է, չի շարժվում, հետո դժվարանում է քայլել։ Գուցե թե որոշ ժամանակ վերականգնման համար անհրաժեշտ է, բայց դա հոգեկանի վրա չի անդրադառնում։ Որպես հոգեբույժ եւ բժիշկ կարող եմ ասել, որ նա կարող է միանգամից վերադառնալ նորմալ վիճակի, եթե ցանկանա։ Ես համարում եմ, որ նա շատ ուժեղ անհատականություն է։ – Նա չորս օր է՝ ոչ ուտում է, ոչ հարցերին է պատասխանում։ Դահլիճ նրան բառացիորեն բերում են եւ տանում։ – Քանի որ նա տարաբնույթ ինֆորմացիա է ստանում, նրա մոտ բարեկամներ են մտնում, այդ ամենը նրա վրա անդրադառնում է։ Երբ նրան բերեցին մեզ մոտ, ասում էին, որ 2-3 շաբաթ նա ոչինչ չի կերել։ Բայց նա մեզ մոտ գտնվելու առաջին իսկ օրվանից սկսեց ուտել։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ նա քննչական մեկուսարանում չէր ուտում, կամ գուցե չէ՞ր ցանկանում։ Ձեր հարցին ավելի ուշ կպատասխանեմ։ Ժուդեքս Շաքարյան (Ս. Բաբայանի պաշտպան) – Կարո՞ղ եք երաշխավորել, որ Ս. Աղաջանյանն իր այս վիճակով կարող է մեղսունակ համարվել եւ դատարանի առաջ պատասխան տալ։ – Կրկնում եմ, ես պատասխան եմ տալիս նրա հոգեկան վիճակի մասին։ Այսօրվա դրությամբ նրա ֆիզիկական վիճակի մասին ոչինչ ասել չեմ կարող։ Մի քանի օր անց կարող են ի հայտ գալ ֆիզիկական հիվանդություններ։ Է. Աղաջանյան – Ինչո՞ւ եք Դուք հրաման տվել, որպեսզի նրա վրա հսկողություն լինի։ – Նա ցնցումներ էր տարել, եւ նրա օգտին էր, որ իրեն կերակրեն, հետեւեն եւ այլն։ – (…) – Ինչո՞վ կբացատրեք նրա լռությունը։ – Դա պաշտպանական ռեակցիա է։ – Հնարավո՞ր է նրան այս վիճակից հանել։ – Նա կարող է ինքնուրույն վեր կենալ եւ քայլել։ Ըստ մեր թղթակցի՝ տիկին Ղահրամանյանը դատարանում խուսափել է անգամ մեկ հայացք գցել Ս. Աղաջանյանի վրա։ Արդեն երեք շաբաթ է՝ ընթանում է Ս. Աղաջանյանի դատաբժշկական փորձաքննության երկրորդ փուլը։ Բժիշկների եզրակացությունը նո՞ւյնը կլինի, թե՞ Աղաջանյանի ահավոր վիճակը դարձյալ սիմուլյացիա կհամարվի, պարզ կդառնա ավելի ուշ։ Կարեւորը՝ հոգեպես, կարծես թե, առողջ են մեր իրավապաշտպանները։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930