Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 30,2000 00:00

… ԵՎ ԱՅԼՆ Ի՞ՆՉ ՉԷԻՆՔ ԼՍԵԼ «ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ» Որպես կանոն՝ կուսակցական համաժողովները լուսաբանելիս լրագրողները հիմնական ուշադրությունը բեւեռում են միայն առաջնորդների խոսքերին՝ ստվերում թողնելով մնացածներին։ Այդպես վարվեցինք եւ մենք՝ «Ազգային միաբանության» Երեւանի քաղաքային կոնֆերանսը լուսաբանելիս։ Փոքր172ինչ ուշացումով ներկայացնում ենք հնչած այլ ելույթների ուշագրավ հատվածները։ Շուրջ երկու տարի չարչրկվող մի արտահայտության նոր ընթերցմամբ հանդես եկավ Կորյուն Առաքելյանը։ «Հողը տվեցին գյուղացուն,172 ասաց նա,172 սակայն կապեցին գյուղացու ձեռքերն ու ոտքերը, որ չկարողանա մշակել հողը»։ «Տիգրան Մեծ1722» տարածքային կազմակերպության ղեկավար Արայիկ Սիմոնյանի խոսքն էլ նույն սկզբունքով էր կառուցված. «Ազգովին փոսի մեջ ենք»,172 ասաց նա եւ շարունակեց, թե գալիս են տարբեր բարերարներ, շպրտում թերմացք ու պարան՝ բարակեցված։ «Տիգրան Մեծ1722»172ի ղեկավարի զայրույթի հաջորդ թիրախը եվրոպացիներն էին, որոնց անվանեց «մտավոր դեգրադացիա ապրողներ» եւ կոչ արեց. «Դեմքերին նայեք՝ հիմար ժպիտ է անընդհատ, բայց մեզ ժողովրդավարություն են սովորեցնում»։ Շենգավիթի տարածքային կազմակերպության նախագահ Գայանե Կարապետյանն էլ իր խոսքն այսպես սկսեց. «Ինձ ոչ ոք չի համոզի, որ մենք կանգնած ենք կատաստրոֆայի եզրին։ Ո՛չ եւ հազար անգամ ո՛չ։ Մենք արդեն իսկ խորը կատաստրոֆայի մեջ ենք»։ Տիկին Գայանեն բավական հաջող հանգաբանեց նաեւ. «Երբ չկար լույս՝ հայ ժողովուրդն ապրում էր հույսով, բայց երբ որ տվեցին լույսը՝ պարզվեց, որ մարել է հույսը»։ Հետաքրքիր համեմատություն արեց Քանաքեռ172Զեյթուն տարածքային կազմակերպության ղեկավար Գագիկ Ավետիսյանը. «Մեր կառավարությունները նման են այն աքլորին, որ թուխս են նստում լակ ձվերի վրա»։ Սրան Արտաշես Գեղամյանն այսպես արձագանքեց. «Հիմա կասեն՝ այս «Ազգային միաբանությունից» ինչ չէինք լսել՝ այդ էլ լսեցինք»։ Իրոք որ։ Ա. Ի. ԱՐԴՅՈ՞Ք ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿՓՐԿԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ Երեկ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ ասուլիս՝ «ՀՀ սոցիալ172տնտեսական ճգնաժամից դուրս գալու եւ զարգացման 1+2+2=5 տարիների ծրագիր» թեմայով։ Ասուլիսը վարում էր կուսակցության քաղխորհրդի անդամ Ղուկաս Մեհրաբյանը։ Ըստ նրա՝ ասուլիսի նպատակը այսօրվա նախագահին եւ քաղաքական դաշտի մյուս գործիչներին գնահատական տալը չէ. «Մեր նպատակը այլ է,172 ասաց պրն Մեհրաբյանը,172 մենք ուզում ենք ձեռնարկել մի գործընթաց, որը սկիզբ է դնելու մի դրական տեղաշարժի»։ Ըստ Ղ. Մեհրաբյանի առաջարկած ծրագրի՝ մեկ տարում, նախ՝ կվերականգնվի արդարությունն ու հավատը (սպասվում է հարկային, մաքսային ազատ տնտեսական գործունեությունը խթանող օրենսդրության ձեւավորում, բանկային համակարգերի գործունեության բարեփոխումներ, ազգային անվտանգության նախարարության գործառույթների բարեփոխում եւ այլն)։ Երեք տարում կապահովվի երկրի նվազագույն կենսամակարդակը (ժամանակակից մարտունակ բանակի ձեւավորում, գյուղատնտեսական աշխատանքների եւ գյուղմթերքների արտադրության վերականգնում, վերամշակող արդյունաբերություն եւ այլն)։ Հինգ տարում, արդեն՝ կենսամակարդակի բարձրացում (մետաղների մշակում, քիմիական արդյունաբերություն եւ այլ զարգացման աշխատանքների ձեռնարկում), հյուրանոցներ, զբոսաշրջիկություն։ Ըստ պրն Մեհրաբյանի, որպեսզի մեկ տարում բարեփոխումներ կատարվեն, կպահանջվի 50 մլն ԱՄՆ դոլար ներդրում, արտադրանքի ծավալի աճը կլինի 200172300 մլն դոլար, աշխատատեղերը՝ 1017212 հազար։ Երեք տարում կպահանջվի 250172300 մլն դոլար ներդրում, արտադրանքի ծավալի աճը՝ 1300172 1500 մլն դոլար, աշխատատեղերը՝ 6017280 հազար»։ Հինգ տարվա համար՝ 500172550 մլն դոլար ներդրում, 2500172 3000 մլն դոլար արտադրանքի ծավալի աճ եւ 130172150 հազար աշխատատեղ։ «Առաջին հերթին Հայաստանում պետք է ստեղծել ավտոնոմ տնտեսական համակարգ, ապա՝ զարգացնել այն ճյուղերը, որոնք պահանջում են ճիշտ ներդրումներ»,172 ասաց Ղ. Մեհրաբյանը։ Վերջինիս պատկերացմամբ՝ առանց դաշնակցականների, աջ ուժերի, կոմունիստների, Հայաստանում նորմալ քաղաքական դաշտ պարզապես հնարավոր չէ ստեղծել։ Նա խոստացավ, որ բարեփոխումների առաջին քայլը կլինի Հայաստանում իրավական դաշտի ստեղծումը։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ ՈՉ ԱՊՐԵԼ Է, ՈՉ ԷԼ ԲԱԺԱՆՈՐԴ Է 28.11.2000թ. «Առավոտ» թերթում տպագրված Հ. Մովսիսյանի «Ոչ գողություն անել գիտեմ, ոչ՝ սպանել» հոդվածին ի պատասխան, հայտնում եմ, որ Զեյթուն ուսանողական ավանում Կարեն Պապիկյան անունով քաղաքացի երբեք չի բնակվել, այդպիսի բաժանորդ N14 տեղամասի սպասարկման տարածքում գոյություն չունի։ Վերոհիշյալ հոդվածում նշված 7-րդ մասնաշենքում 642 սենյակ չկա, իսկ բնակիչները տեղափոխվել են ոչ թե կուտակված պարտքի համար, այլ այն պատճառով, որ մասնաշենքը 2000 թվականի օգոստոս ամսից գտնվում է բժշկական համալսարանի ենթակայության տակ, որտեղ այժմ կատարվում են վերանորոգման աշխատանքներ եւ ոչ ոք չի բնակվում։ Կից ներկայացնում եմ Զեյթուն ուսանողական ավանի վարչության կողմից տրված տեղեկանքը։ ՕԳՍԵՆ ԽԱՌԱՏՅԱՆ «Երեւանի էլեկտրացանց» ՓԲԸ «Արաբկիր» մասնաճյուղի N14 տեղամասի պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել