Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 30,2000 00:00

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Նիկոլ Աղբալյանի որդին ծայրահեղ չքավորության մեջ է Վերջերս պատահաբար հանդիպեցի մի տարեց մարդու, որը խնդրում էր ցույց տալ ինչ-որ ճաշարանի գտնվելու վայրը։ Դա Աջափնյակ թաղամասում էր։ Պատկառելի կեցվածքով ու բարեկիրթ վարմունքով քաղաքացին գրավեց ուշադրությունս։ – Ի՞նչ ճաշարանի մասին է խոսքը,- դիմեցի նրան։ – Դա գերմանացի բարերարի կողմից բացված բարեգործական ճաշարան է, որտեղ օրական 150 մարդ է կերակրվում, աչքերս գրեթե չեն տեսնում, միշտ շփոթում եմ իրարից գրեթե ոչնչով չտարբերվող այս թաղամասի շենքերը։ Ներողություն հայցելով հարցրի, թե արդյոք բարեկամ կամ երեխաներ չունի՞՝ ուղեկցեն իրեն, նա տխուր ասաց՝ մենակ եմ, ամուրի… Ինձ նույնպես ճաշարանի գտնվելու վայրը անծանոթ էր, որոնման ճանապարհին պարզվեց, որ այդ քաղաքացին Հայաստանի Առաջին Հանրապետության լուսավորության նախարարի որդին է։ – Որքա՞ն թոշակ եք ստանում, որ չի բավարարում օրական մեկ ափսե շիլայի համար։ – Է,- երկարացրեց նա,- չեմ կարող նույնիսկ ակնոց պատվիրել։ Ցավ ապրեցի։ Նիկոլ Աղբալյանի 3 երեխաներից վերջինը՝ Ռուբեն Աղբալյանը, գրեթե կույր, 85 տարեկան հասակում բարեգործական ճաշարանի տեղն է որոնում, որպեսզի օրական մեկ աման ապուր ուտի՝ իր գոյությունը պաշտպանելու հույսով։ Զայրույթ ու զարմանք ապրեցի այն բանի համար, որ տասնյակ «Նիկոլ Աղբալյան» ընկերություններ ու միություններ են թմբկահարվում մեզանում եւ արտերկրում, սակայն մեծանուն գրականագետի, Առաջին Հանրապետության լուսավորության նախարարի, ՀՅԴ գաղափարախոսի որդին Երրորդ Հանրապետությունում գերմանական բարեգործական ճաշարանի հույսին է մնացել։ Ավարտելով տխուր պատմությունս, հույս եմ հայտնում, որ ՀՀ լուսավորության նախարարությունը, ՀՅԴ մարմինները կունենան այնքան արժանապատվություն, որպեսզի Նիկոլ Աղբալյան մարդու որդուն նպաստ նշանակեն, եւ ծերունին կարողանա օրական մի աման շիլան իր տանն ուտել։ ՍԱՐԳԻՍ ՏՈՆՈՅԱՆ Մենք զանգահարեցինք Ռուբեն Աղբալյանին, նրան վիրավորել էր ոչ այնքան իր սոցիալական վիճակը, որքան այն, որ ոչ ՀՅԴ-ից, ոչ «Նիկոլ Աղբալյան» միությունից, ոչ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցից՝ իրենով, իր գոյությամբ չեն հետաքրքրվում։ Ռուբեն Աղբալյանի վիրավորանքը փոխանցեցինք ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանին։ Նա հայտնեց, որ իրենք ճանաչում են Ռուբեն Աղբալյանին եւ անհրաժեշտության դեպքում դիմում նրան (օրինակ, ՀՅԴ Ընդհանուր ժողովին Ռուբեն Աղբալյանը պաշտոնապես հրավիրված է եղել եւ մասնակցել է)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930