Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԶՈՒՄ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

Մարտ 31,2001 00:00

ՈՒԶՈՒՄ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ Երեկ «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ Կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ, կազմակերպել էր «Նախադպրոցական կրթական համակարգի առկա վիճակը եւ բարեփոխման հեռանկարները» թեմայով քննարկում։ Ներկաների կարծիքով, ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ նախադպրոցական հիմնարկությունները, որպես կրթական առաջին եւ կարեւորագույն օղակ, բարեփոխելու միակ ուղին օրենսդրական դաշտը կարգավորելն է։ ԿԳՆ փոխնախարար Աիդա Թոփուզյանը ընդհանրապես սխալ է համարում, որ «նախադպրոցական հիմնարկները, ինչպես նաեւ՝ արտադպրոցական հիմնարկները (սպորտդպրոցներ, տեխնիկական եւ գեղագիտական կենտրոններ, մանկական պատկերասրահներ եւ այլն) հանձնվեցին համայնքներին, քանզի դա հանգեցրեց «անձնավորված վերաբերմունքի»։ Քննարկման մասնակիցներն իրենց մտահոգությունը հայտնեցին՝ եթե պետք է մնան համայնքների ենթակայության տակ, գոնե համայնքային բյուջեում գումար հատկացվի նաեւ նախադպրոցական հիմնարկների զարգացման համար։ Տիկին Թոփուզյանը նաեւ ասաց. «կադրային փոփոխություն անելու նպատակով՝ վերջերս մանկավարժական ինստիտուտում քննարկվել է նախադպրոցական դաստիարակների նոր մեթոդներով նախապատրաստելու հարցը»։ Ա. ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031