Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզենք

Ապրիլ 28,2001 00:00

ՆԵՐԵ՞Լ, ԹԵ՞ ՉՆԵՐԵԼ Ուզենք թե չուզենք, ամենքս էլ կյանքում հանդիպում ենք դավաճանության, ստի, վիրավորանքի: Ոմանք համակվում են վրեժի զգացումով, ոմանք էլ՝ պարզապես ներում են: Երբեմն ներելը կամ չներելը որոշում են աստղերը: Խոյեր- Դուք չեք սիրում, երբ ձեզ դավաճանում են, խաբում, ցավ պատճառում։ Դժվարությամբ եք ներում, երբ չարաշահում են ձեր վստահությունն ու հավատը։ Բացասական մտքերը եւ ատելությունը գերիշխում են բարի զգացմունքների վրա եւ համառորեն հետամուտ են լինում ձեզ։ Հենց միայն «թշնամու» տեսքից սիրտը սկսում է բաբախել արագ եւ անկանոն։ Ներելու հատկությունը ձեզ թվում է անհնարին։ Ցուլեր- Ձեր ոսկե օրենքն է՝ ոչ մի դեպքում չներել։ Այդ հարցում չափից ավելի անդրդվելի եք։ Եթե ինչ-որ մեկը ձեզ դավաճանել է կամ ցավ պատճառել՝ դուք դա կհիշեք ամբողջ կյանքում։ Հետաքրքիր բնավորության գիծ ունեք՝ երբեք ոչինչ չեք մոռանում։ Չեք կարող եւ չեք ուզում ներել, դա պայմանավորված է ձեր ներաշխարհով։ Երկվորյակներ- Դուք հիշաչար չեք, դա ձեր ամենամեծ արժանիքն է։ Եթե ինչ-որ մեկը ձեզ խաբում է, դավաճանում կամ վիրավորում՝ առանց աչք թարթելու, ձեզնից անկախ մարտահրավեր եք նետում նրան։ Անկեղծորեն համոզված եք, որ բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն։ Խեցգետիններ- Դուք վրեժխնդիր չեք, ոտքերով չեք դոփում, հիստերիայի մեջ չեք ընկնում, եթե ձեզ վիրավորել կամ դավաճանել են, ապա ներփակվում եք ու վճարում կորցրած երազների համար ձեր զգացմունքներով։ Դուք այն մարդկանց շարքին եք պատկանում, ովքեր մտածում են, որ ցանկացած դեպքում անհատը երկրորդ հնարավորության իրավունք ունի։ Չունեք թուլություններ, ձեր ոգու եռանդը ստիպում է մարդկանց հարգել ձեզ եւ զերծ մնալ տառապանքներից։ Առյուծներ- Ցանկացած տիպի խաբեությունը, սուտը, նենգությունը ու դավերը ձեզ գցում են սարսափի մեջ։ Չնայած ցավին, որը կարող եք զգալ, դուք ձեր շրջապատողների առաջ կկանգնեք հագնելով սառնության եւ անտարբերության դիմակը։ Դուք կարող եք վրեժխնդիր լինել, եթե այդ է պահանջում ձեր պատիվը, եւ այդ ամենը կանեք նրա համար, որպեսզի մարդկանց ցույց տաք, որ ձեզ հետ չի կարելի խաղալ առանց պատժվելու։ Դուք ամեն ինչ պահում եք ձեր մեջ, ցուցադրելով միայն բնավորության բացասական կողմերը։ Կույսեր- Հազվադեպ է լինում, որ հույզերը գերիշխեն ձեր բանականության վրա։ Երբ խոսք է գնում ներելու մասին, բազմակողմանի վերլուծության եք ենթարկում պրոբլեմը, համադրելով, ծանր ու թեթեւ անելով բոլոր կողմ ու դեմ փաստերը։ Միայն այս դեպքում ձեր սիրտը վերջնական որոշում է կայացնում։ Դուք ներում եք, քանի որ կարողանում եք հասկանալ եւ ճիշտ գնահատել իրադրությունը։ Կշեռքներ- Որոշ բաներ իսկապես ձեզ համար չեն։ Դա այն է, ինչը դուք համարում եք ժամանակավոր, չափից ավելի մտացածին ու բարդ։ Երբ ինչ-որ մեկին սիրում եք, նույնիսկ ի վնաս ձեզ, դուք հեշտությամբ եք ներում։ Այդպիսին է ձեր էությունը, որի դեմ ոչինչ չեք կարող անել։ Վճռականորեն մտածում եք՝ կյանքը շատ կարճ է, որպեսզի այն էլ ավելի բարդացնեք մանրուքներով, որոնք իրական նշանակություն չունեն։ Ինչո՞ւ փչացնել սեփական կյանքը, երբ այն կարող է լինել գեղեցիկ եւ ներդաշնակ։ Կարիճներ- Դուք տարիներով կարող եք սպասել եւ երբեք չեք հրաժարվի ձեր կործանող եւ վրեժխնդիր մտադրություններից այն մարդկանց նկատմամբ, որոնք ձեզ դավաճանել կամ էլ ցավ են պատճառել։ Դուք կատաղի ատելություն եք զգում նրանց նկատմամբ, ովքեր չարաշահել են ձեր վստահությունը եւ խաղացել ձեր զգացմունքների հետ։ Եթե ներում էլ եք, ապա միայն նրա համար, որպեսզի վրեժխնդրությունը հետագայում լինի ավելի դաժան ու դավադիր։ Աղեղնավորներ- Ձեր խորաթափանց խառնվածքը ստիպում է ամեն դեպքում ներել սիրելի մարդկանց։ Այն մարդուն, որը մոտ է եղել ձեզ՝ դուք չեք կարող ատել։ Նախքան դատելը՝ աշխատում եք ձեզ դնել դիմացինի տեղը եւ հասկանալ այն դրդապատճառները, որոնք մղել են այդպիսի քայլի։ Թողնելով ձեր ցավը մի կողմ, դուք նրան ձեռք կմեկնեք, հուսալով, որ տվյալ իրավիճակում ամեն ոք նույն կերպ կվարվեր։ Այծեղջյուրներ- Դուք դժվարությամբ եք ներում։ Փոխանակ ամեն ինչ ջնջեք եւ սկսեք զրոյից, դուք նորից ու նորից վերադառնում եք հին վիրավորանքներին ու վրեժ լուծելու ցանկությանը։ Դուք ոչինչ ցույց չեք տալիս՝ սպասելով այն հարմար պահին, երբ հակառակորդը կիջեցնի դրոշը։ Ավելի լավ է ձեզ չդավաճանել եւ չվիրավորել, քանի որ ձեզ համար գոյություն ունեն ընդամենը երկու բանակ՝ ընկերներ ու թշնամիներ։ Ջրհոսներ- Դուք բոլորովին հիշաչար չեք, այլ ընդհակառակը։ Ձեզ կարելի է անվանել փափկամորթ հենց ի վնաս ձեզ։ Շատ շուտ ներում եք, որքան էլ ծանր լինի զանցանքը։ Լինելով անհույս ալտրուիստ, ուշադրություն չեք դարձնում դիմացինի թերություններին եւ հարմարվում եք դրանց։ Հայտնվում եք որպես հրեշտակ, որին ոչինչ չի ստիպի թեւաթափ լինել։ Ձկներ- Ձեր նշանը հանդիսանում է քրիստոնեության խորհրդանիշը։ Կարելի է վստահորեն, առանց սխալվելու պնդել, որ ձեր նշանը ներելու հարցում ամենապատրաստակամն է։ Դուք համարում եք, որ մարդը «մեղավոր» է ի սկզբանե եւ աղոթում եք, որ Աստված բացի նրանց աչքերը եւ մաքրի հոգիները։ Ձեզ կարող են խաբել, դավաճանել, սնանկացնել, կրակի տալ տունը, միեւնույն է, դուք ուժ կգտնեք նրանց ներելու։ ՆԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30