Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռեւս

Ապրիլ 28,2001 00:00

Կունենա՞ Էջմիածինը հուշարձան-կոթող Դեռեւս 1999թ. Էջմիածնի քաղաքապետարանը, քաղաքաշինության նախարարությունը եւ Հայաստանի ճարտարապետների միությունը Էջմիածնում քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ հայտարարեցին շարձան-կոթողի նախագծի մրցույթ։ Մրցույթի առաջին փուլի արդյունքում վեց քանդակագործներ ստացել էին խրախուսական մրցանակներ։ Օրերս կայացավ մրցույթի երկրորդ փուլը, որին ներկայացված էին ավելի կատարելագործված աշխատանքներ։ Մրցույթը բաց էր, մասնակցում էին ոչ միայն Հայաստանի, այլեւ արտերկրի քանդակագործները։ Այս անգամ էլ չեղան առաջին եւ երկրորդ կարգի մրցանակակիրներ։ Երրորդ կարգի մրցանակ ստացան միանգամից երեք քանդակագործ՝ Տիգրան Բարսեղյան, Գագիկ Ստեփանյան, Գրիգոր Գրիգորյան։ Ի դեպ, վերջին երկուսի աշխատանքները ներկայացվել էին «Դանթեն Հայաստանում» ցուցահանդեսին։ Գագիկ Ստեփանյանի կերտած Քրիստոսը խորհրդանշում էր Էջմիածնի ստեղծման բուն պատմությունը՝ «Իջավ Միածինը» (նկարում), իսկ Գրիգոր Գրիգորյանի «Դրախտի դռները» որքան որ հետաքրքիր էր մտահղացման եւ լուծման առումով, մի քիչ դժվար էր պատկերացնել մեծամասշտաբ կոթողային տեսքով (նկարում)։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ նպատակը, ինչի համար կայացել էր հիշյալ մրցույթը, իրագործման առումով կասկածի տակ է։ Քանզի ֆինանսական միջոցների բացակայությունը հարցականի տակ է դնում Էջմիածնում 2001-ին նման կոթողի կառուցումը։ Էջմիածնի քաղաքապետը, որպես բարի կամքի արտահայտություն, երեք մրցանակակիրներին էլ առաջարկել է ֆինանսավորման աղբյուր գտնել եւ այդ դեպքում ինքը կողջունի երեք կոթողների կառուցումն ու տեղադրումը Միածնի քաղաքում։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30