Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՌԻՐ ՎԵՐԵՎ,ԻՋԻՐ ՑԱԾ

Հունիս 30,2001 00:00

ԹՌԻՐ ՎԵՐԵՎ,ԻՋԻՐ ՑԱԾ Ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Աբովյանում մինչեւ 93 թվականը գործող 290 վերելակները ճգնաժամային տարիներին անգործության մատնվեցին։ Բազմաթիվ վերելակների խարխուլ վիճակի մեջ մեղքի մեծ բաժին ունեն նաեւ շատ բնակիչներ, որոնք տարիներ շարունակ մետաղյա կարեւորագույն մասերը թալանում եւ հանձնում էին մետաղի ջարդոնի ընդունման կետեր՝ ստացած չնչին գումարների հաշվին միլիոնների վնաս հասցնելով պետությանը։ Այժմ Աբովյանի վերելակային տնտեսության կողմից աստիճանաբար վերանորոգվում են մասնակի թալանված խցիկները (ամբողջովին թալանվածները դեռեւս անհնար է նորոգել հսկայական գումարների պատճառով)։ Եթե նախկինում վերելակները վերանորոգվում էին շենքերի բնակիչների միջոցներով, ապա վերջին ամիսներին քաղաքապետարանի օգնությամբ նորոգվել է 70 վերելակ։ «Վերուվար» կոոպերատիվ վերելակային տնտեսության նախագահ Հ. Հարությունյանի հայտնած տվյալների համաձայն, 2 ամիս անց կգործի եւս 128 վերելակ, իսկ մոտ ապագայում դրանց թիվը կհասնի 310-ի։ Արդեն գործարկված վերելակներից բնակիչներն օգտվում են անհատական բանալիներով, հետագայում դրանք կփոխարինվեն ժետոններով։ Վերելակային տնտեսությունում մասնագետները կարեւորում են խցիկների՝ շահագործումից առաջ անցկացված փորձարկումները, որից հետո տարին մեկ անգամ պետք է կատարվի վերելակի տեխզննում։ Այնինչ, վերջին տարիներին հաճախացել են վերելակների ապօրինի շահագործման դեպքերը, երբ առանց «Հայլեռտեխ»-ի հսկողության ու փորձարկման, որոշ բնակիչներ կարճ միացումների միջոցով ինքնագլուխ «նորոգում» են դրանք։ Արդյունքում, առանց խցիկի ժամանման վերելակի դռները բացվում են՝ մահացու սպառնալիք ստեղծելով մարդկանց համար։ ԼԻԱՆԱ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930