Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՖՐԱԿԱՐՄԻՐ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐ՝ ԵԶՐԱՅԻՆ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հուլիս 31,2001 00:00

ԻՆՖՐԱԿԱՐՄԻՐ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐ՝ ԵԶՐԱՅԻՆ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ 21-րդ դարը սկսվելով՝ աշխարհի ամենամասսայական մարզաձեւը մշտապես գտնվում է նորագույն տեխնոլոգիաների ճնշման ներքո։ Աստիճանաբար ֆուտբոլ եկան ռադիոազդանշաններով դրոշակները, տեսակրկնությունները։ Իսկ հիմա էլ Անգլիայում (ուրիշ էլ որտե՞ղ) նոր ներմուծում է նախապատրաստվում, հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները։ Խոսքը ինֆրակարմիր ճառագայթների նոր համակարգի մասին է, որոնք եզրային մրցավարներին անսխալ «խաղից դուրս վիճակ» գրանցելու հնարավորություն կընձեռեն։ Դրա համար խաղադաշտի ամբողջ երկայնքով գովազդային վահանակների վրա ինֆրակարմիր լույսի հատուկ աղբյուրներ կտեղադրվեն։ Դրանք «հատելու» են խաղադաշտը լայնքով ու տեսանելի կլինեն տվյալ «գծի» վրա կանգնելիս։ Այսպիսիով, միայն եզրային մրցավարը կարող է գիծը դաշտում տեսնել, մի բան, որ մարզիչներին ու ֆուտբոլիստներին կզրկի նրա վճիռը քննարկման նյութ դարձնելու հնարավորությունից։ Այդպիսի համակարգի նախնական արժեքը 30 հազար ֆունտ է (մոտ 45 հազար դոլար)։ Դրա առաջին փորձարկումը կլինի Չարլթոնում, տեղի երիտասարդական թիմերի մասնակցությամբ հանդիպումներից մեկում։ Իսկ ինֆրակարմիր ճառագայթների օգտագործումն Անգլիայի բոլոր մրցաշարերում պլանավորվում է սկսել 2002/2003թթ. մրցաշրջանում։ Հաջորդ քայլը, հավանաբար, լինելու է ինֆրակարմիր ճառագայթի տեղադրումը եզրային մրցավայրի աչքի խոռոչում, ինչպես, ասենք, «Տերմինատոր-2» ֆիլմում վարվել էին Առնոլդ Շվարցենեգերի հետ։ ՔՆԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել