Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ

Փետրվար 28,2002 00:00

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ Երեւանում հրատարակվող «Yerevan weekly news» անգլերեն շաբաթաթերթը «The Chronicle of Higher Education» ամսագրից կրճատումներով արտատպել է բավականին ուշագրավ մի հրապարակում։ Հեղինակը՝ Բրիյոն Մակուիլամսը անդրադարձել է հետխորհրդային երկրներում բարձրագույն կրթության վիճակին, ավելի կոնկրետ՝ բուհերում կոռուպցիայի խնդրին։ Հրապարակումը սկսվում է Երեւանի պետական համալսարանին անդրադարձով։ Կաշառքի միջոցով քննություններ եւ ստուգարքներ ստանալու մի քանի կոնկրետ օրինակներ բերելով՝ հեղինակը ամփոփում է, որ ԵՊՀ-ն Հայաստանում միակ բուհը չէ, որտեղ նման երեւույթները տարածված են։ Միաժամանակ ասվում է, որ նախկին խորհրդային 15 հանրապետություններում եւս այս խնդիրը հրատապ է։ Մանավանդ որ, խորհրդային կարգերի փլուզումից հետո անկախացած երկրներում առաջացած սոցիալական պրոբլեմները եւս նպաստում են կոռուպցիայի խորացմանը։ Թբիլիսիի բուհերից մեկի ռեկտորը ասում է, որ խորհրդային տարիներին եւս կոռուպցիան բարձր մակարդակի վրա էր, բայց այժմ այն համընդհանուր բնույթ է կրում եւ բարոյական տեսակետից համակարգը շատ է փոխվել։ Մինչդեռ կրթության որակը ճիշտ հակառակը՝ կտրուկ անկում է ապրել։ Բ. Մակուիլամսը նկատում է, որ խորհրդային բոլոր հանրապետությունների համար Մոսկվայից թելադրվող կրթական ընդհանուր քաղաքականության փոխարեն, անկախացած հանրապետությունները նոր մոդելներ են ներդնում իրենց կրթական համակարգերում, սակայն դրանք միշտ չէ, որ արդյունավետ են։ Հրապարակման հեղինակը նաեւ անդրադառնում է դասախոսների խնդրին, որոնք, ի տարբերություն նախկինի, աշխատում են ոչ միայն պետական, այլեւ մասնավոր բուհերում, որտեղ մի 10 անգամ ավելի շատ են վարձատրվում։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728