Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ, ՄՈՒՆԴԻԱԼ-2002

Մայիս 31,2002 00:00

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ, ՄՈՒՆԴԻԱԼ-2002 Այսօր Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում Ֆրանսիա-Սենեգալ հանդիպումով կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի 17-րդ առաջնությունը։ Միլիարդավոր մարդիկ չորս երկար ու ձիգ տարիներ սպասել են թիվ մեկ մարզաձեւի տոնակատարությանը։ Ստադիոնը, որտեղ անցկացվելու է աշխարհի առաջնության անդրանիկ հանդիպումը, կոչված է քաղաքի անունով՝ «Սեուլ»։ Այն տեղավորում է 63 հազար 961 հանդիսական։ Նախատեսված է, որ այս քաղաքում կայանալու է աշխարհի առաջնության երեք խաղ։ Ինչ վերաբերում է մեկնարկային հանդիպման մասնակից թիմերին, դժվար է դրանց միջեւ հավասարության նշան դնել։ Ֆրանսիան առայժմ աշխարհի գործող չեմպիոնն է ու Եվրոպայի թիվ մեկ հավաքականը։ Բավականին երկար ժամանակ այս երկրի ընտրանին գլխավորում է ՖԻՖԱ-ի՝ վարկանիշային դասակարգման ցուցակը։ Եվ վճռական է այն ոչ ոքի չզիջելու հարցում։ Ֆրանսիայի թիմի հեղինակությունն այնքան բարձր է, որ նրանից պահանջվում է կրկնել 1998 թվականի նվաճումը, կամ, առնվազն, մտնել եզրափակիչ։ Նույն բանը չես ասի Սենեգալի մասին, որն իր պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում ֆուտբոլային գրանդների պայքարին։ Սակայն, դատելով նախապատրաստական վերջին փուլում սենեգալցիների մասին ստացվող տեղեկություններից, նրանք իրենց ամենեւին էլ «խեղճ» չեն զգում ու պատրաստ են մատուցել ցանկացած անակնկալ։ Առավել եւս, որ Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը հանդես է գալիս Ֆրանսիայի ակումբներում։ Ներկայացնում ենք Ֆրանսիայի եւ Սենեգալի հավաքական թիմերի ամբողջական կազմերը։ Ֆրանսիա Գլխավոր մարզիչ Ռոժե Լեմեր Դարպասապահներ 1. Ուլրիշ Ռամե 16. Ֆաբիեն Բարտեզ 23. Գրեգորի Կուպե Պաշտպաններ 2. Վենսան Կանդելա 3. Բիքսենտ Լիզարազու 5. Ֆիլիպ Քրիստանվալ 8. Մարսել Դեսաի 13. Միշել Սիլվեստր 15. Լիլիան Տյուրամ 18. Ֆրանկ Լըբյոֆ 19. Վիլի Սանյոլ Կիսապաշտպաններ 4. Պատրիկ Վիեյրա 6. Յուրի Ջորկաեֆ 7. Կլոդ Մակելելե 10. Զինեդին Զիդան 14. Ալեն Պողոսյան 17. Էմանուել Պետի 22. Յոհան Միկու Հարձակվողներ 9. Ջիբրիլ Սիսե 11. Սիլվեն Վիլտոր 12. Տիերի Անրի 20. Դավիթ Տրեզեգե 21. Քրիստոֆ Դյուգարի Սենեգալ Գլխավոր մարզիչ Բրունո Մեթսյու (Ֆրանսիա) Դարպասապահներ 1. Տոնի Սիլվա 16. Օմար Դիալո 22. Կալիդու Սիսոխո Պաշտպաններ 2. Օմար Դաֆֆ 3. Պալ Սարր 6. Ալի Սիսե 13. Լամինե Դիատա 17. Ֆերդինանդ Կոլի 21. Հաբիբ Բեյ Կիսապաշտպաններ 4. Պալ Մալիկ Դիոպ 5. Նդոուր Ալազան 10. Հալիլ Ֆադիգա 12. Ամդի Մուստաֆա Ֆայ 14. Մուսա Ն՛Դիայ 15. Սալիֆ Դիաո 19. Պալ Բուբա Դիոպ 20. Սիլվեն Ն՛Դիայ 23.Մակթար Ն՛Դիայ Հարձակվողներ 7. Անրի Կամարա 8. Ամարա Տրաորե 9. Սուլեյման Կամարա 11. Էլ Հաջ Դյուֆ 18. Պալ Թիավ Հիշեցնենք, որ Ֆրանսիա-Սենեգալ հանդիպման գլխավոր մրցավայրն է Ալի Բույսաիմը (Միացյալ Արաբական Էմիրություններ, եզրային մրցավարներն են Ալի Ալ Տրաֆին (Սաուդյան Արաբիա) եւ Խորխե Ռատալինոն (Արգենտինա)։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել