Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ

Ապրիլ 30,2003 00:00

ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) նախաձեռնությամբ երեկ անցկացվեց սեմինար-կլոր սեղան՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման (համատիրության) մասին օրենսդրություն. նոր ռազմավարության որոնումներ» թեմայով։ «Համատիրությունների նախագահների ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը ներկայացրեց «Համատիրությունների զարգացման ռազմավարության եւ համապատասխան օրենսդրության հայեցակարգ» վերնագրով իրենց մշակած փաստաթուղթը։ Հեղինակների համոզմամբ, «առաջակվող հայեցակարգի հիման վրա մշակվող օրենսդրությունը կարող է գործող օրենքների համեմատությամբ հետեւյալ առավելություններն ունենալ՝ համատիրությունների կազմավորման պարզություն, ընդհանուր սեփականության օրենքով նախատեսված կարգով զարգացման հնարավորություն, համատիրության անդամություն, ընդհանուր ունեցվածքի (տարածքների) տնօրինման, սպասարկող կազմակերպությունների հետ փոխհարաբերությունների հստակեցում, շենքի բնակիչների կոմունալ եւ կենցաղային սպասարկման ապահովում, պետական եւ տեղական կառավարման մարմինների հետ փոխհարաբերությունների հստակեցում»։ Քննարկումների հիմնական շահարկման առարկան սպասարկման հողերի հարցն էր։ Դրանք այժմ թաղապետարանների տրամադրության տակ են։ IFES-ի ներկայացուցիչ, իրավաբան Հայկ Կարապետյանի համոզմամբ, դրանք պետք է «սեփականության իրավունքով տալ համատիրություններին՝ սահմանելով դրա օգտագործման կարգը»։ Իսկ ընդհանրապես, պարոն Կարապետյանը գտնում է, որ օրենքը բարդ է, ուստի կիրարկման համար բարդություններ է առաջացնում։ Բացի այդ՝ «հաճախ հակասում է վարչական եւ քաղաքացիական օրենսգրքերին»։ Իրավաբանն առաջարկում է, որ համատիրությունների կառավարիչների համար լիցենզիաների կարգ սահմանվի։ Դա կվերաբերի շենքերի կառավարման հարցերին, քանզի՝ «կառավարիչների 90%-ը, կրթական ցենզի բացակայության պատճառով, ընդունակ չէ աշխատելու»։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930