Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐ ԽԱՂԻ ՕՐԸ ՆՇՎԵՑ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 30,2003 00:00

ԱՐԴԱՐ ԽԱՂԻ ՕՐԸ ՆՇՎԵՑ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Սեպտեմբերի 27-ը եւ 28-ը ՖԻՖԱ -ն որոշել էր նշել որպես «Արդար խաղի» համաշխարհային օր։ Արդեն յոթերորդ անգամ է, ինչ «Արդար խաղի» օրը նշվում է ամբողջ աշխարհում։ Ֆուտբոլի համաշխարհային պատմության մեջ կան բազմաթիվ օրինակներ, երբ ֆուտբոլիստները, մրցավարները կամ էլ մարզիչներն իրենց ջենթլմենական արարքով օգնել են արդար որոշում կայացնել տարբեր դրվագներում։ Այս ծրագիրը վայելում է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի անհատական աջակցությունը։ Նպատակը միակն է՝ աշխարհի թիվ 1 մարզաձեւի մրցումներն անցկացնել պատշաճ մակարդակով, երկկողմանի հարգանքի պայմաններում՝ մարզիչ-ֆուտբոլիստ, ֆուտբոլիստ- մրցավար, ֆուտբոլիստ172 հանդիսական։ Ահա այս հարաբերությունները բարելավելու եւ բարձր մակարդակ ապահովելու համար էլ անցկացվում է այս միջոցառումը՝ «Իմ խաղը արդար խաղն է» նշանաբանով։ Հիմնական նպատակներից մեկն է նաեւ «Արդար խաղի» գաղափարը ի սկզբանե սերմանել մատաղ սերնդի մեջ, նպաստել բարեկամության ստեղծմանն ու տարածմանը, փոխադարձ հարգանքի եւ բայրացակամ վերաբերմունքի հիմնադրմանը։ «Արդար խաղի» օրը բոլոր երկրների հետ մեկտեղ նշվեց նաեւ Հայաստանում։ Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի եւ նրա նախագահ Ռուբեն Հայրապետյանի անմիջական մասնակցությամբ ձեռնարկված միջոցառումները կնպաստեն առաջին հերթին ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում եւ, իհարկե, նոր խթան կհանդիսանան ֆուտբոլային մեծ տնտեսության ներկայացուցիչների փոխհարաբերությունները բարելավելու գործում։ Ֆուտբոլի Հանրապետական մարզադպրոցում Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության «Փյունիկ»-«Կոտայք» խաղից առաջ «Արդար խաղի» պրոպագանդման եւ տարածման համար կազմակերպված միջոցառումը եւս մեկ քայլ էր ֆուտբոլային ոլորտում բարեկամության եւ արդարության սկզբունքները արմատավորելու համար։ Ֆուտբոլը այսօր միավորում է տարբեր մասնագիտությունների եւ դավանանքների, տարբեր հայացքների եւ ազգերի մարդկանց։ Եվ պատանի պարող-պարուհիների խանդավառ պարը ֆուտբոլային հանդիպումից առաջ եւս մեկ անգամ ապացուցեց ֆուտբոլի մեծությունը, այն, որ արդարությունն ու ֆուտբոլը համատեղ նոր երանգներ են հաղորդում մարդկային փոխհարաբերություններին։ ԽԱՉԻԿ ՉԱԽՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930