|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Աջափնյակում մի հարեւան ունեինք, որը տաքսու վարորդ էր: Երբ 10-11 տարեկան էի, սիրում էի բակում հետը շախմատ խաղալ եւ զրուցել տարբեր թեմաներով: Նա այսօրվա վարորդներից չէր. այժմ նրանց մեջ կան մարդիկ, որոնք բարձրագույն կրթություն, նույնիսկ գիտական աստիճան ունեն, բայց համակարգի փլուզման հետեւանքով կորցրել են ամեն ինչ եւ ստիպված են «շոֆերություն» անել: Այն իմ հարեւանը «իսկական» տաքսիստ էր՝ դա՛ էր նրա մասնագիտությունը: Եվ ահա այսօր, հիշելով այդ մարդուն, ես զարմանում եմ, թե որքան կարդացած էր նա եւ որքան ճիշտ դատողություններ էր անում գրքերի մասին: Առանց որեւէ չափազանցության կարող եմ պնդել, որ այդ տաքսիստի մտավոր եւ մշակութային մակարդակը զգալիորեն ավելի բարձր էր, քան այսօրվա ԱԺ պատգամավորների մեծ մասինը:
Երբ կրթության պատասխանատուները՝ սկսած հասարակ դասվարից, վերջացրած նախարարով, անկեղծորեն կամ կեղծավոր ձեւով մտահոգվում են իրենց ոլորտը բարելավելու խնդիրներով, ես մտովի միշտ անում եմ այդ համեմատությունը եւ համոզվում, որ մեր կրթական համակարգի ճգնաժամի պատճառը հենց այստեղ է թաքնված: 40 տարի առաջ բնակչության բոլոր խավերի համար հարգի էին գրավոր խոսքը, կրթությունը, գիտելիքը: Այսօր ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար «հայկական երազանքի» մարմնավորում է հաստ վիզը եւ «ախրանայի» առկայությունը: Եթե դու չունես, ասենք, «Ֆոլքսվագեն տուարեգ» եւ երթեւեկում ես «Նիվայով», ուրեմն, անկախ քո մասնագիտական եւ մարդկային որակներից, ձախողված մարդ ես եւ չես ընդունվելու «բարձր դասի» քո գործընկերների կողմից: Իհարկե, 40 տարի առաջ էլ ոստիկաններն ու դատախազները ավազակ էին եւ կաշառակեր, բայց ոչ միայն նրանք, այլեւ ամենավերջին «ցեխավիկը», որը 25 ռուբլիանոցով խորովածի կրակն էր վառում, ներքին ակնածանք ուներ գիտնականի, մտավորականի հանդեպ եւ ձգտում էր, որ իր զավակները գնան հենց այդ, ոչ թե «ընդհատակյա միլիոնատիրոջ» ճանապարհով: Իսկ այսօր, հակառակ պաշտոնական հռետորությանը, գիտելիքն արհամարհված է, անիմաստ ու անպետք: Քանի չի փոխվել այդ իրավիճակը, ոչ մի «բոլոնյան սկզբունք», ոչ մի մագիստրատուրա կամ «ավագ դպրոց» մեր կրթությունը չեն փրկի:
Այսօր ՀՀ-ում պահանջարկ ունեցող գիտելիքներից կարելի է թվարկել թերեւս օտար լեզուների եւ համակարգչային տեխնիկայի իմացությունը: Այդ մասնագետների մի փոքր մասի բախտը բերում է, եւ նրանք աշխատանքի են ընդունվում դեսպանատներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ կամ (որը գրեթե նույնն է) «գրանտակեր» հ/կ-ներ, որտեղ «սպիտակ» աշխատավարձով ապահովվում է բարեկեցության որոշակի մակարդակ: Բայց դա շատ փոքր խավ է, ընդ որում, մեր իրականությունից բավականին կտրված: Մնացած բնագավառներում «արդար քրտինքով» հնարավոր չէ բարեկեցություն ապահովել: Իսկ եթե հարստանալու համար պետք է խաբել, «քցել» եւ «քծնել» իշխանավորներին, ապա ինչի՞ համար են պետք գիտելիքները, ուսումը, կրթությունը:
Այսօրվա փուչիկները, ժապավենները, պաստառները, պաշտոնյաների եւ դպրոցների տնօրենների ճառերը այս իրավիճակը չեն փոխի: Գիտելիքների օրը Հայաստանի համար առայժմ արդիական չէ: Կարելի է նշել անգրագետ հաստավիզների օր: Վկան՝ Չեխովի եւ Պուշկինի անվան դպրոցների մոտ երեք շարքով կանգնած «ջիպերը»: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ |
|
ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԳՑՎԵԼ ԴԱՎԻԹԱՇԵՆԻ ԿԱՄՐՋԻՑ (տեսահոլովակը՝ Գագիկ Շամշյանի)
|
 |
|
 |
| 2010-09-01 |
| ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԳՑՎԵԼ ԴԱՎԻԹԱՇԵՆԻ ԿԱՄՐՋԻՑ |
| |

Երեկ, ժամը 19.00-ի սահմաններում, Դավիթաշենի կամրջում ինքնասպանության փորձ է կատարել մի երիտասարդ տղամարդ: Նշված տարածքում իրենց ծառայությունն իրականացնող ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները կարողացել են կանխել ինքնասպանությունը եւ երիտասարդին տեղափոխել Երեւան քաղաքի վարչություն, իսկ այնուհետեւ՝ ոստիկանության Մաշտոցի բաժին: Քաղաքացիները, հետաքրքրությունից դրդված, իրենց ավտոմեքենաները կանգնեցնում էին կամրջի վրա՝ առաջացնելով խցանումներ (տե՛ս լուսանկարը): «Առավոտի» տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարող երիտասարդը ՌԴ Իրկուտսկ քաղաքի բնակիչ, ազգությամբ ուկրաինացի 27-ամյա Դմիտրի Յացինինն էր։ Վերջինս տեղափոխվել է Ավանի նարկոլոգիական դիսպանսեր, քանի որ եղել է ոչ սթափ վիճակում։ |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| 2 ԵԼՈՒՅԹ ԵՎ ԵՐԳԵՐ, ՊԱՐԵՐ |
| |
Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի՝ այսպես է անցնելու իրենց վաղվա հավաքը
- Մերժելով ընդդիմության հանրահավաքների իրազեկումները՝ Երեւանի քաղաքապետարանը այլընտրանքային վայր էր առաջարկում «Դինամո» մարզադաշտին հարակից տարածքը: Իսկ ՀՅԴ-ն ինքնակա՞մ է սեպտեմբերի 2-ին «Դինամո» մարզասրահում կազմակերպում հանդիպում-տոնախմբություն՝ նվիրված Արցախի անկախության օրվան:
- Մենք նախ դիմել էինք Ազատության հրապարակում այդ միջոցառումն անցկացնելու համար: Եթե այնտեղ լիներ՝ կարող էինք ավելի լավ անցկացնել: Դա մերժեցին եւ առաջարկեցին Շահումյանի հրապարակը: Բայց այդ բաց տարածքը հարմար չէր տեխնիկական այն միջոցների կիրառման առումով, որոնք ուզում ենք օգտագործել այս ընթացքում: Միջոցառմանը ժամանելու են մարզերից, երգիչներ, խմբեր, քանի որ ցանկանում ենք իրոք տոնախմբության պես անցկացվի: Եվ մենք ասացինք, թե այդ դեպքում մեծ դահլիճ թող լինի:
- Ընդդիմության հանրահավաքների ժամանակ, որպես կանոն, խոչընդոտներ են հարուցվում մարզերից Երեւան տեղաշարժի համար: Մտավախություն չունե՞ք, թե այս դեպքում նույնը կլինի, թե՞ սովորաբար ՀՅԴ հավաքների ժամանակ չեն լինում նման արգելքներ:
- Մենք ունեցել ենք հանրահավաքներ, որոնք ընդհանրապես են արգելվել, փորձել են այդպիսի արգելքներ հարուցել: Բայց այնուամենայնիվ՝ արել ենք: Մի քանի ահազանգեր էլ են հնչել ժամանակին տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ: Դրանք փորձել ենք կանխել:
Չեմ կարծում, թե հիմա ինչ-որ խոչընդոտներ հարուցեն: Ի վերջո՝ ինչի՞ն են խոչընդոտելու, սեպտեմբերի 2-ն Անկախության տոն է, որի առիթով մենք հավաք ենք անելու: Ճիշտ կլիներ՝ հենց իշխանությունը նման բան կազմակերպեր: Ասենք, հաջորդ տարի 20-ամյակն է լինելու՝ թող լավ պատրաստվեն, շատ մեծ միջոցառում անեն: Արցախի դատը ճիշտ պաշտպանելը նաեւ այդ ձեւով է լինում:
- Անցած տարի ՀՅԴ սեպտեմբերի 2-ի ավանդական հանրահավաքին մասնակցում էին նաեւ «Ոչ»-ի ձեւաչափի ներկայացուցիչները: Կարո՞ղ ենք արձանագրել, որ հայ-թուրքական արձանագրությունների կասեցմամբ դադարեցվեց նաեւ այդ ձեւաչափով համագործակցությունը:
- Այն խնդիրը, որի շուրջ համագործակցել ենք՝ դեռ չենք համարում լուծված: Ի վերջո՝ ստորագրությունը հետ չի վերցվել, եւ մեր հիմնական պահանջը մնում է ուժի մեջ: Այս արձանագրությունները պահպանում են իրենց հիմնական վտանգը: Ուստի պայքար դեռ կա այդ առումով, նաեւ ներքին հարցեր կան, որոնք կարող են մեզ իրար կողքի բերել: Համագործակցությունը պահպանվում է՝ որեւէ խնդիր չկա: Պարզապես չենք ուզեցել հավաքը ծանրացնել քաղաքական ելույթներով՝ ընդամենը 2 ելույթ է լինելու, մնացածն ավելի շատ կապված է տոնական տրամադրության հետ՝ երգեր, պարեր եւ այլն:
- «Ոչ»-ի ձեւաչափի մասնակիցներից մեկը՝ «Ժառանգությունը», ի դեմս իր խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի՝ դժգոհություն էր հայտնել, թե ՀՅԴ համագործակցությունն «այն չէ, ինչ պետք է լիներ եւ ինչ կարող էր լինել»՝ շատ դրվագային է, չհամակարգված եւ ոչ ամբողջական:
- Այս գնահատականի մեջ տեսնում եմ նախ դրականը, որ տեսնում է համագործակցության մեծ ներուժ: Այդ մասով կարող եմ համաձայնել գործընկերոջս հետ: Բայց, իհարկե, ամբողջական համագործակցության համար կուսակցությունները պետք է լինեն նույնական: Նույնական չենք՝ մեր կուսակցությունները տարբերություններ ունեն: Եվ դա նորմալ է:
- Ասվածը ոչ թե նույնականացման մասին էր, այլ, որ ընդդիմադիրների միջեւ երկխոսություն չի կայանում, թե ի՞նչ է հնարավոր անել համատեղ՝ բացի հայ-թուրքական հարաբերությունների կամ ԱԺ-ում այս կամ այն օրինագծի շուրջ քայլերից. «Ուրիշ ի՞նչ ձեւով կարող ենք մենք մեկս մյուսիս եւ ողջ ընդդիմությանն ուժեղացնել»:
- Պետք չէ փորձել համատեղ հայտարարություններին այդքան մեծ ուժ եւ արժեք տալ՝ համարելով, որ եթե դա արեցինք, ուրեմն՝ ամբողջական համագործակցության դաշտ ունենք: Շատ հաճախ այդ տրամաբանությունը հանգեցնում է նրան, որ «եզները դնում են սայլից հետո»: Մենք գերադասում ենք կոնկրետ գործ անել: Եթե ինչ-որ հարց կա, որ կարող ենք իրար հետ համագործակցելով հասցնել իր նպատակին՝ սա ավելի ենք կարեւորում, քան դեկլարատիվ հայտարարությունները հավիտյանս հավիտենից համագործակցությունների եւ դաշինքների մասին: Նման դաշինքները երկար կյանք չեն էլ ունենում: Ավելի լավ է՝ կոնկրետ գործերով իրար հետ առաջ գնանք: Աշխատանքի դաշտ էլ կա: Գոհունակությամբ եմ նշում, որ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններն արդեն արել ենք իրար հետ եւ միասնական փաթեթն օգոստոսին ուղարկել Վենետիկի հանձնաժողով: Վատ չի լինի, եթե այս հարցի հետ կապված՝ ամբողջացվի ընդդիմադիր մյուս ուժերի տեսակետը:
Հ. Գ. Երեկ ասուլիսում Արմեն Ռուստամյանի հայտարարությանն ի պատասխան, թե Հայաստանը պետք է սկսի ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթաց՝ Ստեփան Սաֆարյանը NEWS.am-ին հիշեցրել է, որ պրն Ռուստամյանը ժամանակին դեմ է քվեարկել «Ժառանգության» համապատասխան նախաձեռնությունն ԱԺ օրակարգում ներառելուն: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ |
| |
Պնդում է 1995 եւ 1997 թվականներին հայ-ռուսական փոքր ու մեծ պայմանագրերին ՀՀ խորհրդարանում դեմ քվեարկած նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը:
Ավելի քան տասն օր առաջ ՀՀ եւ ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը ստորագրեցին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու՝ ռազմակայանի տեղակայման ժամկետը 25-ի փոխարեն 49 տարով երկարաձգելու վերաբերյալ թիվ 5 արձանագրությունը: Սպասվում է, որ ՀՀ խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում փաստաթուղթը առաջիկա նիստերի օրակարգ կմտնի եւ առանց լուրջ դիմադրության կվավերացվի: Այդուհանդերձ, խնդիրը շարունակում է մնալ քաղաքական ուժերի եւ լրատվամիջոցների քննարկման օրակարգում: Հիշեցնենք, որ, ըստ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի, 1995թ. մայր պայմանագրում եւ ստորագրված փոփոխությունների արձանագրության մեջ, բացի ռազմակայանի տեղակայման ժամկետից, որեւէ այլ էական դրույթ չի փոփոխվել եւ չի ավելացել: Ասել է թե՝ նույնն են մնացել դեռ 15 տարի առաջ կողմերի միջեւ ձեռք բերված առանցքային պայմանավորվածությունները՝ բազաների տեղակայման պայմանները. այն է՝ անվարձահատույց, եւ սրան գումարած նաեւ այն, որ ռուսական ռազմաբազաների կոմունալ եւ այլ տիպի ծախսերը հոգում է հայկական կողմը: Մի բան, որ բացառիկ երեւույթ է հետխորհրդային ողջ տարածքի մյուս երկրների պարագայում, որտեղ ռազմական բազաներ են տեղակայված:
Այդ խնդրի շուրջ քննարկումների ու բանավեճերի համատեքստում հատկապես վերջին օրերին իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի անդամ պատգամավորները ստորագրված արձանագրությունը քննադատող իրենց ընդդիմախոսներին սկսել են այսպես հակադարձել՝ ռազմակայանները ՀՀ տարածքում տեղակայելու մասին պայմանագրին ժամանակին՝ 1995-ին, մենք՝ հանրապետականներս էինք դեմ, հիմա դրա ժամկետը երկարացնելուն դեմ են նրանք, ովքեր ժամանակին ստորագրել եւ վավերացրել են մայր պայմանագիրը:
«Առավոտը» երեկ փոքրիկ հարցախույզ անցկացրեց առաջին գումարման՝ 1995-99թթ.-երին «նախկին իշխանությունները» ներկայացնող ԱԺ պատգամավորների շրջանում: Հիշեցնենք, որ այդ խորհրդարանի 50 տոկոս մանդատներին տիրապետում էր «Հանրապետություն» բլոկը, որի համամասնական ցուցակն ու նաեւ խմբակցությունը համալրել էին ՀՀԿ-ական պատգամավորները՝ Աշոտ Նավասարդյան, Յուրի Բախշյան, Անդրանիկ Մարգարյան, Գալուստ Սահակյան եւ Գագիկ Մինասյան: Պարզվեց, որ 1995-ին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված այս պայմանագիրը վավերացվել էր ընդամենը երեք «դեմ» ձայներով: «Դեմ» էին քվեարկել ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանը, Յուրի Բախշյանն ու ՀՀՇ-ից՝ Երջանիկ Աբգարյանը: ՀՀԿ-ական մյուս երկու պատգամավորները՝ Անդրանիկ Մարգարյանն ու Գալուստ Սահակյանը «դեմ» հաստատ չեն եղել:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական մեծ պայմանագրին, որտեղ եւս ռուսական ռազմակայանի մասին էր հիշատակվում, ապա այդ պայմանագրին, չնայած քվեարկությանը ՀՀԿ-ականների մասնակցությանը, միակ «դեմ» քվեարկողը եղել է դարձյալ Երջանիկ Աբգարյանը, ով մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե լուսահոգի Աշոտ Նավասարդյանն այսօր հրաշքով կենդանի լիներ, նույն կերպ դեմ կլիներ այս պայմանագրին:
Մեր հարցին, թե ինչո՞ւ այն ժամանակ՝ 1995-ին, հնարավոր էր համարվել հիշյալ պայմանագրի կնքումն ու վավերացումը (ռուսական ռազմակայանները դրա համար վարձ չէին վճարում, նրա կոմունալ ծախսերն էլ հոգում էր ՀՀ-ն՝ իր հարկատուների հաշվին), մեր զրուցակիցներից այսպիսի պատասխան ստացանք. ժամանակներն էին այդպիսին, այն ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում լուծման առաջարկներ չէր անում, չկային անվտանգության այլ երաշխիքներ եւ համակարգեր, որոնք շահագրգիռ կլինեին մեր տարածաշրջանով ու Հայաստանով: Իսկ հիմա, «նախկինների» ասելով, ռուսական ռազմաբազաների ծախսերն էլ անհամեմատ մեծացել են, Ռուսաստանի հավակնություններն էլ՝ ներառյալ տնտեսական, քաղաքական ու ռազմական, նաեւ տարածաշրջանային համատեքստում, այլ բնույթ են ստացել եւ վերածվել են վերանվաճողականի:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաների ներկայության ժամկետը երկարաձգելու շարժառիթներին անդրադառնալ խնդրեցինք Երջանիկ Աբգարյանին: Նա հայտարարեց, թե ինքը միշտ էլ դեմ է եղել Հայաստանում ռուսական ռազմական եւ քաղաքական ներկայությանը՝ համարելով, որ դա պատմական կոպիտ սխալ է: Նա համարում է, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է ոչ թե ռազմավարական, այլ ընդամենը տակտիկական (մարտավարական) հարթության տեսանկյունից դիտարկվեն: Ինչ վերաբերում է «Առավոտի» հարցադրմանը, ապա Ե. Աբգարյանի դիտարկմամբ, Հայաստանում իր ռազմակայանների տեղակայման ժամկետը նախատեսվածից շատ ավելի վաղ երկարաձգելով՝ Ռուսաստանն իր համար չորս կարեւորագույն խնդիր է լուծել. նախ՝ ՌԴ-ն ցանկանում է հնարավորություն ստանալ հնարավորինս մոտ լինելու հայ-վրացական սահմանին, երկրորդ՝ անհրաժեշտության դեպքում ՀՀ ոչ լեգիտիմ իշխանությունների խնդրանքով միջամտել Հայաստանի ներքին գործերին՝ վերահսկողության տակ առնելով ապագա իշխանություններին եւս, երրորդ՝ որեւէ տարբերակով ԼՂ հիմնախնդրի լուծման դեպքում եւ դրանից հետո էլ, անգամ եթե Հայաստանում հակառուսական տրամադրություններ էլ լինեն, ապահովել իր ռազմական ներկայությունը Հայաստանում, չորրորդ՝ Հայաստանի հետ հարաբերությունների օրինակը պրոյեկտել ԱՊՀ մյուս հանրապետությունների, մասնավորապես՝ Բելառուսի, Տաջիկստանի եւ Ղրղըզստանի վրա: Ե. Աբգարյանի համոզմամբ, Հայաստանի հետ վասալային հարաբերությունները լավ նախադեպ կարող են լինել այդ երկրների նկատմամբ եւս վերահսկողություն սահմանելու համար:
Ի դեպ, որ Ե. Աբգարյանի այս դիտարկման մեջ ճշմարտության մեծ բաժին կա, փաստում են նաեւ ռուսաստանյան գործիչների ու փորձագետների հայտարարությունները: Այսպես, «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, մոսկովյան «Կարնեգի» կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Տրենինը կարծիք է հայտնել, թե «հայ-ռուսական համաձայնագրի ստորագրումը վկայում է, որ Մոսկվան հետխորհրդային տարածքում երկարաժամկետ մարտավարություն է որդեգրել», եւ որ Ուկրաինայի հետ Սեւծովյան նավատորմի տեղակայման շուրջ Մոսկվայի կնքած համաձայնագիրը եւ հայ-ռուսական արձանագրությունը նույն շղթայի օղակներն են։ Նրա ասելով, այլ փորձագետներ չեն բացառում, որ դա իր շարունակությունը կարող է գտնել նաեւ Մոլդովայում:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը լավ չի աշխատում» |
| |
«Ամերիկյան դիվանագիտության ճաճանչափայլ տիրուհուն» ուղղված նամակում հայտնում է գլխավոր մարքսիստը
Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն օրերս նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Պարոն Հակոբյանն այդ նամակով «Ամերիկյան դիվանագիտության ճաճանչափայլ տիրուհի (լուչեզառնայա պրիմադոննա)» տիկին Քլինթոնին իրազեկում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատանքի մասին: «Առավոտի» հետ զրույցում պարոն Հակոբյանը պնդեց, որ իր ձեռքի տակ կան քաղաքացիների բողոքներ, եւ որ հարկ եղած դեպքում պատրաստ է դրանք տրամադրել պատկան մարմիններին:
Իսկ տիկին Քլինթոնին ուղղված նամակում Դավիթ Հակոբյանը մասնավորաբար գրում է. «Ես՝ ջերմ երկրպագուն Ձեր, որ 2000 թվականից թմբկահարում եւ կանխագուշակում էի Ձեր շռնդալից մուտքը մեծ քաղաքականություն ու այժմ էլ տեսնում եմ հանձին Ձեզ ԱՄՆ-ի ապագա նախագահին, խորը ափսոսանքով ու հիասթափությամբ հայտնում եմ Ձեզ, որ ԱՄՆ հայաստանյան դեսպանատունը յուր բարձրության վրա չէ:
Ջորջ Վաշինգտոնի, Աբրահամ Լինքոլնի, Թոմաս Ջեֆերսոնի, Ջոն Ֆիդջերալդ Քենեդու, Բիլ Քլինթոնի (որոնք իմ քաղաքական կումիրներն են) երկրի դեսպանատանը հարիր չէ «բոլշեւիկյան երկաթյա վարագույրների» քաղաքականություն կիրառել հայաստանյան քաղաքացիների նկատմամբ՝ զրկելով նրանց, քույրը՝ քրոջը, եղբայրը՝ եղբորը, ԱՄՆ այցելելու բնական, աստվածատուր իրավունքից՝ վոլյունտարիստական արհամարհանքի ու քամահրանքի, ռասայական դիսկրիմինացիոն բնույթի անհիմն ու անհեթեթ պատճառաբանություններով: Բանը հասել է նրան, որ դեսպանատան որոշ անբարեխիղճ աշխատակիցներ «հակաէմիգրացիոն» քաղաքականության քողի տակ զբաղված են նյութական շահատակություններով: Ամերիկացի դիվանագիտական կորպուսի աշխատակիցներին հիշեցնում եմ, որ նրանք պարտավոր են հարգել բիբլիական հայ ժողովրդի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի լավագույն, ազնվատոհմիկ ազգերից մեկի ներկայացուցիչների բնական իրավունքները, քանզի երբ մենք՝ հայերս, Բաբելոնի ու Հռոմի հետ կիսում էինք աշխարհի ճակատագիրը (Պոմպեուս Մագնուս), անգլիական եւ ամերիկյան քաղաքակրթություններ գոյություն չունեին, իսկ եվրոպական նախամարդն ու Եվրոպան ընկղմված էին բարբարոսության խավարի մեջ:
Ամերիկյան դեսպանությունը պետք է լինի ԱՄՆ-ի ժողովրդավարության ջահակիրն ու դրոշակակիրը, ինչպես ԱՄՆ-ն է այն ներկայացնում աշխարհի Ժողովուրդներին:
Միշտ Ձեր բարեկամ ու ջերմ երկրպագու՝ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյան»:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵՑ |
| |
Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը, Արարատ Պետրոսյանի նախագահությամբ, լսեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի եւ նրա պաշտպան Ռոբերտ Ռեւազյանի վերաքննիչ բողոքը: Դատական նիստին ներկա էր Մհեր Ենոքյանը. նա եւ նրա խուցընկեր Սողոմոն Քոչարյանը անցյալ տարվա նոյեմբերին ՔԿՀ-ից փախչելու համար դատապարտվել էին 7,5 տարվա ազատազրկման: Հենց այս դատավճիռն էլ Ենոքյանը բողոքարկում էր: Քոչարյանը չհավատալով վերաքննիչին՝ ընդհանրապես բողոք չէր էլ բերել: Երեկ դատարանը մերժեց Ենոքյանի եւ նրա պաշտպանի վերաքննիչ բողոքը:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԻ ՓՈՐՁԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է, ԲԱՅՑ... |
| |
| «Առավոտի» տեղեկություններով, երեկ առավոտյան ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձել է մտնել Վերին Չայլուի տարածք: Հակառակորդը լուրջ դիմադրության է հանդիպել: Սակայն մեր զինվորներից մեկը՝ Ռուդիկ Թովմասյանը, վիրավորվել է: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ՈՒՇՔԻ ՉԳԱԼՈՎ |
| |
ՀՀ ոստիկանությունից երեկ տեղեկացրին, որ գիտակցության չգալով՝ Կապանի հիվանդանոցում մահացել է գլխի պատռած վերքով հիվանդանոց տարված Գրիգոր Պապյանը: Քաջարանի քաղաքապետարանի զբոսայգում նա 4 օր առաջ վիճաբանության մեջ է մտել ոմն Սահակի հետ, որը նրան հրել է: Գրիգորը ընկել էր՝ գլուխը խփելով բազալտե սալիկին: Սահակը ձերբակալված է:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ՄԵՂՎԻ ԽԱՅԹՈՑԸ՝ ՎՐԱԵՐԹԻ ՊԱՏՃԱՌ |
| |
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի համաձայն, 4 օր առաջ, ժ. 12.30-ին, Բագրատունյաց պողոտայի թիվ 5 շենքի մոտ 63-ամյա Սլավիկ Կ.-ին մեղուն խայթել է, ինչի հետեւանքով նա «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 50-ամյա Հայկուշ Շ.-ին: Հայկուշ Շ.-ն տեղափոխվել է «Երեւան», իսկ Սլավիկ Կ.-ն՝ «Մալաթիա» բժշկական կենտրոն: Կատարվում է նախաքննություն:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՋՆՋՈՒՄ |
| |
Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը համերգ տալու հրավեր է ստացել Թուրքիայից։ Այս մասին, tert,am-ի մատուցմամբ, երաժիշտն ասել է Աթենքի «Ազատ օր» թերթին տված հարցազրույցում։ Նա պատմել է, որ 1998թ. նույնպես հրավիրվել էր Թուրքիա՝ Slayer նվագախմբի հետ համերգային շրջագայության, բայց չի գնացել։ Երգչի խոսքով՝ իր համար դժվար է գնալ մի երկիր, որտեղ որպես արվեստագետ չես կարող ազատորեն իրականությունն ասել։ Այն հարցին, թե ի՞նչ է Ցեղասպանությունը իր համար, երաժիշտն ասել է. «Իրականության ջնջում։ Անարդարության մեծագույն եղելությունն է։ Պատճառը, որ պետք է հաճախ խոսենք նրա մասին, այն է, որ կա միջազգային անտարբերություն դրա ճանաչման ու հատուցման առնչությամբ, ՄԱԿ-ի կամ միջազգային այլ կառույցների կողմից»:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՅԴ ԶԼՄ-ՆԵՐԻՆ ՉԷՐ |
| |
Հուլիսի 17-ին Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության համագումարում կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը հայտարարել էր. «Հայ-թուրքական արձանագրությունների քննարկման ամենաբուռն օրերին, երբ նախագահը ձեռնարկում էր իր համահայկական ուղեւորությունը, եւ ՀՅԴ-ն նրան որոշ վայրերում դիմավորում էր ստահակների ամոթալի արարքներով՝ մեր ներկայացուցիչները, հատկապես Բեյրութում ու Նյու Յորքում, դրսեւորեցին իրենց հարգալից վերաբերմունքը եւ սատարեցին Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը», եւ հավելել. «Ափսոս, սակայն, որ ռամկավարների նման կեցվածքն ըստ արժանվույն չգնահատվեց մեր իշխանությունների կողմից»: Եզրակացրել էր՝ «Անառակ որդուն են կարեւորություն տալիս»: «Հրապարակի» թղթակցի հարցին, թե ի՞նչ ձեւով պետք է իրենց կեցվածքը գնահատվեր՝ պատասխանել էր. «Գոնե երկու խոսք ասվեր այդ մասին՝ պաշտոնական ամբիոնն օգտագործելով»: Եվ հաջորդող հարցին, թե ՀՅԴ-ին, իր կարծիքով, գնահատեցի՞ն՝ պրն Ավետիքյանը պատասխանել էր. «Այո: Իրենց մամուլի օրգաններից մեկին, որ այդքան փնովեց, 80 հազար դոլար նվիրեց»: Ճշտել էր, որ նվիրողն անհատ էր. «Բայց գիտենք՝ այդ անհատը ինչ էր անում»: Խոսքը սիրիահայ մեծահարուստ Գաբրիել Չեմպերճյանի մասին էր:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանն այս կապակցությամբ «Առավոտին» ասաց. «Չեմպերճյանը Դաշնակցության որեւէ տպագիր կամ էլեկտրոնային լրատվամիջոցի, իսկ կուսակցությանը՝ առավել եւս, ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել: Չեմպերճյանն ընդամենը ժամանակին օգտակար է եղել Արցախում կազմակերպված գիտաժողովին»:
Հիշեցնենք, որ Գաբրիել Չեմպերճյանը 100 հազար դոլար էր տրամադրել ՀՅԴ նախաձեռնությամբ եւ ԼՂՀ նախագահի հովանավորությամբ 2009 թ. հուլիսի 10-11-ին կազմակերպված «Արցախյան հիմնախնդիր, հայ-թուրքական հարաբերություններ» համաժողովին: Իրավական առումով ֆինանսավորումը կատարվել էր «Փյունիկ» հիմնադրամի միջոցով, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Լեւոն Սարգսյանն է՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը, իսկ Գաբրիել Չեմպերճյանը հիմնադրամի հոգաբարձուներից է:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| Բանաձեւը չի ազդի |
| |
Սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացվելիք հակահայկական բանաձեւի նախագիծը եթե ընդունվի էլ, էական ազդեցություն չի ունենա ինչպես ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման, այնպես էլ համանախագահող երկրների դիրքորոշման վրա։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը. «Պատրանքների մեջ ընկնել պետք չէ: Ադրբեջանին հայտնի է, որ իսլամական կոնֆերանսի անդամ երկրների ձայների շնորհիվ ՄԱԿ-ի ֆորմատում ընդունված որոշումը էական ազդեցություն չի կարող ունենալ Մինսկի խմբի աշխատանքների վրա, որովհետեւ տարիներ շարունակ հետամուտ լինելով խնդրին՝ քայլ առ քայլ մոտեցել են դրա կարգավորմանը: Իսլամական երկրները քվեարկել են այդ որոշման օգտին՝ առաջին հերթին կրոնական համերաշխություն դրսեւորելով»:
Ըստ պարոն Մինասյանի, այս բնագավառում լուրջ անելիքներ ունենք, պետք է իրողությունը ճիշտ ներկայացնել միջազգային հանրությանը. «Մասնավորապես այն այլանդակությունը, որ իրականացվում է հայկական հուշարձանների նկատմամբ՝ Նոր Ջուղայում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Եվրախորհրդարանը ավելի արդյունավետ քայլեր կատարի, որպեսզի սանձի վայրագությունը ոչ միայն հայկական, այլեւ համաքրիստոնեական նշանակություն ունեցող հուշարձանների նկատմամբ»:
Խոսելով հայ-ռուսական ռազմական նոր համաձայնագրի մասին՝ պարոն Մինասյանն ասաց. «Հայկական երկու պետությունների անվտանգության հիմնական երաշխավորը եղել է, կա ու կմնա հայ զինվորը»։ Ըստ պարոն Մինասյանի, այդ համաձայնագիրը Հարավային Կովկասում նվազեցնում է պատերազմի վերսկսման հավանականությունը, բարձրացնում է անվտանգության մակարդակը եւ զրկում Ադրբեջանին իր վերջին խաղաթղթից: Այսինքն՝ եթե բանակցությունները չընթանան Ադրբեջանի ուզած ձեւով, ապա պատերազմ կհրահրի. «Դրա հնարավորությունն այս պայմաններում էապես նվազում է»։
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| Ընդդիմությունն իրեն սպառե՞լ է |
| |
Հայաստանյան ընդդիմությունն իրեն սպառել է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի միանշանակ կարծիք են հայտնել քաղաքագետներ Երվանդ Բոզոյանն եւ Ալեքսանդր Մարկարովը:
«Ընդդիմությունը պետք է վերաիմաստավորի իրեն: Արհեստական դիրքորոշումները, արհեստական հայտարարությունները, ընդդիմություն հանուն ընդդիմանալու, այդ ամենը պետք է մնա անցյալում»,- կարծիք է հայտնել Մարկարովը: Բոզոյանը գործընկերոջ հայտարարությանը հավելել է, թե ընդդիմությունը «վառվել է». «Դասական տարբերակն այսպիսին է. կա իշխանություն, կա ընդդիմություն, որն առաջարկում է իշխանությանն այլընտրանքային քաղաքականություն: Ընդդիմությունը պնդում էր, թե ունի ԼՂ հակամարտության կարգավորման բանալի, կարող է ավելի արագ լուծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Իշխանությունն օգտագործել է այն միջոցները, որն առաջարկում էր ընդդիմությունը, եւ արդյունքում պարզվել է, որ այդ խնդիրներից եւ ոչ մեկը հնարավոր չէ արագ լուծել»,- հայտարարել է փորձագետը:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| Ֆուտբոլային դիվանագիտությունը՝ «խրատ եւ օրինակ» |
| |
«Հայ-թուրքական արձանագրությունների մեկ տարին առիթ է, որ մենք կրկին հիշենք այն, որ այս գործընթացը չի նպաստելու հայ-թուրքական հարաբերությունների փաստացի բարելավմանը, չի գնա սահմանի բացմանը, եւ մեր տարածաշրջանում լարվածության աստիճանը չի թուլանալու, այլ ճիշտ հակառակը. Թուրքիան կօգտագործի իր հնարավորությունը տարածաշրջան ներխուժելու համար»,- 7or.am-ի փոխանցմամբ՝ երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նրա կարծիքով, արձանագրություններն առիթ դարձան, որ Թուրքիան ակտիվորեն մտնի այս դիվանագիտական դաշտ եւ գրեթե բոլոր հարաբերություններում՝ ԵՄ-ի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության հետ, բարձրացնի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման արագացման խնդիրը. «Նույնիսկ Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով պարտավորություն էր վերցնում Թուրքիայի հանդեպ, որ ինքը Մինսկի խմբի շրջանակներում կակտիվացնի այդ գործընթացը, ինչը բավական մտահոգիչ էր»։
Քաղաքագետն ասել է, թե դա ոգեւորեց նաեւ Ադրբեջանին. «Ադրբեջանը բավական լկտիացավ, դրա հետեւանքն էլ մթնոլորտ փոխեց տարածաշրջանում։ Այդ մթնոլորտը բերեց նրան, որ էապես մեծացավ պատերազմի վտանգը։ Մեր հասարակության մեջ, գոնե հոգեբանորեն, ահաբեկման գործընթաց սկսվեց։ Կարծում եմ՝ սա խրատ է եւ օրինակ, թե ինչպես պետք է անել, որ մյուս անգամ այսպիսի սխալներ չկրկնվեն»։ |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՎ ԲՈՒՀԵՐ |
| |
Շիրակի մարզի ամենամեծ բուհը եւս ֆինանսատնտեսական վատ վիճակում է
Երկրաշարժից հետո՝ 22 տարի շարունակ, Շիրակի մարզում քիչ թե շատ կայուն աշխատատեղեր ապահովում են պետական բուհերն ու դպրոցները: Երբեմնի հարուստ արդյունաբերական մարզում չկա որեւէ արդյունաբերական ձեռնարկություն, որը էապես կմեղմացնի գործազրկությունը, եղածներն էլ, օրինակ՝ պատգամավորներ Սամվել Բալասանյանին պատկանող գարեջրի գործարանը կամ Սամվել Ալեքսանյանի նորաստեղծ շաքարի գործարանը, մեղմ ասած, անճար են մարզում աճող գործազրկության ու արտագաղթի դեմ: Այս տարի վիճակն ավելի է վատացել. բուհերում, դիմորդների պակասի պատճառով, աշխատատեղեր են կրճատվում ու դասախոսներ են աշխատանքից հեռացվում: Գյումրու մայր բուհում՝ Մանկավարժական ինստիտուտի ստացիոնար համակարգում 770 ուսանողի փոխարեն 453-ն են ընդունվել, այսինքն՝ 320-ով կրճատվել է ուսանողների թիվը, անցած տարի էլ է ընդունվողների թիվը նախատեսվածից 400-ով պակաս եղել, ինչը պատճառ է դարձել որոշ կադրերի գործազուրկ դառնալուն:
«Առավոտը» բուհի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանից հետաքրքրվեց, թե իրենց մոտից արդեն քանի՞ դասախոս է աշխատանքից հեռացվել ու առհասարակ բուհն ինչպե՞ս է տեղավորվելու ֆինանսական ծախսերի մեջ, որին նա պատասխանեց. «2 տարվա կտրվածքով մենք արդեն մի տարվա ընդունելություն կորցրել ենք, իսկ եթե դա վերածենք հաստիքների, մոտավորապես 80 հաստիքի կրճատում կլինի, եթե մի հաստիքը 10 ուսանողով հաշվենք, 800 ուսանողը 80 հաստիքի կրճատում է, իսկ եթե վերածենք գումարայինի՝ միջինը 200 միլիոն դրամի կորուստ է ինստիտուտի համար, իսկ 200 միլիոնը մեր ինստիտուտի աշխատակիցների 5 ամսվա աշխատավարձն է»: Նրա ներկայացմամբ, թեեւ այս տարի մեծ թվով կրճատումներ չեն լինելու՝ ինստիտուտի ղեկավարությունը հնարավորինս ամեն ինչ անելու է մարդկանց «փողոց չնետելու» համար, այդուհանդերձ, այս պահին արդեն իսկ կան կրճատված մասնագետներ. «Քանի որ երաժշտության բաժինը փակվել է, իսկ այնտեղ կար 15 մասնագետ, հետեւաբար անխուսափելի էին կրճատումները, նմանապես գերմաներենի, ֆրանսերենի, լրագրության, նախադպրոցական հոգեբանության, սոցիալական աշխատանքի բաժիններից»: Ըստ Վարդեւան Գրիգորյանի, աշխատատեղեր կորցնելու վտանգն անխուսափելի կդառնա հատկապես հաջորդ տարի, քանի որ հանրակրթական դպրոցները շրջանավարտ չեն տալու, եւ ընդունելությունը լինելու է մասնակի: Մեր այն հարցին՝ եթե վիճակն այսքան վատ է, հնարավո՞ր է, որ Գյումրու մանկավարժականը դադարի խոշոր հարկատու լինելուց, պարոն Գրիգորյանը թեեւ դժվարացավ հստակ պատասխանել, սակայն, ըստ նրա, կադրային կրճատումների դեպքում կենսաթոշակայինին մուծվող գումարը բնականաբար նվազելու է. «Կենսաթոշակային ֆոնդին մենք մուծում ենք մեր աշխատողների քանակով, ամսական միայն 8 միլիոն կենսաթոշակային ֆոնդին ենք մուծել, ինստիտուտը տարեկան կտրվածքով 140 միլիոն դրամից ավելի հարկեր է մուծել, մենք պետությունից ստացել ենք ընդամենը 220 միլիոնի չափ, բայց 145 միլիոն դրամի չափ տարբեր հարկատեսակներ ենք մուծել: Մի խոսքով, պետության հատկացրած գումարները նորից պետական բյուջե ենք մուծել»: Նա ավելացրեց նաեւ, որ բուհի տնտեսական ծախսերն այսօր մնացել են ինստիտուտի հույսին, հատկապես վճարովի համակարգի, իսկ պետությունը վճարում է իրենց ծախսերի 20-25%-ը միայն. «Ճիշտ է, պետությունը մի դրական քայլի գնաց, կրճատեց պետպատվերի տեղերը, եթե նախկինում 162 էր, մնացել է 81-ը: Ֆինանսավորումն էլ չպակասեցրին, այսինքն՝ եթե նախկինում մի ուսանողի համար տալիս էր 200 հազար դրամ, ապա հիմա պետպատվերով սովորող մի ուսանողի համար տալիս է 400 հազար դրամ: Բայց սա էլ բուհին վատ վիճակից չի հանում: Մեր ամսական աշխատավարձը՝ հարկերով, մոտավորապես 40 միլիոն է կազմում, իսկ 200 միլիոնի կորուստը մեր 5 ամսվա աշխատավարձն է»: Նա կանխատեսեց, որ ինստիտուտի ճգնաժամը կշարունակվի եւս 4-5 տարի, իսկ նման պայմաններում աշխատավարձերի բարձրացման մասին խոսք լինել չի կարող:
Բացի այդ, ըստ Վարդեւան Գրիգորյանի, այսօր ուսանողներն էլ իրենց բուհին 54 միլիոն դրամ վարձավճարի պարտք ունեն. «Բանկերից էլ չեն կարող վարկ վերցնել, քանի որ ծնողները կայուն աշխատատեղ չունեն: Տա Աստված, տնտեսական ճգնաժամից հանրապետությունը դուրս գա, եւ պետությունը հնարավորություն ունենա բյուջեից բուհերին հատկացվող գումարներն ավելացնել, որպեսզի 3-4 տարիների ընթացքում բուհերը գոյատեւեն, ու կադրային ջարդ չլինի»:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| Խաղալիք ռումբերի վաճառքը չեն կարող արգելել |
| |
Մինչեւ մի շարք գերատեսչությունների ստուգայցերը չապացուցեն, որ դրանք առանց լիցենզիա են վաճառվում,
պայթելիս թույլատրելի սահմանից ավելի աղմուկ են արձակում եւ իսկապես վնաս են հասցնում մարդկանց:
Մի քանի տարի առաջ Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Երվարդ Զախարյանի որոշմամբ, մայրաքաղաքում արգելվեց հրագործական ապրանքների դասին պատկանող խաղալիք ռումբերի վաճառքը եւ բոլոր խանութներից դրանք հավաքվեցին, անգամ արգելվեց դրանց ներկրումը: Պատճառը երեւանցիների բազմաթիվ բողոքներն էին. նախ դրանք մեծ աղմուկ էին առաջացնում՝ իրական ռումբի պայթյունի ձայնի նման, որով էլ լեղաճաք էին անում երեւանցիներին եւ հետո այնքան էլ անվտանգ չէին՝ մի քանի երեխա տուժել էր այդ ռումբերի պայթյուններից՝ վնասելով ականջների թմբկաթաղանթները եւ մատները: Բացի այդ, չարաճճի աշակերտները հաճախ էին այս ռումբերը պայթեցնելու միջոցով դասաժամեր խափանում:
Չնայած նախաձեռնած միջոցառումներին եւ մի քանի տարի շարունակվող հսկողություններին, որ այս հրագործական խաղալիքները հանկարծ չհայտնվեն վաճառակետերում, օրերս Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի խանութներում խաղալիք ռումբերը սկսել են ազատ վաճառվել: Շիրազի փողոցի բնակիչները արդեն չգիտեն՝ ինչ մեթոդների դիմեն, որ այլեւս այդ պայթյունների ձայները չլսեն: «Մի քանի անգամ դիմել ենք եւ վարչական շրջանի ղեկավարին, եւ ոստիկանություն, գալիս են ստուգման, չգիտենք ինչ են անում, մի 2 օր դադարում են պայթյունները, հետո նորից են սկսվում: Նոր Տարի էլ չի, որ մտածենք, դե լավ, երեխաներն ուրախանում են, կամ սալյուտ չի, որ մենք էլ հիանանք, անիմաստ պայթյուններ են, որոնք խաթարում են մեր հանգիստը: Քաղաքի կենտրոնում նման բան չեն անի, հենց ծայրամասերում են բերում վաճառելու, որ չբռնվեն»,- դժգոհում էին Աջափնյակի բնակիչները: Նրանց խոսքերով, իրենք Շիրազի փողոցում գտնվող խանութների տերերին էլ են բողոքել, սակայն ոչինչ չի փոխվում. «Արդեն մեկ ամիս է, առավոտյան եւ երեկոյան պայթյունների ձայներն ենք ըմբոշխնում: Այդ ռումբերն այնքան էլ թանկ չեն, հենց դա է պատճառը, որ մեր առօրյան խառնվել է իրար»:
Մենք Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության աշխատակից Ալֆրեդ Հունանյանից հետաքրքրվեցինք, թե այս աղմուկը դադարեցնելու ուղղությամբ իրենք ինչո՞ւ որեւէ աշխատանք չեն իրականացնում, որին նա պատասխանեց. «Մենք չենք կարող որեւէ կերպ արգելել այդ ապրանքների վաճառքը, դրանք լիցենզավորված են ֆինանսների նախարարության կողմից: Մեր վերահսկողության տակ է այն, որ դրանց պայթյունից առաջացած աղմուկը նորման չգերազանցի, մանավանդ՝ գիշերային ժամերին: Եթե բողոք լինի, մենք առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության մասնագետների հետ կայցելենք տվյալ վայր եւ աղմուկի թույլատրելիի սահմանը գերազանցելու չափումներ կանենք, նոր միայն մենք կարող ենք այն վաճառող կազմակերպություններին տույժ ու տուգանքի ենթարկել»: Նա տեղեկացրեց նաեւ, որ այս ապրանքների վերահսկողության ու պահպանման խնդիրները դրված են ոստիկանության վրա:
Սա կրկնեց նաեւ էկոնոմիկայի նախարարության որակի տեսչության պետի տեղակալ Գեւորգ Գյոզալյանը, սակայն ավելացրեց. «Մենք վերահսկում են հրագործական ապրանքների մի մասը, իսկ խաղալիք ռումբերը մեր վերահսկողության տակ են: Մենք հիմնականում դրանք ստուգում ենք տոներից առաջ, քանի որ հենց այդ ժամանակ են դրանք ավելի մեծ թափով վաճառվում: Անցյալ տարի մենք այդ ռումբերը ստուգեցինք եւ որեւէ վտանգավոր բան չհայտնաբերեցինք այս խաղալիքների բաղադրության մեջ»:
Ֆինանսների նախարարությունից էլ մեզ տեղեկացրին, որ հրագործական ապրանքների համար իրենք տալիս են արտադրության, ներմուծման կամ առեւտրի պարզ ընթացակարգով լիցենզիա, որի դեպքում վերահսկողություն չեն սահմանում. «Քանի որ դուք միայն վայրն եք նշում, այլ ոչ թե կազմակերպության անունը, մենք չենք կարող ասել՝ այս ընկերությանը տրվե՞լ է նման ապրանք ներկրելու կամ վաճառելու թույլտվություն, թե՝ ոչ»:
Պարզվում է, որ Ե. Զախարյանի որոշումը ոչինչ էլ չէր նշանակում, քանի որ այս ռումբերն առանց դժվարության կարող են վաճառվել բոլոր խանութներում՝ լինեն օրինական ճանապարհով ներմուծված, թե ինքնաշեն:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ԿՐԿԻՆ ԾԱՌԵՐ ԵՆ ՀԱՏՎՈՒՄ |
| |
| Օգոստոսի 30-ին Հանքավանի «Տաք ջրերի» մոտ գտնվող անտառում ծառեր են հատվել: Այս մասին ահազանգում է «ԷկոԼուրը»: Նրանց ներկայացմամբ, իրենք Կոտայքի մարզ էին այցելել՝ բնապահպանական մոնիտորինգ իրականացնելու եւ «Տաք ջրերի» մոտ նկատել են մի երիտասարդի, որը ջանասիրաբար ծառեր էր հատում. «Մեզ տեսնելով՝ երիտասարդը հեռացավ: Դրանից հետո, շրջելով անտառում, մենք տեսանք բազմաթիվ կտրված ծառեր, կոճղեր, գետնին ընկած թարմ ճյուղեր: Նկատելի էր, որ տարածքը ոչ մեկի կողմից չէր վերահսկվում»: Բացի այդ, «ԷկոԼուրը» անհանգստություն է հայտնում այն մասին, որ «Անտառային մոնիտորինգի կենտրոնին», որը կոչված է վերահսկելու անօրինական ծառահատումները, չեն կարողանում իրենց հայտնաբերած ծառահատումների մասին հայտնել, քանի որ վերջիններս չունեն «թեժ գիծ», եւ ոչ ոք չգիտի, թե որ հեռախոսահամարով կարելի է հայտնել խախտումների մասին: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ՉՎԵՐԹՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ |
| |
Երեկ «Արմավիա» ընկերության մամուլի ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ իրենք մի քանի ուղղություններով մինչ այժմ իրականացվող ավիաչվերթներ են դադարեցրել՝ մասնավորապես սեպտեմբերի 5-26-ը նախանշված Երեւան-Բաթում-Երեւան ուղղությամբ, ինչպես նաեւ սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 30-ը՝ Երեւան-Մոսկվա (Վնուկովո)-Երեւան եւ սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 30-ը՝ Երեւան-Մոսկվա (Շերեմետեւո)-Երեւան ուղղություններով չվերթները: Այս չվերթները չեն իրականացվելու նաեւ ողջ ձմռան ընթացքում:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| «ՌԱՅՍՈՎԵ՞ՏՆ» Է ԽՑԱՆԵԼ |
| |
Ազատության պողոտայում երեկ կեսօրից հետո խցանումներն այնքան էին «երկարել», որ վարորդներն արդեն հայհոյում էին այդտեղ աշխատող բանվորներին: Խցանումներից տուժած Աղասի Արշակյանն էլ «Առավոտին» դժգոհեց, որ Հաղթանակի զբոսայգուց մինչեւ Բաբայան խաչմերուկ է հասել մոտ 1 ժամում: Նրա պատմելով՝ այդ լայն փողոցում, ընդամենը 1 մեքենայի ճանապարհ էին թողել. «Ոչ էլ հասկացանք, թե ինչ շինարարություն էր՝ մալուխնե՞ր էին փոխում, թե՞ ջրագծեր: Արդեն այն աստիճան էին վարորդները զայրացել, որ էդ շինարարությունն իրականացնողների նախնիներին ամենավատ ձեւերով հիշեցին: Երբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են անում եւ ո՞վ է նրանց թույլ տվել ցերեկով այսպիսի խցանումներ սարքել, աշխղեկն ասաց՝ ռայսովետն ա թույլ տվել»: Պարոն Արշակյանին ավելի շատ զայրացրել էր այն հանգամանքը, որ խցանման հատվածում, որտեղ գտնվում է «Golden palace» հյուրանոցը՝ բազմաթիվ օտարերկրացիներ են ապրում. «Ի՞նչ կմտածեն նրանք: Այդ խցանումներ կազմակերպողը ռայսովետ ա, թե թաղապետարան, թե մեկ այլ կառույց, եթե չի մտածում սեփական հեղինակության մասին, գոնե պետության հեղինակության մասին մտածեն»:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ԽՈՍՏԱՑԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ |
| |
| Երեկ Թեղուտի պաշտպանության խումբը բողոքի ակցիա անցկացրեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) դիմաց ու բանկի տնօրինությանը հանձնվեց իրենց դժգոհության մասին նամակ: Նրանցից 3-ին բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարությունը՝ ի դեմս տնօրեն Վալերիու Ռազլոգի եւ գլխավոր բանկիր Ալեքսանդր Բաբայանի, ընդունեցին: Այդ հանդիպումը տեւեց մոտ 30 րոպե: EBRD-ի ներկայացուցիչները հավաստիացրին, որ բարձրացված խնդիրը քննարկվելու է գլխավոր գրասենյակի (Լոնդոն) ու նաեւ ՎՏԲ-ի հետ: Նրանք խոստացան արձագանքել եւ պատասխան տալ հնարավորինս սեղմ ժամկետում: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| «ՍԻՐՈՒՆ ԱՉՔԵՐԻՍ ՀԱՄԱ՛Ր ՉԵՆ ՆՇԱՆԱԿԵԼ» |
| |
ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանը՝ իր անցած ուղու եւ գործունեությունը քննադատողների մասին
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) նախագահ Սամվել Հարությունյանը երկար լռելուց հետո որոշեց անդրադառնալ ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Գեւորգյանի հեղինակությամբ «Առավոտի» օգոստոսի 26-ի համարում լույս տեսած «Բանավեճի եմ հրավիրում» հոդվածին եւ ՀՀ ԿԳ նախկին փոխնախարար, ՀՀ գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) հիմնադիր նախագահ Հարություն Կարապետյանի՝ «Առավոտում» լույս տեսած հարցազրույցներին: Հիշեցնենք, որ Ա. Գեւորգյանը կարծիք էր հայտնել, թե պետք է օր առաջ ազատվել ԿԳ համակարգի դեկորատիվ գիտնականներից, նաեւ ԳԱԱ եւ ԳՊԿ նախագահներին մեղադրել շանտաժով տգիտություն սերմանելու մեջ: Ինչ վերաբերում է Հ. Կարապետյանին, նա բազմիցս հանդես է եկել, իր խոսքով, գիտության ոլորտի «փուչիկների» մասին հայտարարություններով: Իսկ կոնկրետ «Առավոտի» օգոստոսի 10-ին լույս տեսած հարցազրույցում խոսել է ԳՊԿ բյուջեի մասին։ Հավելենք, որ Հ. Կարապետյանը ամեն անգամ ԳՊԿ նախագահի պաշտոնի հիշատակումից առաջ օգտագործում է «դեյուրե» հասկացությունը, ինչը հարցազրույցում մեկնաբանել էր հետեւյալ կերպ. «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ դե-ֆակտո ղեկավարը եւ «գիտական» քաղաքականության հիմնական մշակողը աշխատակազմի ղեկավարն է, ով անցել է հոյակապ կոմսոմոլա-չինովնիկական դպրոց, նախանձելի արդյունավետությամբ համատեղում է ԵՊՀ-ում դասախոսի եւ ուսանողի պարտականությունները՝ ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի աշխատակազմի ղեկավարի պաշտոնի հետ, միաժամանակ հասցնելով նաեւ ստանալ գիտական աստիճան»:
ԳՊԿ նախագահը, խոսելով Ա. Գեւորգյանից, ասաց, որ նրա մասին լսել էր 2008-ին անվանի քիմիկոս Սերգեյ Ներսիսյանից: Հետագայում ցանկացել է ամեն գնով աջակցել, անգամ երկու հաստիք է տվել, որոնք մինչեւ հիմա Ա. Գեւորգյանը չի օգտագործում: Գիտպետկոմի նախագահի պատմելով, Ա. Գեւորգյանի գիտական գործերում ռացիոնալ հատիկ կա, սակայն իր մոդելը ոչ մի քննադատության չի դիմանում, միայն բացասական եզրակացություններ են ստացվում տարբեր երկրներից: «Իրեն ասացի Երկիր մոլորակի վրա մատով ցույց տվեք մի տեղ, որտեղ կուզենայիք ձեր աշխատանքը ներկայացնել: Ես պատրաստ եմ միջոցներ գտնել ձեզ գործուղելու համար, ինքն էլ ասաց, որ ամենուր բոլորը «իքի-բիր» գիտնականներ են: Այդ մարդը իրեն համեմատում է Ջորդանո Բրունոյի հետ, ում վառեցին ճշմարտության համար, իր աշխատանքի որակն էլ՝ Մենդելեեւի պարբերական աղյուսակի հայտնագործման հետ, բայց, ցավոք, աշխարհում իրեն ոչ ոք չի հասկանում,-ասում է Ս. Հարությունյանը ու նեղսրտում:- Ես այդ մարդուն որդու նման եմ վերաբերվել, ինչպե՞ս կարող է այդ տարիքում նա այդքան թույն ունենալ, փոխանակ հոգու անմահության մասին մտածի»: Մեր զրուցակիցը թվարկեց այն բոլոր աստիճանները, որոնցով անցնելով՝ հասել է մինչեւ ԳՊԿ նախագահի պաշտոնին: «1992թ, երբ Հայաստանում ոչ ջուր ու ոչ լույս կար, ես Ֆլորենցիայի լաբորատորիայում թողեցի իմ բարեկեցիկ կյանքը, եկա 30 դոլարով ամբիոնի վարիչ աշխատեցի: Մոտ մեկ մլն դոլարի գրանտային ծրագիր է եկել համալսարան, որի հեղինակը ես եմ եղել: 40-50 ֆիզիկոսների, կենսաբանների, քիմիկոսների ընտանիք է կերակրվել այդ տարիներին, որոնք Հայաստանում մնացել, արարել են, իսկ համալսարանում իմ դեկանության տարիներին $3,5 միլիոնի գրանտային ծրագրեր են շահել: Դո՞ւք ինչ եք արել, հարգարժան պարոն Գեւորգյան»: Ի դեպ, Ս. Հարությունյանը ցույց տվեց 2008-ին Գեւորգյանի կողմից իրեն նվիրված գիրքը, որի վրա քիմիկոսը ավելի քան ջերմ խոսքեր էր թողել ԳՊԿ նախագահի հասցեին:
Դառնալով ԳԱՏԱՀ նախագահ Հ. Կարապետյանի հրապարակումներին ու հարցազրույցներին՝ Ս. Հարությունյանը նշեց, որ դրանց հումորով է վերաբերվում. «Հանճարեղ կառավարչական հիմնարկի հավակնություններ ունեցող մարդը, եթե ուզում էր իրոք դրական դերակատարում ունենալ այս կառույցում, կարող էր իր գիտելիքներն օգտագործել: Ինքը երկուսուկես ամիս աշխատել է ինձ մոտ խորհրդական, նույնիսկ ուզում էի տեղակալ դարձնել...»: Հ. Կարապետյանի՝ «ԳՊԿ դե յուրե, դե ֆակտո նախագահ» արտահայտությունների մասին էլ Հարությունյանն ասում է. «Եթե մարդը որոշակի կենսագրություն է ունեցել՝ լաբորանտից հասնելով գիտության գծով պրոռեկտորի, ապա Գիտպետկոմի նախագահի՝ իրեն հաստատ սիրուն աչքերի համար չեն բերել: Իմ կենսագրությունն այնպիսին է, որ ինձ նշանակողներին հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչ ինքնուրույն մարդ եմ աշխատանքում, ամեն մի ապուշի չեն դարձնի Գիտության պետական կոմիտեի նախագահ: Հայաստանում գիտության հետ առնչվող մարդիկ ինձ էլ են ճանաչում, Հարությունին էլ: Թող դե յուրե ղեկավարները մի էլեմենտար բան պիտի հասկանան, խոսքս վերաբերում է ամերիկյան CRDF-ին, էսպիսի մարդուն ֆոնդ վստահելը ճիշտ չէ»: Ս. Հարությունյանը հիշեց, որ ԳԱՏԱՀ-ի հետ համատեղ մի մրցույթ են անցկացրել, որի պայմաններից մեկը հետեւյալն էր՝ պետք է եռակողմ փորձաքննություն անցկացնեին Գիտության պետական կոմիտեն, CRDF-ը եւ ԳԱՏԱՀ-ը: Նրա ձեւակերպմամբ, ԳԱՏԱՀ-ի փորձաքննության արդյունքները ստիպում են ենթադրել, որ նրա հետ համագործակցել չարժե. «Ռեյտինգային շկալայում ցածր դիրք զբաղեցնողները գրանտը շահողների ցուցակում էին հայտնվել»: Անդրադարձ եղավ նաեւ ԳՊԿ բյուջեի քննադատությանը՝ Հ. Կարապետյանի կողմից: «Ինձ համար շատ տարօրինակ են Հարություն Կարապետյանի պնդումներն այն մասին, թե որոշ հիմնարկներ մեծ փողեր են ստանում, նա նկատի ունի հատկապես Ցեղասպանության ինստիտուտը եւ Մատենադարանը: Մի փոքր հայկական արյուն ունեցող մարդը նման բանի մասին խոսելու իրավունք չունի: Թող Հարություն Կարապետյանը գնա իր դե ֆակտո տերերին ասի, որ քանի դեռ ես կոմիտեի նախագահ եմ, Ցեղասպանության ինստիտուտն ու Մատենադարանը պետք է մեր հնարավորության սահմաններում ֆինանսավորվեն առավելագույնս: Թուրքերը միլիոնավոր գումարներ են ծախսում իրենց անհեթեթություններն ապացուցելու համար, իսկ մենք առանց այն էլ Ցեղասպանության ինստիտուտին կոպեկներ ենք վճարում հսկայական աշխատանքի համար, դա էլ դառնում է քննարկման առարկա: Եթե միջազգային կառույցներից ղեկավարներ են գալիս, ոչ թե տանում են ԳԱՏԱՀ՝ Հարությունի կարկառուն կառույցը, այլ՝ Ցեղասպանության ինստիտուտ եւ Մատենադարան: Ի դեպ, շուտով նորից ենք երիտասարդական մրցույթ անցկացնելու՝ առանց ԳԱՏԱՀ-ի մասնակցության, ՀՀ պետական միջոցներով: Ես այլեւս չեմ ուզում համագործակցել ԳԱՏԱՀ-ի հետ: Նշեմ, որ իր նյութերով Հարություն Կարապետյանն ինձ ավելի շատ գովազդել է: Ի դեպ, ժամանակին բարի ցանկացող մարդիկ ինձ միշտ էլ հուշել են՝ էդ սուբյեկտի հետ գործ չունենաս: Բայց ես դրան չեմ գնացել, որովհետեւ ԳԱՏԱՀ-ը իր գոյության տարիներին վատ չի աշխատել, որոշակի դերակատարում է ունեցել, ափսոս, որ տարիների ընթացքում սկսել է փչանալ, ինչպես շատ կառույցներ: Ցավում եմ, որ Հարությունը էժան ձեւով ծախում է մարդկանց, ախր ինքը վատ գիտնական չէ, լավ աշխատանքներ ունի, եւ եթե կոնկրետ խնդիր կամ առաջարկություն կա, թող գա միասին քննարկենք, ոչ թե մամուլում հանդես գա»,- ասաց ԳՊԿ նախագահը: Զրույցի ավարտին էլ Ս. Հարությունյանը հիշեց իր պրոֆեսորներից մեկի խոսքը, թե կյանքը տխուր կլիներ, եթե Երկիր մոլորակի վրա միայն էյնշտեյններ ապրեին:
Հ. Գ. Օբյեկտիվ լինելու համար փաստենք, որ հիմնադրման օրվանից ԳԱՏԱՀ-ը համագործակցել է այնպիսի հեղինակավոր արտասահմանյան կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների եւ մշակումների հիմնադրամը (US CRDF), Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիան (AAAS), Գիտության ազգային հիմնադրամը (NSF) եւ ուրիշներ: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| Երկու մեկնաբանություն |
| |
Ֆրանսիականի ռեկտորը մի բան է ասում, ազատված դասախոսները՝ այլ
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի 29 դասախոս ազատվել է աշխատանքից: Ըստ ազատված դասախոսների՝ զանգվածային ազատումները հիմնավորված չեն եւ չեն տեղավորվում օրենքի սահմաններում:
Թե ինչո՞ւ եւ ի՞նչ պայմաններով է միանգամից 29 դասախոս ազատվել աշխատանքից, երեկ «Արմենպրես» ակումբում Ֆրանսիական համալսարանի ռեկտորը՝ Ժոել լը Մորզելեկը պարզաբանեց, որ ամեն ինչ օրենքով է: Նրա խոսքով, համալսարանի դասախոսներն աշխատում են պայմանագրային հիմունքով. «Առանձնացրեցինք այն դասախոսների գործերը, որոնց պայմանագրի ժամկետը լրացած էր եւ լուծեցինք դրանք: Այդ պայմանագրերի ժամկետները լրացել էին 2008 թվականի հուլիսին, եւ նախորդ ռեկտորի հրամանով եւս մեկ տարով երկարաձգվել: Իմ պարտականությունն է հարգել եւ հետեւել Աշխատանքային օրենսգրքի պահանջներին, որի պատճառով էլ որոշ դասախոսների պայմանագրեր լուծվեցին»:
Ազատված դասախոսները դիմել են Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նրանք պահանջում են իրենց վերականգնել աշխատանքում եւ համալսարանի ռեկտորից բռնագանձել միջին աշխատավարձի չափով գումար՝ հարկադիր պարապուրդի համար: Տիկին Մորզելեկը ասաց, որ տեղյակ է դատարան դիմելու մասին եւ սպասում է դատարանի որոշմանը:
Ռեկտորը նշեց. «Դասախոսների մի մասը հասկանալի պատճառներով է ազատվել: Նրանց մեջ է 84-ամյա մի պապիկ, որի տարիքն այլեւս թույլ չի տալիս դասախոսել, եւ եւս 3 երիտասարդ, որոնք դոկտորական թեզ են պաշտպանում ու չեն հասցնում համատեղել աշխատանքը: Մնացածի ազատումը լիովին համապատասխանում է Սահմանադրությանը: Ես հաշվի եմ առել նաեւ նրանց որակական հատկանիշները: Նրանց մեծ մասը չի համապատասխանում համալսարանի պահանջներին եւ չունի մասնագիտական բավարար տվյալներ՝ մեզ մոտ դասախոսելու համար: Բացի մասնագիտական տվյալներից, դասախոսները նաեւ խախտել են կարգապահությունը՝ 40 րոպե ուշանում են դասից եւ 20 րոպե շուտ հեռանում լսարանից»:
Այն պահին, երբ ռեկտորը խոսում էր դասախոսների մասնագիտական ցածր մակարդակի մասին, սրահ մտավ հեռացված դասախոսներից մեկը՝ անգլերենի ամբիոնի արդեն նախկին վարիչ Գայանե Հակոբյանը՝ ձեռքին բարձր որակավորման համար «դրսից» եւ ՀՀ-ից ստացած պատվոգրերի եւ փաստաթղթերի տրցակ. «Մեր որակի, գիտելիքների մասին կասկած լինել չի կարող, որովհետեւ դուք ինքներդ եք ինձ եւ իմ նման շատ դասախոսների երաշխավորագրեր տվել ձեր իսկ ստորագրությամբ, որ մենք համապատասխանում ենք չափանիշներին, ունենք գերազանց գիտելիքների բազա: Նման երաշխավորագրերով տասնյակ դասախոսների դուք ուղարկել եք վերապատրաստումների՝ Ֆրանսիա, Անգլիա, Բուլղարիա: Ինչպե՞ս եք հիմա հայտարարում, թե մենք չունենք համապատասխան գիտելիքներ ու մակարդակ»: Տիկին Մորզելեկի պահանջով դասախոսին անմիջապես դուրս հրավիրեցին սրահից, նրա քայլը որակելով տարրական կուլտուրայի պակաս:
Նույն օրը Ֆրանսիական համալսարանից հեռացված դասախոսների խումբը «Արմատ» ակումբում քննարկում էր ռեկտորի արարքը: Անգլերենի դասախոս Գայանե Հակոբյանը, պատասխանելով ռեկտորի այն հայտարարությանը, թե ինքը եւ մյուսները աշխատանքից ազատվել են Բրիտանական խորհրդի կողմից կազմված՝ դասախոսների վերապատրաստման թեստը չհաղթահարելու պատճառով, ասաց. «Դա կատարյալ սուտ է: Օրինակ, իմ կոլեգան, որը նույնպես ազատվել է աշխատանքից, ստացել է A միավոր, ինչն ամենաբարձր ցուցանիշն է: Սա ինչպե՞ս կբացատրվի: Մորզելեկը պետք է հրապարակավ ներողություն խնդրի իր ստի համար: Գործիս գիտակն ու նվիրյալ եմ եղել, մեծ ցավ եմ ապրում, որ տարիների այս տքնաջան աշխատանքը հօդս ցնդեց՝ գրչի մեկ հարվածով»:
Իրավաբանական ֆակուլտետի դասախոս Մարատ Ատովմյանը պնդեց, որ ռեկտորի որոշումը հիմնազուրկ է. «Չորս ծանուցում եմ ստացել համալսարանից, որից երկուսը ոչ կնքված են եղել, ոչ էլ ստորագրված: Ասում են, որ 2010 թ. հուլիսի 1-ին պայմանագրի ժամկետը ավարտվել է, եւ այդ հիմքով ազատվել եմ աշխատանքից: Բայց ես նման պայմանագիր չեմ էլ ունեցել: Ինձ հետ կնքված պայմանագիրը ավարտվել է 2008 թվականի սեպտեմբերի 1-ին, դրանից հետո շարունակել եմ դասավանդել, իսկ Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ դա արդեն համարվում է անժամկետ աշխատանքային պայմանագիր: Այսինքն՝ ժամկետային հիմքով չեն կարող պայմանագիրը լուծել»:
Ըստ Ժ. Մորզելեկի, ազատվելու հրամանի մասին դասախոսներին 2 ամիս առաջ նախապես զգուշացվել է, տրվել է նաեւ 48 օրվա աշխատավարձ: Ֆրանսերենի մասնագետ Նարինե Կոխտիեւան, սակայն, ընդգծում է, որ ինքը ազատման հրամանը ծրարով ստացել է բավականին ուշ՝ օգոստոսի 2-ին. «Դեռ այդ ժամանակ դիմեցինք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին, իսկ նա բուտերբրոդ ծամելով մեզ հանգստացրեց: Ի դեպ, 48 օրվա աշխատավարձ էլ չենք ստացել»:
Ֆրանսերենի մասնագետ Անուշ Մխիթարյանն էլ ասաց, որ իրենց աջակցում են անգամ ուսանողները. «Կազմակերպել էին դասադուլ: Ռեկտորի կարծիքով՝ մենք ենք ուսանողներին հրահրել այդ քայլին, սակայն հակառակը՝ նրանց խնդրել ենք դադարեցնել բողոքի ակցիաները»:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| Նոր ուստարվան ընդառաջ |
| |
Այսօր առաջին անգամ դպրոց կհաճախի հանրապետության 37039 առաջին դասարանցի: Ուսումնական նոր տարում աշակերտների առջեւ դռները կբացեն ՀՀ 1404 դպրոցներ՝ 1313 հիմնական, 91 ավագ: Ավագ դպրոցներից 37-ը կգործեն Երեւանում, 11-ը՝ Կոտայքում, 9-ը՝ Շիրակում, 6-ը՝ Արմավիրում, 5-ական՝ Լոռիում եւ Գեղարքունիքում, 4-ական՝ Սյունիքում ու Տավուշում, 3-ական՝ Արարատում, Վայոց ձորում եւ Արագածոտնում: Նոր ուսումնական տարում կգործի 59 մասնավոր դպրոց:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| Հանրակրթական խնդիրներ |
| |
Այսօր մեկնարկեց նոր ուսումնական տարին: Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորելով մանկավարժներին՝ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը ասաց. «Կարեւորում եմ ուսուցչի երդման արարողությունը: Գուցե դա քմծիծաղ է առաջացնում, բայց ուզում եմ, որ ամեն ուսուցիչ հիշի, որ աշակերտների եւ ծնողների առաջ երդվելով, ինքն այն բարձր նշաձողն է սահմանում, որին պիտի ձգտի: Իսկ իշխանությունը պարտավոր է ապահովել ուսուցչի բեղուն աշխատանքի համար պայմաններ, այլ ոչ թե այնպիսի վիճակների մեջ դնի, որ նրանք ամեն քայլափոխի երդմնազանց լինեն եւ զզվեն իրենցից»: ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հանրակրթական մտահոգությունների մասին՝ վաղվա համարում:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| «ՄԻԼԻՈՆ ԳՈՒՅՆԻՑ» ՄԵԿԸ |
| |
Նկարիչ Արմեն Աթայանը իր հոբելյանի եւ արվեստագետի խնդիրների մասին՝ ընդհանրապես
Այս տարին հոբելյանական է ճանաչված նկարիչ եւ հասարակական գործիչ Արմեն Աթայանի համար. լրանում է նրա ծննդյան 50 եւ ստեղծագործական գործունեության 30-ամյակը: «Առավոտը» հարցեր ուղղեց արվեստագետին՝ ակնկալելով նրա անկեղծ պատասխանները:
- Ձեր համախոհներով 2000թ. հիմնեցիք «Մշակույթի աջակցման եւ ռազմավարության հայկական կենտրոն», որի նախագահն եք: Ի՞նչ կարծիքի եք այն մասին, որ մշակույթի ոլորտը շարունակում է մնալ ամենախոցելին:
- Դեռեւս 2003թ. ՀՀ երկրորդ նախագահին առաջարկեցինք 3 կետից բաղկացած փաթեթ. ա) նախագահին կից մշակութային անվտանգության խորհրդի ստեղծում, բ) ստեղծագործական միությունների մասին օրենքի անհրաժեշտություն, գ) հայկական մշակույթի ինտեգրում համաշխարհայինին: 2003թ. Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից առաջարկ եղավ ստեղծել ստեղծագործական միությունների մասին օրենք: Այս նախագծով նա հայտնվեց Գրողների միությունում, որտեղ էլ նախագիծը «ջարդվեց»: Ինչո՞ւ, որովհետեւ մեր պատգամավորներին թվում է, որ Ազգային ժողովում նստած, առանց մասնագետների, հասարակության համապատասխան օղակների հետ քննարկման՝ իրավասու են օրենք գրել: Մինչ ԱԺ քննարկմանը ներկայացնելը՝ պետք է խորհրդակցել, լսել ստեղծագործական միությունների ներկայացուցիչներին, հետո միայն գրվի օրենք կոչվածը: Ի վերջո, ոչ մի ԱԺ պատգամավոր չի կարող տիրապետել արվեստագետներին հուզող խնդիրներին՝ առանց նրանց լսելու: Քննարկմանը, որին ներկա էին Հայաստանի 8 ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ, համաձայնության չեկան պարոն Դալլաքյանի ներկայացրած նախագծի շուրջ: Չնայած դրան՝ գործը հասավ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի մշտական հանձնաժողովի այն տարիների նախագահ Ռուբեն Հովսեփյանին: Նրա հետ համաձայնության եկանք, որ միություններն իրենց ներսում առանձին-առանձին կքննարկեն հուզող խնդիրները, կներկայացնեն առաջարկներ եւ ինքը, ելնելով դրանցից, կկազմի նոր նախագիծ: Մեր կենտրոնն իր հերթին հրավիրեց մշակութային գործիչների ընդհանուր համաժողով, որտեղ որոշում ընդունվեց ստեղծել հանձնաժողով, որի հանձնարարությամբ ստեղծագործական միությունները կներկայացնեն իրենց տեսակետները: Մեր կենտրոնի կողմից էլ գրվեց նախագիծ, որի տակ ստորագրեցին ստեղծագործական միությունները, ինչը եւ ուղարկվեց Ազգային ժողով: Չգիտեմ ինչն է պատճառը, որ մինչ այսօր այդ նախագիծը «քուն է մտել»...
- Իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ քնեց նախագիծը:
- Երեւի իրենց ձեռք չէր տալիս մշակույթի գործիչներին միասնական տեսնելը: Նրանք հիանալի գիտեն, որ երբ մշակույթի ժողովուրդը միասնական է, ահռելի ուժ է: Գիտեն նաեւ, որ երկիրը քանդելու առաջին պայմանը նույն մշակույթի գործիչներին տարանջատելն է: Ի դեպ, ՀՀ երկրորդ նախագահի վարած մշակութային քաղաքականության առաջին նախապայմանը հետեւյալն էր. արվեստագետներին ազատ ենք թողնում, քանի որ շուկայական հարաբերություններ են:
- Ներկայիս նախագահի դիրքորոշումը ո՞րն է:
- Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու առիթ չեմ ունեցել, բայց կարող եմ փաստել, որ երրորդ նախագահի օրոք սկսվեց ստեղծագործական միությունների մասին օրենքի շուրջ խոսակցությունները, հետեւաբար ուզում եմ հավատալ, որ ինչ-որ շարժ կլինի:
- Այս տարին հոբելյանական է Ձեզ համար: Ասում են անգամ, թե Աթայանը այդ առիթով իր մասին ֆիլմ է նկարել: Քանի որ Նկարիչների միության ցուցասրահում ցուցադրվելը, նույնիսկ անդամների համար, օրական 10000 դրամ արժի, չլինի՞ երկմտում եք այն ՆՄ-ում ցուցադրելու մասին:
- «Միլիոն գույն» կոչվող ֆիլմի մտահղացումից մինչեւ ավարտը՝ սեփական նախաձեռնությունս է, երաժշտությունն էլ գրել է կոմպոզիտոր Արսեն Թովմասյանը: Այս ֆիլմը, էկրան բարձրանալով, TV-ներով ցուցադրվելով, ինչպես նաեւ CD-ների եւ ինտերնետի միջոցով լայն հնարավորություն կտա ճանաչել արտիստին: Այսօր հասարակությունը իր արվեստագետին չի ճանաչում եւ այդ բացթողումը, միանշանակ, պետության խնդիրն է: Ընթացքի մեջ է նաեւ ալբոմիս հրատարակումը: Կոնկրետ ե՞րբ՝ չգիտեմ, բայց անպայման կնշեմ հոբելյանս: Ինչ վերաբերում է Նկարիչների միության ցուցասրահին, ապա ձեր ասած թիվը «լողացող» է, ֆիքսված չէ: Մյուս կողմից, միության անդամների համար գործում են զեղչեր: Իհարկե, ես պատրաստ եմ վճարել, հասկանալով, որ կան հարկեր, որոնք միությունը պետք է վճարի, այլապես դա առիթ կդառնա, որ նկարիչները պարզապես հեռանան իրենց տնից: Իսկ այդ դեպքում ցուցասրահները հաստատ կվերածվեն խանութների կամ տոնավաճառների:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ԵՊՀ ռեկտորը չի հեռանա |
| |
Նա առայժմ զբաղված է ԵՊՀ խնդիրներով
Այս ուսումնական տարում ԵՊՀ-ն ուսանողների թվի խնդիր չունի: Երեկ ՄԱԱ-ում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողներին տեղեկացրեց, որ սեպտեմբերի 1-ին պետական համալսարանը շուրջ 3000 առաջին կուրսեցի կունենա: Ռեկտորը գոհ է այս տարվա դիմորդների ընդհանուր թվից, բայց թվի՝ մասնագիտությունների բաշխման առումով՝ ոչ. «Մասնավորապես բնագիտական թեւ դիմողների խնդիր կա, դիմորդների ճնշող մեծամասնությունը չի գնում մասնագիտանալու այդ ուղղությամբ, որովհետեւ աշխատանքի իմաստով հետագայում չի պատկերացնում իր ապագան: Քիմիան եւ էկոլոգիան բնակչության շրջանում չեն վայելում այն համբավը, որը կա ամբողջ աշխարհում»: Ա. Սիմոնյանը գտնում է, որ ժամանակն է ընդունել բնագիտական եւ ինժեներական կրթության «մասով» համալիր ծրագիր, այլապես ապագայում դժվար կլինի այդ ուղղությունների զարգացումը:
Ա. Սիմոնյանը կարծում է նաեւ, որ այսօր Հայաստանում չկա նորմալ թարգմանչական դպրոց, այդ թվում՝ համալսարանի համապատասխան բաժինն ավարտածները գիտական գրականություն թարգմանելու մակարդակ չունեն. «Չկան նորմալ թարգմանիչներ, որպեսզի կարողանանք հայագիտական կարեւոր աշխատությունները ներկայացնել արտասահմանյան ընթերցողին: Այն անգլերենը, որին տիրապետում են մեր մասնագետները, այսօր ընդունելի չէ դրսի գրականության շուկայում: Մեղավոր են նաեւ բուհերը, որովհետեւ թարգմանչական գործ մասնագիտությունը կա, բայց մասնագետներ չկան»:
Բուհերում կոռուպցիայի վերացման քայլերի մասին ռեկտորն ասաց. «Պարզ է, որ բուհական համակարգը, մեղմ ասած, կոռուպցիայից զերծ չէ: Դրա դեմ դժվար է պայքարել, որովհետեւ մի կողմում բուհն է, մյուս կողմում կա զանգված, որը պատրաստ է ամեն գնով հասնել անձնական շահ հետապնդող իր նպատակին: Ինչքան շատ մարդ մտահոգվի կաշառակերության եւ կոռուպցիայի խնդիրներով եւ փորձի դրա դեմ պայքարել, այնքան լավ՝ բոլորիս համար: Մյուս կողմից էլ՝ եթե սկսենք կասկածել բոլորին, ուղղակի աշխատել չենք կարող»: Ռեկտորը չհամաձայնեց լրագրողներից մեկի հնչեցրած կարծիքին, թե ամենակոռումպացվածը իրավագիտության ֆակուլտետն է: Եվ կոռուպցիայի մասին խոսելու փոխարեն պարոն Սիմոնյանը վիճակն այսպես մեկնաբանեց. «Իրավաբանական ֆակուլտետում տարածված է տեխնիկական միջոցների օգտագործումը ուսանողների կողմից: Ականջների մեջ, մարմնի բոլոր մասերում թաքցնում են համապատասխան «չիպեր»: Խլացուցիչ սարքեր ունենք, բայց դրա վրա էլ են աշխատում, որը մեզ վրա մեծ ծախս է նստում, ամեն սարք չի, որ կարողանում է հաղթահարել այդ արգելքը»: Հարցին՝ հաջորդ տարի ե՞ւս իրավագիտության բաժնում անվճար տեղեր չեն լինելու: Պարոն Սիմոնյանը դժվարացավ պատասխանել, բայց կարծիք հայտնեց, որ այս տարի վճարովի լինելու հանգամանքը իրավագիտության եւ միջազգային հարաբերություններ բաժին դիմողների թվի վրա բացարձակապես չի ազդել:
Ինչ վերաբերում է վերջերս մամուլում հաճախ շրջանառվող լուրերին, թե ռեկտորը շուտով պաշտոնանկ է արվելու եւ հավանական թեկնածուն ՀՀ նախագահի եղբայր Լեւոն Սարգսյանն է, ռեկտորը նման մեկնաբանությամբ հանդես եկավ. «Մի՛ հավատացեք բամբասանքներին, մինչեւ պաշտոնավարմանս ժամկետի ավարտն աշխատելու եմ...»: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| Մկրտություն եւ մատաղ |
| |
| Օրերս «Հայորդիք» հկ-ի նախաձեռնությամբ Սիսիանի շրջանի Որոտնավանքի վանական համալիրում Դարբաս գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մկրտվեցին Նորավանի զորամասի 9 զինծառայողներ: Վերջում մատաղ մատուցվեց: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| Ամենաեկամտաբերները |
| |
 «Ֆորբս» ամսագրի տվյալով, Հոլիվուդի ամենաեկամտաբեր դերասանը Շայա Լեբյոֆն է (աջից): Նրա վրա ծախսված ամեն մի դոլարը բերել է 81 դոլար: Հաջորդը Էնն Հեթուեյն է, երրորդը՝ Դենիել Ռեդկլիֆը: lragir.am-ի մատուցմամբ, տասնյակում նաեւ տեղ են գտել Ռոբերտ Դաունի-կրտսերը, Քեյթ Բլանշետը, Ջենիֆեր Էնիսթոնը, Մերիլ Սթրիփը, Ջոնի Դեպը, Նիքոլաս Քեյջը եւ Սառա Ջեսիկա Փարքերը (ձախից):
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԿԻՐԻԼԱ. «ՁՅՈՒԴՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ» |
| |
Մոտ մեկուկես ամիս է, ինչ ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերի հատուկ հանձնարարականով Հայաստանում է ռումինացի սենսեյ, սեւ գոտի 5-րդ դան Ալեքսանդրու Կիրիլան: Նա ծանոթանում է մեզ մոտ մարզաձեւի ընդհանուր դրվածքին:
Երեկ հանրապետության ձյուդոյի ֆեդերացիայում լրագրողների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը «Առավոտի» առաջարկով սկզբում ներկայացրեց ֆեդերացիայի՝ անցնող մրցաշրջանի առաջին կիսամյակում ունեցած ձեռքբերումները: «Այս տարվա առաջին հաջողությունը Եվրոպայի գավաթի առաջնությունում կռեց 1-ին տեղը գրաված Արմեն Նազարյանը, այնուհետեւ Եվրոպայի գավաթի առաջնությունում 2-րդ մրցանակակիր դարձան Գրիգոր Իվանյանը եւ Գոռ Հարությունյանը: Իսկ դրանից ընդամենը մեկ շաբաթ անց նույն մրցման շրջանակներում Գրիգորը բարձրացավ պատվո պատվանդանի առաջին աստիճանին, իսկ Գոռը եւ Արթուր Կռոյանը դարձան երրորդ մրցանակակիր: Հատուկ ուզում եմ նշել նաեւ Սինգապուրի պատանեկան անդրանիկ օլիմպիական խաղերում Դավիթ Ղազարյանի բրոնզե մեդալը, որը պատմական նվաճում կարելի է համարել»,- ասաց Ալեքսան Ավետիսյանը:
«Ի տարբերություն օլիմպիական մյուս մարզաձեւերի, ձյուդոյում արդեն սկսվել է Լոնդոնի վարկանիշային միավորների կուտակումը, որը շարունակական է: Այսպես դեռ երկար է շարունակվելու, մինչեւ միավորները հանրագումարի բերելով՝ միջազգային ֆեդերացիան եւ ՄՕԿ-ը օլիմպիական ուղեգիր կշնորհեն մարզիկներին»,- ասաց պարոն Ավետիսյանը:
Սենսեյ Ալեքսանդրու Կիրիլան ներկայացրեց իր տպավորությունները: «Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահը առանձնահատուկ ուշադրության է արժանացնում փոքր երկրներում մեր մարզաձեւի ընդհանուր դրվածքին եւ հեռանկարներին: Ես Հայաստան ժամանել եմ հենց այդ առաքելությամբ եւ պիտի ասեմ, որ դուք ունեք շատ լավ մարզիչներ եւ, որ ավելի եմ կարեւորում՝ տաղանդավոր մարզիկներ: Նրանց անհրաժեշտ է ընդամենը համապատասխան պայմաններ ընձեռել, իսկ մարզիչներին իրազեկ պահել մարզաձեւում գրեթե ամեն օր կատարվող նորամուծություններին: Ես այս ընթացքում հասցրել եմ լինել ձեր երկրի տարբեր քաղաքներում ու մարզերում, որտեղ կա ձյուդո մարզաձեւը: Զարմացած եմ: Ու գիտե՞ք ինչով: Թե ինչպե՞ս է այս փոքր երկիրը՝ գործնականում առանց պայմանների, Եվրոպայի չեմպիոն տալիս: Դա, գուցե, ձեր գենից կամ մրգի՞ց է: Բայց որ Հայաստանի ֆեդերացիան՝ նախագահի գլխավորությամբ, մարզիչները իրենց գործի նվիրյալներ են, ֆանատներ, անձամբ եմ համոզվել ու կասկած չունեմ: Մեր միջազգային ֆեդերացիան վերջերս անդամագրեց 200-րդ ազգային ֆեդերացիային: Մի ժամանակ, երբ դեռ մոտ 150 երկիր էր, մի քանիսն էին, որ բարձրակարգ մարզիկներ ունեին: Հիմա ժամանակները փոխվել են, ու ամեն մի ազգային ֆեդերացիա լուրջ ձյուդոիստներ է գործուղում աշխարհի ու Եվրոպայի առաջնություն, որոնց հաղթելն արդեն այնքան էլ հեշտ չէ, ավելի ստույգ՝ դժվար է: Իսկ ձերոնք հաղթում են, այն էլ այնպիսի երկրների, ինչպիսին, ասենք, Ֆրանսիան է, որտեղ ձյուդոյով զբաղվում է մեկ միլիոն մարդ, իսկ Հայաստանում՝ ընդամենը երեք հազար: Ձյուդոն Հայաստանում ապագա ունի»:
Սենսեյ Կիրիլան եւ Ալիկ Ավետիսյանը, որպես հետագա համագործակցության կարեւոր գրավական, հատուկ ընդգծեցին մասնագետների փոխանակումը: Դրա կարեւոր քայլերից են մեր մարզիչների գործուղումները Եվրոպայում հաճախ կազմակերպվող սեմինարներ կամ միջազգային ֆեդերացիայի լավագույն մասնագետների այցերը՝ Հայաստան:
Ալեքսանդրու Կիրիլան նաեւ խոսեց ժամանակակից ձյուդոյում կատարվող բարեփոխումների մասին, որոնց հայաստանցի մասնագետների ժամանակին տեղեկացված լինելը հետագա հաջողությունների համար անչափ կարեւոր նշանակություն ունի: Մասնավորապես, սենսեյը խոսեց մարզաձեւում դեպի արմատներ վերադառնալու, տարիների ընթացքում ձյուդո ներխուժած այլ մարզաձեւերին հատուկ մարտավարության տարրեր կիրառելու տենդենցներից ձերբազատվելու կոնկրետ քայլերի մասին, որոնք արդեն իսկ գործնական կիրառություն ուեն պաշտոնական մրցումներում: Իսկ Ալիկ Ավետիսյանը լրագրողներին իրազեկեց օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների հաշվառման, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնատներում, Եվրոպայի գավաթի խաղարկության կանոններում մտցված փոփոխությունների մասին, առանց որոնց իմացության այսուհետեւ հաղթանակներ տանել հնարավոր չի լինելու:
Պարոնայք Ավետիսյանն ու Կիրիլան արդեն հանդիպել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հետ, իսկ երեկ նրանց ընդունելու էր նաեւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրանք լրագրողներին տեղեկացրին, որ Հայաստանում ձյուդո մարզաձեւի զարգացման եւ միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցության նոր ծրագիր ունեն մշակած, որը ներկայացնելու են ՀԱՕԿ-ի նախագահին:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| Մեր շախմատիստները՝ միջազգային մրցաշարերում |
| |
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը (լուսանկարում) Սալոնիկում ընթացող «Կալամարիա օփեն» շախմատի միջազգային մրցաշարում յոթ տուրից հետո 5,5 միավորով թուրք Սուաթ Աթալիկի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մրցաշարը լուսաբանող Cհess-result.com ինտերնետային կայքի տվյալներով՝ Զավենը լրացուցիչ հաշվարկներով առաջինն է:
Մեր հանրապետության մյուս ներկայացուցիչները՝ Վահե Բաղդասարյանը եւ Աղասի Ինանցը, համապատասխանաբար, 4,5 եւ 3,0 միավորով ընթանում են 17-րդ եւ 38-րդ հորիզոնականներում:
Armchess.am-ի տեղեկացմամբ, գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, որ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում մասնակցում է ՖԻԴԵ-ի նախկին նախագահ Ֆլորենցիո Կամպոմանեսի առաջին հուշամրցաշարին, չորս հնարավորից իր անվան դիմաց գրանցել է երեք միավոր: Հայաստանցի շախմատիստն ընդամենը մեկ միավոր է զիջում առաջատարին՝ չինացի Ժաո Ջունին:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| Խանտի Մանսիյսկը պատրաստ է |
| |
Յուգրայի մայրաքաղաք Խանտի Մանսիյսկն այսօր արդեն պատրաստ է հյուրընկալել շախմատի համաշխարհային 39-րդ օլիմպիադայի մասնակիցներին: Տեղի լրատվամիջոցներն արդեն հրապարակել են մի քանի տեղեկություններ, որոնք առաջին անգամ են հանդիպում այս մրցաշարի անցկացման պատմությունում:
Առաջին անգամ շախմատի համաշխարհային օլիմպիադայի գլխավոր մրցավար է նշանակվել գեղեցիկ սեռի ներկայացուցիչ՝ սերբ Սավա Ստոյսեւլեւիչը:
Առաջին անգամ օլիմպիադայի մասնակիցներին որակյալ սնունդ ապահովելու նպատակով Սանկտ Պետերբուրգից հատուկ հրավիրվել են 60 բարձրակարգ խոհարարներ:
Առաջին անգամ օլիմպիադայի հանդիպումները օնլայն մեկնաբանելու է հատուկ այդ նպատակով ստեղծված գերհամակարգիչը:
Առաջին անգամ հաղթող թիմին ըստ արժանվույն մեծարելու նպատակով պատրաստվել է ոչ միայն պատվո պատվանդան, այլեւ գահանիստ աթոռ:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| Մարտիրոսյանը կհանդիպի Ձինձիրուկի հե՞տ |
| |
Առաջին միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Սերգեյ Ձինձիրուկը, ըստ ESPN-ի, չեմպիոնական գոտին հերթական անգամ կարող է պաշտպանել նոյեմբերի 6-ին՝ 2004 թվականի ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականի անդամ Վանես Մարտիրոսյանի հետ մենամարտում: Ձինձիրուկի համապրոումոթեր Գերի Շոուն ներկայումս աշխատում է «Showtime» հեռուստաընկերության հետ բանակցություններում այդ մարտը հեռարձակելու պայմանավորվածություն ձեռք բերել: Եթե գործը գլուխ գա, մարտը կկայանա Ռաֆայել Մարկես-Խուան Մանուել Մարկես մենամարտի երեկոյի ժամանակ: Ձինձիրուկ-Մարտիրոսյան մարտի հեռարձակման իրավունքը գնելու նախնական համաձայնություն, ինչպես տեղեկացնում է Sportinfo.am-ը, արդեն տրվել է: Շոուի խոսքերով, հեռուստաընկերության ներկայացուցիչ Քեն Հերշմանը իրենց առաջարկին դեմ չէ: «Հարցը միայն այն է, թե նրանց բյուջեում համապատասխան գումար կա՞, թե՞ ոչ»,- հայտարարել է Գերի Շոուն եւ ավելացրել, որ իր ունեցած տեղեկություններով, «Top Rank»-ը՝ Վանես Մարտիրոսյանի պրոումոթերները համաձայն են այդ մարտի կազմակերպմանը: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| Սեպտեմբերի 1 |
| |
ԽՈՅ (21.03-20.04)- Օրը լի է արկածներով, բայց մի կորցրեք չափի զգացումը:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Բարեհաջող օր է նոր գործ սկսելու, պայմանագրեր կնքելու համար:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անհեթեթ պատճառներից առաջացած խոսակցությունները կփչացնեն ձեր տրամադրությունը:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Դուք հանգստի կարիք ունեք, երեկոն անցկացրեք տանը:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Դուք լիցքաթափվելու կարիք ունեք: Ընկերների հետ գնացեք զբոսանքի:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր զբաղվեք խոհանոցային գործերով, ձեր պատրաստած համեղ կերակուրները կգոհացնեն ընտանիքի անդամներին:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Մոռացեք բոլոր խնդիրների մասին ու գնացեք քաղաքից դուրս հանգստանալու:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Այսօր շրջապատված կլինեք տխուր մարդկանցով, բայց թույլ չտաք, որ նրանց տրամադրությունն ազդի ձեզ վրա:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Շատ արդյունավետ օր է, երեկոն կանցնի շատ բուռն, գիշերը՝ թեժ:
ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Ընկերները ձեր օգնության կարիքը կզգան: Աշխատեք չհուսահատեցնել նրանց:
ՁՈՒԿ (20.02-20.03)- Նախօրոք պլանավորած հանդիպումը կհետաձգվի: Աշխատեք չնյարդայնանալ: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ՀԿԵ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՄԵԾԱՑԵԼ Է |
| |
Ամենամյա խարդախությունների՞ շնորհիվ

Այս տարվա առաջին 7 ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը պետբյուջե է վճարել մոտ 2,5 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարած վճարումների համեմատությամբ աճել է 86,5%-ով: Այսքան հարկ վճարելը, սակայն, տնօրինության սրտով չէ, ընկերությունը փորձում է թոթափել հարկային բեռը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կատարում է ռազմավարական գործունեություն, հենց այդ պատճառով դիմել ենք կառավարությանը՝ հարկային ռեժիմը մի քիչ բարելավելու համար աջակցություն ստանալու խնդրով, մեր ընկերության դիրքորոշումն այն է, որ ընկերության հանդեպ ցուցաբերվի ինդիվիդուալ մոտեցում. առայժմ այս հարցը քննարկվում է: Առաջարկել ենք նաեւ ՀԿԵ-ի նկատմամբ կիրառվող կրկնակի հարկային մեխանիզմը չեզոքացնել, քանի որ այն բարդացնում է մեր գործունեության մի շարք ճյուղեր»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԿԵ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Վահե Դավթյանը:
Ընկերության բյուջեն տարեցտարի մեծանում է, բայց ծառայությունների որակը դրանից չի փոխվում: Ուղեւորափոխադրումների թերի կազմակերպումն այս ընկերությունում արդեն ավանդույթ է դարձել: Ամռան ամիսներին միեւնույն տոմսերը կրկնակի վաճառելը, քաղաքացիներին կեղտոտ, գարշահոտ ու բացօթյա կամ լավագույն դեպքում կոտրտված ապակիներով վագոններով ճանապարհելը, քաղաքացիների պատմելով, այս տարի էլ է լայնորեն կիրառվել: Ստացվում է՝ քաղաքացիներին «քաշելով» են իրենց եկամուտներն ավելացնում: Սեզոնային ուղեւորափոխադրումների «պիկի» ավարտից հետո էլ ընկերության ղեկավարությունը ձեւականորեն որոշակի կադրային փոփոխություններ է կազմակերպել՝ ցույց տալու, որ ամեն ինչ վերահսկվում է, մեղավորներն էլ պատժվում են:
«Մասնավորապես տոմսերի հետ կապված խնդիրների պատճառով երկաթուղու ղեկավարությունը որոշեց ուղեւորափոխադրումների տնօրինությունը վերակազմավորել: Եթե հուլիսին տարբեր բնույթի խնդիրների էինք բախվում, մասնավորապես՝ տոմսերի վաճառքի հետ կապված, ապա օգոստոսին 50%-ով այդ խնդիրները կարողացանք չեզոքացնել»,- հավատացնում էր ՀԿԵ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուն: Սակայն հաշվի առնելով վերակազմավորման արդյունքները, ընկերության ղեկավարության կիրառած պատժամիջոցները բավականին մեղմ են երեւում: Աշխատանքից ազատվել է ՀԿԵ ուղեւորափոխադրումների տնօրինության ղեկավար Սամվել Ղալեչյանը՝ նշանակվելով նույն տնօրինության ղեկավարի տեղակալ: Իսկ ղեկավարի պաշտոնին նշանակվել է Երեւանի գծային կայարանային միավորման ղեկավար Գագիկ Մովսիսյանը: Նրան էլ Երեւանի կայարանում կփոխարինի ուղեւորափոխադրման տնօրինության ղեկավարի նախկին տեղակալ Արտակ Սարգսյանը: Թե ինչու են պատժամիջոցներն այդքան մեղմ, Վ. Դավթյանը պարզաբանեց. «ՀԿԵ-ն ստանձնել է հայկական երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը եւ, ըստ կոնցեսիոն պայմանագրի, գործունեության առաջիկա 3 տարիներին ընկերության ղեկավարությունը չի կարող որեւէ աշխատակցի ազատել աշխատանքից, այդ թվում նաեւ՝ տոմսարկղերի աշխատակիցներին, հետեւաբար մեր ընկերության ոչ մի աշխատակից չի ազատվել աշխատանքից»: Սակայն, ինչպես ասում են, «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»: Պատժամիջոցները խստորեն կիրառվում են ցածր օղակի աշխատակիցների նկատմամբ: Ինչպես տեղեկացանք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, կրկնակի տոմս վաճառելու համար տոմսարկղերի երկու աշխատակից է արդեն ազատվել աշխատանքից: Որպեսզի օրենքով կարգավորվի ՀԿԵ գործունեությունը, ընկերությունը առաջարկում է երկաթուղային տրանսպորտի մասին օրենքում փոփոխություններ կատարել: «Սա մեզ համար շատ ակտուալ խնդիր է, օրենքը կար մինչեւ 2008 թվականը, բայց 2008-ից ի վեր, նոր՝ կոնցեսիոն կառավարման համակարգի անցումը բերեց մի շարք փոփոխություններ. փոխվել է իրավաբանական դաշտը, ընդհանուր ղեկավարությունը եւ հին օրենքը չի գործում, լուրջ փոփոխությունների կարիք կա, հարցը բարձրացրել ենք, մինչեւ տարեվերջ փոփոխությունների ակնկալիք ունենք: Ամեն դեպքում օրենսդրական փոփոխություններով կկարգավորվի մեր հիմնական գործունեությունը, որի մեջ են մտնում շարժակազմը, ենթակառուցվածքները, համապատասխան մոդեռնացումը, վերականգնողական աշխատանքները եւ այլն»,- ասում էր Վ. Դավթյանը: Անդրադառնալով կադրային վերջին փոփոխություններին, նա չբացառեց, որ նման փոփոխություններ էլի կլինեն. «Անընդհատ էլ լինում են, սա ամենօրյա գործընթաց է»: Ուղեւորափոխադրումների հետ կապված դժգոհությունների մասին էլ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից ասացին, թե արդեն ինչքան ժամանակ է՝ քաղաքացիներից ոչ մի բողոք չեն ստանում, ամեն ինչ գրեթե կարգավորվել է. «Նախարարը վերջերս է այցելել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն, քննարկել ընկերության ընթացիկ գործունեությունը: Նրա այցից հետո, քաղաքացիների շնորհակալական խոստովանություններից բացի, ոչ մի դժգոհություն մեր «թեժ» հեռախոսահամարին չի գրանցվել»:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| Էլի՞ վագրային թռիչքներ |
| |
Ըստ Գագիկ Մինասյանի, մինչեւ տարեվերջ մեր տնտեսությունը կաճի ոչ թե տոկոսներով, այլ անգամներով
Այս տարվա 7 ամիսների հաշվարկով, մեր տնտեսությունը 4% աճ է արձանագրել. սա ավելի քիչ է՝ առաջին 6 ամիսների նկատմամբ: Պատճառը գյուղատնտեսության բնագավառում արձանագրված մեծ անկումն էր: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ի տարբերություն գյուղատնտեսության՝ արդյունաբերության ոլորտը, ըստ պարոն Մինասյանի, դառնում է մեր տնտեսության լոկոմոտիվը. «Արդյունաբերության ոլորտում բարձր ցուցանիշներ են արձանագրվում, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարվա առաջին 7 ամիսներին 11,4% աճ է եղել: Սա դրական տեղաշարժեր է ապահովում տնտեսության մեջ՝ աշխատատեղեր, հարկերի ավելի բարձր հավաքագրում եւ այլն: Ակնհայտ է, որ գյուղատնտեսության բնագավառում ողջ հարկային վարչարարությունը ոչ այնպես համատարած է, որ նպաստի մեր գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողների զարգացմանը, որքան արդյունաբերության բնագավառում է»: Պարոն Մինասյանի կարծիքով՝ ընդհանրապես, եթե երկիրն իր արդյունաբերությունն է զարգացնում, ապա պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել եւ մրցակցային ապրանք արտադրել ու իրացնել ոչ միայն երկրի ներսում, այլեւ դրսում: Պարոն Մինասյանին հիշեցրինք, որ վերջերս հայկական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշել էր, որ արդյունաբերական երկիր դառնալու համար անհրաժեշտ է, օրինակ, ոչ թե հումքը՝ պղնձի խտանյութը արտահանել, այլ պատրաստի ապրանք արտադրել եւ արտահանել, ինչի իրականացման համար անհրաժեշտ է նաեւ պետության միջամտությունն ու օգնությունը: Մեր հարցին՝ արդյոք չե՞նք պատրաստվում հումք արտահանող երկրից դառնալ ապրանք արտադրող, պարոն Մինասյանն ասաց. «Այդպիսի քայլեր կատարվում են: Դա չափազանց ծախսատար գործ է եւ մեծ ներդրումներ է պահանջում: Բավականին գումարներ են ծախսվել: Մենք քայլեր արեցինք, որպեսզի Զանգեզուրում ստեղծվի գերհզոր նման մի գործարան, որ կարողանա հումքը վերամշակել եւ արտահանել: Ցավոք, ճգնաժամը կասեցրեց այդ ծրագրի իրականացումը: Այդ ընկերությունն այնպիսի իրավիճակում հայտնվեց, որ ազատ միջոցներ չուներ ծրագիրն ավարտելու համար: Սակայն համոզված եմ՝ տնտեսության ակտիվության վերականգնման պարագայում՝ այդ ծրագիրը կյանքի կկոչվի: Դա մեծ օգուտներ կտա ոչ միայն այդ ընկերությանը, այլեւ զարգացման նոր մակարդակի կբարձրացնի մեր լեռնահանքարդյունաբերության ոլորտը»:
Չնայած պարոն Գ. Մինասյանը ուրախությամբ արձանագրեց արդյունաբերության ոլորտի աճը, բայց ցավալի դրության մեջ է «Նաիրիտ» գործարանը՝ լինելով արդյունաբերության ճյուղ: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ է անում պետությունը գործարանին աջակցելու ուղղությամբ, քանի որ 10% բաժնեմասը պատկանում է պետությանը: Հիշեցնենք, որ գործարանը հսկայական պարտքեր ունի եւ չի կարողանում այն մարել: «Պետք է գտնել մի տնտեսվարող, որը կարողանա ներկայիս գործարանը շահագործել այնպես, որպեսզի այն շահութաբերությամբ աշխատի: Մեր իրավիճակում այսօր դա դեռ չի հաջողվել: Պետք է շարունակել աշխատանքները տնտեսվարող գտնելու ուղղությամբ: Պետք է գտնենք մեկին, որը շահույթով աշխատի: Դեռ չենք գտել մեկին, որ շահույթով դուրս կգա»,-եղավ պատասխանը:
Խոսելով վերջին շրջանում արձանագրված գնաճի մասին՝ պարոն Մինասյանը փորձեց հանգստացնել ժողովրդին. «Պետությունը լծակներ ունի ճնշելու տնտեսվարողներին, որպեսզի գնաճը իր բնական չափերից դուրս չգա, որպեսզի այդ աժիոտաժի պայմաններում տնտեսվարողները լրացուցիչ գներ չստեղծեն եւ գնաճը չգերազանցի 5,5%-ը»:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ մեր տնտեսությունը մինչեւ տարեվերջ 1,2% աճ կունենա. «Համոզված եմ, որ տարվա վերջում կունենանք ոչ թե տոկոսներով, այլ անգամներով աճ»:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| Ո՞վ է սուտ խոսում |
| |
Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը անդրադառնալով «Առավոտի» 28.08.2010թ. «Չգիտեմ որտեղից են հորինում» հրապարակմանը, պարզաբանել է այնտեղ տեղ գտած ՀՀԿ պատգամավոր, Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանի որոշ հայտարարություններ: ԱԺ պատգամավորը ձվի շուկայում ստեղծված իրավիճակը, մասնավորապես գների նվազումը պայմանավորել էր ձվի մոտ 40% գերարտադրությամբ: «40% չգիտենք, որովհետեւ պաշտոնական վիճակագրությունն ասում է 30% աճ, սա էլ արդեն լուրջ թիվ է: Հետաքրքիրն այն է, որ ձու արտադրողների ներկայացրած տվյալները նայելով, բոլորի մոտ էլ խոշոր աճ ենք տեսնում, բացառությամբ պարոն Մանուկյանի ղեկավարած ֆաբրիկայի, որտեղ արտադրության 20% անկում է գրանցվել: Այսինքն՝ նա էլ է համոզված, որ գերարտադրություն կա, բայց իր ներկայացրած տվյալները խոսում են արտադրության ծավալների նվազման մասին, ստացվում է՝ նա սխալ տեղեկատվությո՞ւն է ներկայացրել հանձնաժողովին»:
Պարոն Շաբոյանը անդրադարձավ նաեւ պատգամավորի այլ հայտարարությունների, մասնավորապես, թե հիմա խանութներում հազար տեսակի ձու է վաճառվում՝ «մեկը մատով պեչատած ձու է վաճառում, մեկն էլ՝ անհասկանալի ծագումով»: Շաբոյանն ասաց.«Իմ հանձնարարությամբ մոնիտորինգի հատուկ խումբը այցելել է սուպերմարկետներ եւ բացահայտել, որ մակնշման բացակայության համար տուգանված ընկերությունները, օրինակ՝ «Արաքս» եւ Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկաները տուգանվելուց հետո ձուն արտադրում են մակնշված, բայց «Լուսակերտը» շարունակում է չմակնշված ձու իրացնել ու սա այն դեպքում, երբ պարոն Մանուկյանը խոսում է պեչատած ու անհայտ ծագումով ձվերի մասին»:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| Սեպտեմբերն էլ է տաք լինելու |
| |
Սեպտեմբերի 7-ից հետո սպասվում է ջերմաստիճանի նվազում: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքերով, սեպտեմբերն անցումային ամիս է, բնականաբար առաջին կեսը շատ ավելի տաք է լինում, քան երկրորդը. «Սեպտեմբերի առաջին տասնօրյակի միջին ջերմաստիճանը 23 աստիճանի է հասնում, վերջին օրերի ջերմաստիճանը գրանցվում է 18-19 աստիճան: Սեպտեմբերին միջին ամսական նորման 20-21 աստիճան է: Այդ ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում, դրական շեղումով՝ 1 աստիճանով բարձր: Տեղումներն էլ կլինեն նորմայի սահմաններում»:
Խոսելով Արարատյան դաշտի ջերմաստիճանի մասին՝ նա ասել է, որ այստեղ էլ օդի ջերմաստիճանը չի գերազանցի 36 աստիճանը, իսկ լեռնային շրջաններում կլինի 30 աստիճան տաքություն, Տավուշում ու Սյունիքում էլ սպասվում է մինչեւ 35 աստիճան տաքություն: Այս տարվա շոգ ամռան թեմային էլ անցնելով՝ նա հայտնել է, որ ամառային սեզոնի ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձր էր նորմայից, տեղումները պակաս էին: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ |
| |
Գործն իրար վրա են գցում
Սկիզբը՝ նախորդ համարում
Անցած տարվա օգոստոսին իր խախտված իրավունքները պաշտպանելու համար Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպություն էր դիմել վանաձորաբնակ Շուշանիկ Սարգսյանը:
Շուշանիկը պատմել էր, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժանմունքի քննիչ Վ. Դոլմազյանն ու ոստիկանության երեք աշխատակիցներն անօրինաբար խուզարկել են իր բնակարանը:
«Խնդիրը ոչ թե խուզարկության օրինականությունը կամ անօրինականությունն է, քանի որ կան փաստեր, որ դա եղել է, այլ այն, որ Լոռու մարզի դատախազությունը որոշում չի կայացրել, այլ կազմակերպության ուղարկած հաղորդմանը պատասխանել է գրությամբ,- ասում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը,- խնդիրը դատախազության անգործությանն է. համաձայն օրենսդրության, դատախազությունը, որպես վերահսկող մարմին, պետք է որոշում կայացներ՝ կամ քրեական գործ հարուցելու, կամ այն մերժելու, կամ էլ այն ըստ ենթակայության հանձնելու մասին: Դատախազը, սակայն, այս երեք տարբերակներից որեւէ մեկը չի կիրառել»:
Փաստորեն, որոշում կայացնելու փոխարեն իրավապաշտպան կազմակերպությանն ուղարկվել է ընդամենը գրություն, ինչը դատական կարգով հնարավոր չէ բողոքարկել:
Լոռու մարզի դատախազությունը ապրիլ ամսվա դատարանի ընդունած որոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյան:
Լոռու մարզի դատախազի բողոքը վերաքննիչ դատարանը բավարարել է 2010թ. հունիսի 10-ին՝ պատճառաբանելով, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր որոշմամբ չի հետազոտել՝ կազմակերպության կողմից ներկայացրած հաղորդումը հանցագործության մասին է, թե ոչ եւ գործը նորից ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Նշենք, որ դեռ այս տարվա փետրվարին ՀՀ վերաքննիչ դատարանը գտել էր, որ Լոռու մարզի դատախազությունը մատնվել է անգործության, որ կազմակերպության կողմից ներկայացրած հաղորդումը հանցագործության մասին է, եւ բավարարել էր կազմակերպության բողոքը:
«ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրել է իրարամերժ որոշումներ, որոնք տրամաբանական կապ չունեն իրար հետ»,- նման որոշումները իրավաբանը անհեթեթություն է համարում:
Հունիսի 10-ի ՀՀ վերաքննիչ դատարանի մերժած որոշման դեմ կազմակերպությունը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ այն պատճառաբանությամբ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը գործը քննում է միջանկյալ դատական վարույթով, ոչ թե ըստ էության, եւ միջանկյալ վարույթով գործը քննելիս չէր կարող գործը բեկանել եւ ուղարկել նույն դատարան, այլ պետք է բեկաներ եւ կայացներ նոր որոշում:
«Անհասկանալի պատճառով ՀՀ Վճռաբեկ դատարանը մեր բողոքի մեջ դատավարական իրավունքի խախտում չի գտել, սակայն ես գտնում եմ, որ առկա է դատավարական իրավունքի խախտումը, որովհետեւ ՀՀ վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորություններից, գործը բեկանել եւ ուղարկել է նոր քննության, սակայն կարող էր բեկանել եւ կայացներ նոր որոշում, դա կոպիտ դատավարական խախտում է»,- բացատրում է իրավաբան Զալյանը:
Այժմ գործը գտնվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Օրերս կայացած դատական նիստն էլ հետաձգվեց՝ դատախազությունից ներկայացուցիչ չլինելու պատճառով:
«Ստացվում է, որ 2009թ. նոյեմբերի 16-ից մինչ օրս ՀՀ դատարանները Լոռու մարզի դատախազության անգործությունը չեն կարողանում վերացնել, մի դատարան կայացնում է մի որոշում, մյուսն՝ այլ, գործն էլ ձգձգվել է ոչ թե դատաքննության փուլում, այլ՝ դատարանների՝ իրարամերժ որոշումներ կայացնելու հետեւանքով»,- պարզաբանում է իրավաբանը:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| Հերքո՞ւմ, թե՞ մեղադրական |
| |
Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը, արձագանքելով օգոստոսի 28-ին «Առավոտի» «Խալաֆյանը չէր կարող ինքնասպան լինել» հրապարակմանը, մասնավորապես այն միտքն էր առաջ քաշել, թե «Հոդվածում տեղ են գտել անճշտություններ եւ խեղաթյուրումներ, որոնք կարող են ազդել դատաքննության ընթացքի վրա»: Ոստիկանությունը պահանջում է հերքում:
Մի կողմ թողնենք դատարանի անկախ եւ անաչառ լինելու մասին մեր պատկերացումները, դատաքննության ընթացքի վրա դատական ռեպորտաժների հնարավոր ազդեցության մասին խոսակցությունները, տեսնենք, թե ոստիկանությունը ինչո՞ւ ընթացող դատաքննության փուլում արձագանքեց հրապարակմանը:
Ոստիկանությունը վկայակոչել է ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի այն խոսքը, որը բառացի մեջ է բերել «Առավոտը». «Եկեք իրականությունը բացահայտենք: Դուք էլ եք սարսափում այն գաղափարից, որ ոնց թե՝ ոստիկանությունում, ոստիկանության ձեռքով մարդ է մահանում»: Ոստիկանությունը մեր գործընկերոջ կողմից դռնբաց դատական նիստի ժամանակ հնչեցվածը (բառացի մեջբերվածը) գնահատում է այսպես. «Հայտարարությունն ակնհայտորեն զուտ հռետորական է, իսկ «մահանալու» եւ «սպանվելու» սկզբունքային տարբերությունը, կարծում ենք, ապացույցի կարիք չունի, մանավանդ որ, Հարությունյանը մեկ այլ ցուցմունքում, կատարվածը ներկայացնելով ըստ քրեական հետախուզության բաժանմունքի նախկին օպերլիազոր Մորես Հայրապետյանի պատմածի, նշել է, որ Խալաֆյանը դանակով հարվածել է ինքն իրեն, ինչից հետո ոստիկանները փորձել են խլել դանակը, եւ քաշքշուկի ընթացքում տեղի է ունեցել երկրորդ հարվածը»:
Ոստիկանության լրատվության վարչությունը «Առավոտին» ուղարկած ոչ այն է հերքման, ոչ այն է իրենց եզրակացության «տեքստում» հավելում է. «Ըստ էության Աշոտ Հարությունյանի պնդումը հետեւյալն է. ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ գործողությունների պատճառով մարդ է մահացել: Այո, մահացել է, բայց ոչ «սպանվել», ոստիկանությունում, բայց ոչ՝ «ոստիկանի ձեռքով», ինչը հաստատվել է նաեւ դատաբժշկական փորձաքննությամբ»: Այստեղ հարց կարող է առաջանալ. ի՞նչն ենք հերքելու մենք: Մեզ ինչ, թե ոմն ամբաստանյալ ինչ է ասել դատարանում, ինչպես է ասել (համենայնդեպս, թերթը չէր ակնարկի հռետորականության մասին) նախաքննության ժամանակ կամ հետո (նա շահագրգիռ անձ է իր պաշտպանական մարտավարությունն իրականացնելիս), մենք արձանագրում ենք ասվածը, իրազեկում հանրությանը: Սակայն, ըստ ոստիկանության լրատվության վարչության, թերթի ակամա մեղքը այս պատմության մեջ հետեւյալն է. «Սա է իրողությունը, սակայն հրապարակման հեղինակին չի հետաքրքրում, քանի որ «ինքնասպանությո՞ւն, թե՞ սպանություն» աղմուկը բորբոքելու խնդիր կա, ինչն էլ արվում է բոլոր միջոցներով, ընդհուպ մինչեւ «մահանալ»-ը «սպանվել»-ով նենգափոխելու կոպիտ հնարքը»: Որտեղի՞ց ենթադրեցիք, թե ինչ-որ բան բորբոքելու խնդիր է ունեցել լրագրողը, այս ի՞նչ անտիպ մեղադրական եք թերթին տրամադրում: Ի՞նչ հնարքի մասին է խոսքը. լրագրողը գրել է այն, ինչը հնչել է դռնբաց դատական նիստի ժամանակ եւ պարտադիր չէ, որ լրագրողը իրավաբանական տերմինների բառարանով մտներ դատարան:
Հ. Գ. Դատաքննության ընթացքին հետեւելով՝ այն տպավորությունն ես ստանում, որ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը փորձում է մյուս մեղադրյալ Մորիս Հայրապետյանի վրա բարդել Խալաֆյանի մեղքի ողջ պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ Ա.Հարությունյանն է ցուցում տվել Խալաֆյանին եւ մյուսներին առանց իրավական հիմքերի բերման ենթարկել բաժին: Եվ ենթակաները հլու կատարել են նրա ցուցումը: Այն տպավորությունն է, թե Հարությունյանը դատարանում կանգնելով իր նախկին ենթակաների դիմաց, հաշվարկել էր, որ նրանք չեն պնդի իր դեմ տված նախաքննության ցուցմունքները: Սակայն դատարանում տեսնելով, որ իր ենթականերն անդրդվելի են, փորձեց իր վերջին հայտարարությամբ «իր հետ տանել նրանց»: Դիտորդներից մեկի կարծիքով, Հարությունյանն ընդունել է իր մեղադրանքը, քանզի նա ոչ թե հերքել է իր կողմից կիրառված բռնությունների հանգամանքը, այլ փորձել է նվազագույնի հասցնել իր այդ գործողությունների ու Խալաֆյանի մահվան միջեւ պատճառահետեւանքային կապը:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ԿԱՇԱՌՔԻ ԳՈՐԾՈՎ |
| |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների բաժնի ավագ տեսուչի եւ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մեթոդական եւ տեխնիկական ապահովման բաժնի ավագ փորձագետի կողմից կաշառք ստանալու, ինչպես նաեւ փաստաթղթեր կեղծելու եւ մաքսանենգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների բաժնի ավագ տեսուչ, մաքսային ծառայության լեյտենանտ Ա. Գեւորգյանը դրդել է փաստաթուղթ կեղծելուն եւ մաքսանենգություն կատարելուն, մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, շորթմամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, «Քուլ Բաս» ՍՊԸ-ի տնօրեն Վ. Գրիգորյանը անձամբ օգտագործելու նպատակով կեղծել եւ օգտագործել է պաշտոնական փաստաթուղթ, մաքսային փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով Հայաստան տեղափոխել խոշոր չափերով ապրանք եւ տվել կաշառք, իսկ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մեթոդական եւ տեխնիկական ապահովման բաժնի ավագ փորձագետ, ոստիկանության մայոր Ա.Նիկողոսյանը մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, շորթմամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Քրեական գործն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ԿԻՆԸ ԹԱՔՆՎԵԼ Է |
| |
| Մոսկվայի ոստիկանությունը սկսել է Հայաստանի քաղաքացուհու որոնումները: «Ինտերֆաքսի» համաձայն, տեղի է ունեցել ընտանեկան վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ կինը խոհանոցային դանակով վիրավորել է 4 անձի՝ 42-ամյա մի տղամարդու, 12-ամյա մի աղջկա, Ստավրոպոլի մարզի 32-ամյա մի բնակչուհու եւ նրա 13-ամյա որդուն: Պարզվել է, որ բոլոր վիրավորներն էլ Հայաստանից ժամանածներ են, իսկ վնասվածքները նրանց հասցրել է Հայաստանի 25-ամյա մի քաղաքացուհի, ով թաքնված է: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ՈՒՂԵՎՈՐԸ ԽԵՂԴՎԵԼ Է |
| |
| Օգոստոսի 31-ին, ժամը 04.03-ին Մարտունի քաղաքի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Նախնական վարկածի համաձայն, «ՕՊԵԼ Ֆրոնտերա» մակնիշի 04 ՏՕ 022 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ խրվել ճահիճը, ինչի հետեւանքով ուղեւոր Գ. Մնացականյանը խեղդվել է: Ավտոմեքենայի վարորդ Գ. Խլղաթյանը չի վնասվել՝ դուրս է ցատկել ավտոմեքենայից: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ԲՐՈՒՑԵԼՈԶՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ՄԻՍԸ՝ ԵՐՇԻԿԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ |
| |
Իսկ Արագածոտնի մարզպետարանում տեղյակ չեն
Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի յոթ երեխա գտնվում է Թալինի հիվանդանոցում: Նրանց օրգանիզմում բրուցելոզ է հայտնաբերվել, որը երեխաներին է փոխանցվել նույն այդ հիվանդությամբ վարակված անասնամսից:
«Առավոտի» տեղեկություններով, կենդանիների վարակված միսը նույնիսկ մայրաքաղաք է հասել՝ հանձնվել խանութներին եւ անգամ՝ սուպերմարկետներին:
Թե Իրինդում, թե հարեւան գյուղերում մարդիկ անհանգիստ են. վախենում են՝ հանկարծ վարակված կլինեն:
Կատարվածի մասին Արագածոտնի մարզպետարանի գյուղվարչությունում տեղյակ չէին: Իրենց սպասարկման տարածքում արձանագրված վարակի տարածման մասին լուրը վարչության պետ Յուրա Ազատյանը «Առավոտից» տեղեկացավ, որից հետո պատրաստակամություն հայտնեց «ինֆորմացիան ճշտելու դեպքում՝ տեղեկացնել»:
Ըստ վարչության պետի «ճշտած ինֆորմացիայի»՝ կա նման բան. Իրինդում, իրոք, կան բրուցելոզով վարակված եւ երեխաներ, եւ կենդանիներ: «Երրորդ ստուգումից հետո 25 կովերից 22-ը վարակված է բրուցելոզով: Դրանց մորթել-վաճառել են: Ստուգայցերը շարունակվում են»: Երբ փորձեցինք ճշտել՝ արդյոք այդ միսը չէ՞, որ հասել է մայրաքաղաքի խանութներ, Յուրա Ազատյանը բացառեց: Նրա ասելով՝ այնպիսի հսկողություն կա, որը թույլ չի տա վարակված միսը առողջի տեղ անցկացնել, իսկ հիվանդ կովերին տարել են Ողջաբերդի սպանդանոցից: «Դրանց միսը ոչ թե խանութներ են տանում, այլ օգտագործում են երշիկի արտադրության մեջ: Շոգեխաշումից բրուցելոզը վերանում է»,- ասաց մարզպետարանի գյուղվարչության պետը:
Իրինդցի վարակված կովերի միսը թե հատկապես ո՞ր երշիկ արտադրող ընկերություններին է հանձնվել՝ չգիտեր ոչ Ազատյանը, ոչ էլ Իրինդի գյուղապետ Ալեքսան Քոթանյանը: Գյուղապետի կարծիքով՝ վարակի աղբյուրը, ըստ ամենայնի՝ դրսից բերված անասունն է եղել, որի տերը չի էլ իմացել, թե ինչ է ներմուծում: «Ոչ թե մեկ, այլ մի քանի գյուղացու կովեր են: Արդեն երրորդ անգամ մարդկանց ու կենդանիների արյունը լաբորատոր ստուգման է ենթարկվում: Էդ դեպքից հետո նորերը դեռ չեն հայտնաբերվել»,- տեղեկացրեց համայնքի ղեկավարը: Իսկ բուժման կուրս անցնող երեխաների մասին էլ ասաց՝ կամաց-կամաց դեպի լավն են գնում:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| Սյունիքում կփակվի 2 դպրոց |
| |
Գյուղական բնակավայրերում դպրոցահասակ երեխաների թիվը նվազում է
Օգոստոսի 27-ին եւ 28-ին «Առավոտը» անդրադարձել է հերթական ուսումնական տարվան ընդառաջ ավանդական դարձած օգոստոսյան խորհրդակցություններին եւ ներկայացրել այս կամ այն մարզում առկա հիմնախնդիրները: Օրինակ, որ Գեղարքունիքում աճել է անչափահաս հանցագործների թիվը, Շիրակում անչափահաս հանցագործների աճը ուղեկցվել է աշակերտների քանակի նվազմամբ, Արագածոտնում կան դպրոց չհաճախող երեխաներ եւ այլն:
Անցած ուսումնական տարվա անցուդարձն ու գալիք՝ 2010-2011 ուսումնական տարվա անելիքներն ու խնդիրները քննարկվել են նաեւ Սյունիքում: Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը՝ խոսելով մարզի կրթական հիմնախնդիրներից, նկատել է, որ տարեցտարի գյուղական դպրոցներում նվազում է դպրոցականների թիվը, իսկ 5-10 աշակերտ ունեցող միջնակարգ կամ հիմնական դպրոցներում ժամանակի պահանջներին համապատասխան կրթության իրականացումը գրեթե անհնար է դառնում: Աշակերտների թվի նվազումը բերում է գյուղական դպրոցների չգործելուն: Այս ուսումնական տարուց չեն գործի Սյունիքի մարզի 2 դպրոց՝ Շրվենանցի եւ Բարգուշատի, որտեղ երեխաների թիվը նվազել էր՝ հասնելով 1 կամ 2-ի, եւ նրանք համապատասխանաբար միաձուլվել են Վերին Խոտանանի եւ Սյունիքի միջնակարգ դպրոցներին:
Նույն խնդիրն ունեն մարզի Վարդավանք, Տավրուս, Ճակատեն, Ներքին Հանդ, Աղվանի, Դիցմայրի, Տանձատափ, Արավուս, Լծեն, Արեւիս, Բալաք գյուղերի դպրոցները, որտեղ աշակերտների թիվը 10-ից չի գերազանցում:
Իսկ ահա Եղեգում, Իշխանասարում եւ Սրաշենի գյուղական համայնքներում նոր դպրոցական շենքեր են կառուցվել, որոնց վրա ծախսվել է 279 միլիոն դրամ: Շինարարական-նորոգման աշխատանքներ են տարվել նաեւ Անգեղակոթի, Տեղի թիվ 1, Շինուհայրի, Որոտանի, Լորի, Գորիսի թիվ 1, 4 դպրոցներում, ծախսվել է 556 միլիոն դրամ:
Սյունիքում օգոստոսյան կոնֆերանսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ գնահատման նոր համակարգին, որի հետ կապված՝ իրենց դժգոհություններն արտահայտեցին նաեւ դպրոցի տնօրեններից շատերը: «Չնայած գնահատման նոր համակարգի ներդրման նպատակով կազմակերպված վերապատրաստման դասընթացներին, այնուհանդերձ համակարգում առկա թերությունների պատճառով այն չի մարսվել ուսուցիչների կողմից եւ գնահատող ուսուցչի համար պարզ չէ գնահատման նոր համակարգի նպատակը, թե որքանով նպաստեց 10 բալային գնահատման նոր համակարգը կրթության որակի բարելավմանը», սա էր հիմնական բողոքը նոր համակարգից:
Գոհացուցիչ չէին նաեւ դպրոցների կառավարման խորհուրդների կողմից կատարված աշխատանքի արդյունքները, որը կրթության վարչության պետը պայմանավորում է խորհրդի անդամների ոչ սրտացավ վերաբերմունքով: Միակ ուրախալին առաջին դասարանցիների քանակի աճն է: 2010-2011 ուստարում Սյունիքում առաջին անգամ դպրոցներ ու գիշերօթիկ հաստատություններ կհաճախի 1682 երեխա, իսկ նախորդ ուստարում առաջին դասարանցիների թիվը 1643 էր: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| Հերթական ուխտագնացությունը |
| |
Խաղաղության ամենալավ պաշտպանը ազատագրված հողում կառուցված տունն է
1993 թվականին՝ արցախյան պատերազմի թեժ տարիներին, Հայաստանի Արմավիրի մարզի Արշալույս գյուղից Նազիկ մայրիկը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի մայրը, հավաքելով պատերազմում զոհված մի քանի տղաների ծնողների, այցելեց Հադրութ: Հենց Հադրութում էին ընկել նրանց հերոս զավակները, հենց Հադրութում էր դեռ շարունակվում պատերազմը: Տարեց կնոջ քայլը նախադեպ հանդիսացավ բոլոր այն հայերի համար, ովքեր հրադադարի պայմանագրի ստորագրումից հետո ազատագրված տարածքներ այցելելու, տեղի բնակչության հետ շփվելու, նրանց հնարավորինս աջակցելու ցանկություն ունեին:
Այդ այցելությունները նախ ԵԿՄ ծրագրային դրույթի, ապա՝ ավանդույթի վերածեց ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: Այցերը հետագայում ուխտագնացություն անունը ստացան՝ հանուն ԼՂՀ անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի հավերժացման:
Արդեն 17 տարի է՝ երկրապահները, գեներալի գլխավորությամբ, ԼՂՀ անկախության հերթական տարեդարձի նախաշեմին այցելում են իրենց իսկ ազատագրած տարածքները, հանդիպում բնակչության հետ, ի լուր աշխարհի ազդարարելու, որ խաղաղության ամենալավ պաշտպանը ազատագրված հողում կազմավորված ամուր ընտանիքն է, եւ զավակի համար կառուցվող տունը:
Այս տարվա ուխտագնացությունը իր մեջ եռատոն էր պարունակում. նվիրված էր ոչ միայն ԼՂՀ անկախության 19-ամյակին, այլեւ՝ Շուշիի ազատագրման եւ 5-րդ լեգենդար բրիգադի կազմավորման 18-ամյակներին:
Ուխտագնացների հանդիպումները մեկնարկեցին Սյունյաց աշխարհից՝ հասնելով մինչեւ Թալիշ, Ասկերան, Բերձոր ու Շուշի: Ամենուր նրանց սպասում ու դիմավորում էին բարձր տրամադրությամբ: Ջերմ հանդիպումների ու սրտակից զրույցների կարիք Արցախում միշտ կա: Ռազմահայրենասիրական թեմաներից բացի, տեղացիներն ու ուխտագնացները խոսեցին նաեւ սոցիալական խնդիրներից:
Ինչպես ամեն ուխտագնացության ընթացքում, այս անգամ եւս ուխտագնացները կարգի բերեցին ավելի քան 40 գյուղերի գործող, բայց մաշված մշակույթի տները, գրադարանները, բուժամբուլատորիաները: Իսկ գիտելիքի օրվան ընդառաջ՝ նույն այդ գյուղերի առաջին դասարան հաճախող դպրոցականներին դասագրքեր, դպրոցական պայուսակներ եւ գրենական այլ պիտույքներ նվիրեցին: Հետո բոլորով եւ մեծ ուրախությամբ արձանագրեցին, որ հետպատերազմյան յուրաքանչյուր տարին մի քանի դպրոցականով ավելացնում է ազատագրված տարածքների աշակերտների թիվը: Իսկ սա նշանակում է, որ արյամբ ազատագրված հողը էլ ավելի է ամրանում այնտեղ, ուր մանկան ճիչ է լսվում ու դպրոցի զանգ ղողանջում:
Արցախցիները մեկշաբաթյա հագեցած հանդիպումների տպավորություններով կբոլորեն եւս մեկ տարի՝ սպասելով հաջորդ ուխտագնացությանը:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ԿՐԿԻՆ ԽԱԽՏՎԵԼ Է |
| |
Երեկ Գեղի-Կապան ջրագծում կրկին վթար էր տեղի ունեցել, որի հետեւանքով հերթական անգամ խախտվել է Կապան քաղաքի ջրամատակարարման գրաֆիկը: Վերջերս Կապան քաղաքին ջուր սնուցող այս ջրագիծը հաճախակի է վթարի ենթարկվում ու արդեն որերորդ անգամ բնակչության դժգոհությունն ու զայրույթն առաջացնում: Ի դեպ, նախորդ օրերին էլ էր խնդիրներ առաջացել ջրամատակարարման գրաֆիկում: Ընկերության Հարավային մասնաճյուղի տրամադրած տեղեկատվության համաձայն` գրաֆիկի շեղումն այս անգամ պայմանավորված էր որոշ բաժանորդների կողմից ոռոգման ջրի ապօրինի օգտագործման հետ: Ինչ վերաբերում է երեկվա վթարին, պատասխանատուների հավաստմամբ, աշխատանքներ տարվում են դրա վերացման ուղղությամբ եւ երեկոյան բաժանորդներին նորմալ գրաֆիկով ջուր կմատակարարվի: Այս մասին «Առավոտին» տեղեկացրին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Հարավային մասնաճյուղից եւ խոստացան առաջիկայում հենց «Առավոտին» պարզաբանումներ տալ Կապանի ջրամատակարարման համակարգում առկա իրավիճակի վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերում է ջրի որակական ցուցանիշներին, Հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի տնօրեն Լենա Մալինցյանը հավաստիացնում է, որ շեղումներ չկան, իսկ տարածված այն լուրերը, որ Կապանի զորամասերից մեկում բռնկված դիզենտերիայի պատճառը կարող է ջուրը լինել, որն էլ քաղաքի բնակչության շրջանում խուճապի տեղիք է տվել, զրուցակիցս հերքեց, նշելով, որ վարակի պատճառը կարող է սննդից լինել, բայց ոչ ջրից, քանի որ հսկողություն է իրականացվում կենտրոնի կողմից եւ ջրի նմուշներում որակական փոփոխություններ չեն գրանցվել:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| Մինսկում ՌԴ դեսպանատան վրա դյուրավառ հեղուկով շշեր են նետվել |
| |
Լույս երեքշաբթի գիշերը Բելառուսում անհայտ չարագործները Ռուսաստանի դեսպանատան տարածք դյուրավառ հեղուկով երկու շիշ են նետել. մեկը դիպել է դեսպանատան տարածքում կայանված Mazda3 ծառայողական մեքենային, ու մեքենան այրվել է: Միջադեպի արդյունքում տուժածներ չկան: Փոխարենը երկու երկրների դիվանագիտական առաքելությունները հանդես են եկել հայտարարություններով:
Նախ, Ռուսաստանի դեսպանությունն է նոտա ներկայացրել Բելառուսի ԱԳՆ-ին՝ տեղի ունեցած միջադեպը որակելով որպես «վրդովեցուցիչ ակտ»: Մինչդեռ Բելառուսի ԱԳՆ-ն տեղի ունեցածը գնահատել է որպես՝ «հանցավոր խուլիգանական արարք»: ՌԴ դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչը մատնանշել է ծառայողական մեքենայի հրկիզման, իսկ Բելառուսի ԱԳՆ-ն՝ տուժածների բացակայության եւ հրդեհը մարելու համար բելառուսցի հրշեջների օգնության կարիքը չլինելու փաստերը: Ռուսական կողմը հայտարարել է, թե տեղի ունեցած վրդովեցուցիչ ակտի թիկունքում կանգնած են որոշակի ուժեր, որոնք ձգտում են «խոչընդոտել դեսպանատան բնականոն աշխատանքը եւ երկկողմ հարաբերություններում անվստահության ու լարվածության տարրեր ներմուծել»: Մինսկի ոստիկանության ներկայացուցիչն ասել է, թե խուլիգանական արարքն ուղղված է ողջախոհության եւ բելառուսա-ռուսական հարաբերությունների դեմ: Մինսկի ոստիկանությունը միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցել՝ «խուլիգանություն» հոդվածով: Ենթադրվում է, որ խուլիգանությունը կատարել են երկու հոգի, որոնց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ:
Երեքշաբթի օրն արդեն Մինսկում ՌԴ դեսպանատան անվտանգությունն ուժեղացված ռեժիմով էր ապահովվում:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ռուս-բելառուսական հարաբերությունները զգալիորեն լարված են: Մի կողմից՝ ռուսական հեռուստաընկերության եթերում ցուցադրվում է «Կնքահայր բատկան» վավերագրական սերիալը, մյուս կողմից՝ բելառուսական հեռուստաեթերում հանդես են գալիս ռուսական ընդդիմության հայտնի գործիչ Բորիս Նեմցովն ու Կրեմլի գլխավոր քննադատ Միխայիլ Սահակաշվիլին: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| Իրաքն ինքնիշխանություն եւ անկախություն ձեռք բերեց |
| |
Իրաքում Միացյալ Նահանգների ռազմական առաքելության ավարտով երկիրը ինքնիշխանություն եւ անկախություն ձեռք բերեց: Այդ մասին, ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, երեքշաբթի օրը իրաքցիներին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին (աջից): «Հիմա մենք ազատ եւ անկախ ենք»,- ասել է վարչապետը՝ հավելելով, թե երկրի անվտանգության ուժերն ամբողջությամբ կստանձնեն ինչպես Իրաքի ներսից, այնպես էլ դրսից երկրին ուղղված սպառնալիքներին դիմագրավելու առաքելությունը: «Մեր ուժային կառույցներն այլեւս առաջատար դեր կխաղան Իրաքում կարգուկանոնի հաստատման եւ անվտանգության ապահովման գործում»,- հայտարարել է ալ-Մալիկին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից Իրաքում կմնան 50 հազարից քիչ ավելի ամերիկացի զինծառայողներ, որոնք մինչեւ 2011-ի սկիզբը իրաքյան ուժերին բացառապես մարզելու են եւ աջակցելու են ռազմական գործողությունների իրականացման ընթացքում: «Ազատություն Իրաքին» մանդատի ավարտի արդյունքում աշնան առաջին օրը երկրում կսկսվի իրականացվել «Նոր արշալույս» պայմանական անունը կրող գործողությունը, որին իրենց մասնակցությունը կունենան նաեւ ամերիկյան զորքերը:
Երեքշաբթի օրը Բաղդադում տեղի է ունեցել Իրաքում ամերիկյան բանակի ռազմական գործողությունների պաշտոնական ավարտի եւ Իրաքի անվտանգության ապահովումը այդ երկրի իշխանություններին հանձնելու հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը (ձախից):
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| Քաբուլում իրականացված ահաբեկչության թիրախը պետծառայողներն էին |
| |
Երեքշաբթի առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաքում զինված գրոհայինների մի խումբ գնդակոծել է պետական ծառայողներ տեղափոխող ավտոբուսը: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Քաբուլ քաղաքն ու Լոգար գավառն իրար կապող ավտոճանապարհին: Հարձակման թիրախ են դարձել երկրի Գերագույն դատարանի աշխատակիցները: Գնդակոծման արդյունքում երկու պետծառայող է սպանվել, եւս վեց հոգի վիրավորվել է: Հարձակումից ժամեր անց որեւէ կազմակերպություն չէր ստանձնել ահաբեկչական ակտի պատասխանատվությունը: Դիտորդները շեշտում են, թե ավելի քան երկու տարի Աֆղանստանի մայրաքաղաքում նման միջադեպեր չէին արձանագրվել:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ԲԱԽՎԵԼ ԵՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՎ ՉԻՆԱԿԱՆ ՆԱՎԵՐԸ |
| |
Երեքշաբթի օրը Չինաստանի Չզենցզյան նահանգի ջրային տարածքում բախվել են Flandre ֆրանսիական լցանավն ու չինական Huanchi-8 չոր բեռներ տեղափոխող նավը: Trend-ի մատուցմամբ, միջադեպից հետո ջրում հայտնված վեց նավաստիներին գտնելու նպատակով որոնողա-փրկարարական աշխատանքներ են իրականացվում: Միջադեպի արդյունքում ջուրն են ընկել չինական նավի անձնակազմի յոթ անդամներ, որոնցից առայժմ միայն մեկին է հաջողվել փրկել: Վթարի պահին ֆրանսիական լցանավը դատարկ է եղել, ուստի՝ վառելիքի արտահոսքի վտանգ չկա: Աղբյուրի տեղեկություններով, միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԿԱՊԿՈՒՄ Է ՊՈՒՏԻՆԻՆ |
| |
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին յուրացրել է փոքր ավիացիայի օդաչուի մասնագիտությունը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Նախօրեին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում ցուցադրվել են կադրեր, որտեղ Վրաստանի առաջնորդն Աջարիայի ղեկավար Լեւան Վարշալոմիձեի ընկերակցությամբ Բաթումի օդանավակայանում նստում է չորստեղանի եւ մեկ շարժիչով ինքնաթիռի ղեկին, օդ է բարձրանում, օդաչուի խցիկից անգլերեն բանակցություններ է վարում ավիակարգավորողի հետ, թռչում է ծովի վրայով եւ վայրէջք կատարում: Արդեն վայրէջքից հետո, օդանավակայանում, լրագրողների հետ զրույցում Սահակաշվիլին հայտարարել է, թե այդպիսի ինքնաթիռով թռչելը շատ հեշտ է. «Դա թիթեռ է, ոչ թե մեծ ինքնաթիռ»:
Որոշ դիտորդներ արդեն հասցրել են հեգնել էքսցենտրիկ Սահակաշվիլիի թռիչքը՝ զուգահեռներ անցկացնելով նրա ու խորհրդային ժամանակների հայտնի «Միմինո» ֆիլմի գլխավոր ու հպարտ հերոսի միջեւ. Միմինոն փոքր ավիացիայում երազում էր մեծ ավիացիայի մասին, բայց այնտեղ հայտնվելուց հետո վերադարձավ «ի շրջանս յուր»: Աղբյուրը հիշեցնում է, որ ինքնաթիռի ղեկին մեկ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր նստել: 2005-ին նա իր առաջին թռիչքն էր իրականացրել «Տու-160» ռազմական ռմբակոծիչով ու հետո խոստովանել, թե՝ դա նման էր երազի:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ՀՈԼԱՆԴԱՑԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԵՐԿՈՒ ՈՒՂԵՎՈՐԻ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ |
| |
Ամստերդամի օդանավակայանում հոլանդական ոստիկանությունը ձերբակալել է Չիկագոյից ժամանած երկու տղամարդու: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկյան իշխանությունները վերջիններիս բեռներում կասկածելի իրեր են հայտնաբերել եւ այդ մասին տեղեկացրել են Հոլանդիայի իշխանություններին:
Ինքնաթիռի երկու ուղեւորներից մեկի պայուսակում հայտնաբերվել է պեպտե բիսմոլ դեղամիջոցին՝ սոսնձվող ժապավենով ամրացված բջջային հեռախոս, եւս երեք հեռախոս ու մի քանի ժամացույց, նաեւ երեք մեծ ու մեկ փոքր դանակ:
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչը, սակայն, փոխանցել է, թե այդ իրերն առանձին-առանձին վերցրած իրենցից սպառնալիք չեն ներկայացնում, եւ որ տղամարդու մոտ պայթուցիկ իրեր չեն հայտնաբերվել:
Այդուհանդերձ, այդ գտածոների մասին ամերիկյան իշխանությունները անհրաժեշտ էին համարել տեղեկացնել հոլանդական իշխանություններին, որոնք էլ իրենց հերթին Սխիպխոլ օդանավակայանում ձերբակալել էին United Airlines ավիաընկերության ինքնաթիռով ու անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ թռչող ուղեւորներին:
ABC News հեռուստաալիքի փոխանցմամբ, ուղեւոր տղամարդկանցից մեկն իր ճանապարհորդությունը սկսել էր Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքից եւ անվտանգության ծառայության ուշադրությանն էր արժանացել իր կրած հագուստի պատճառով: Չիկագոյում նա իր բեռը ձեւակերպել էր Եմենի մայրաքաղաքի վրա, բայց ինքը թռել էր Ամստերդամի չվերթով:
Այս միջադեպը թեեւ «ցածր» մակարդակի տագնապ էր առաջացրել, բայց իշխանությունները որոշել էին կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել՝ ենթադրելով, թե դա կարող է ապագայում իսկապես նախապատրասվող դիվերսիայից առաջ ավիաթռիչքի անվտանգության ստուգողական քայլ լինել: Իշխանությունները մտահոգություն ունեն, որ տղամարդիկ ավիաթռիչքի ժամանակ իսկական հարձակման ծրագիր են փորձարկել: Հավելենք, որ ձերբակալված տղամարդկանցից մեկը ծնունդով եմենցի ԱՄՆ քաղաքացի է: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ՝ ՊԱՏԱՆԴ |
| |
Քիրվայության եւ ավազակապետության միջեւ
Հայաստանի քաղաքական համակարգին ի սկզբանե բնորոշ է եղել անտագոնիզմը:
Անցած 20 տարիներին իշխանություններն ու ընդդիմությունը շռայլորեն անվանարկել են միմյանց՝ «թալանչի», «դավաճան» բառերը դարձնելով քաղաքական բանավեճի անքակտելի մաս: Բացառությամբ 1991թ. նախագահական եւ 1999թ. խորհրդարանական ընտրությունների՝ մնացած բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկվել են օրվա ընդդիմության կողմից, հասարակությունը բաժանվել է «յուրայինների» եւ «օտարների», հետընտրական զարգացումները ունեցել են դրամատիկ, երբեմն՝ ողբերգական վերջաբան: Արդյունքում՝ ունեցել ենք ավելի անվերահսկելի իշխանություններ, քաղկալանավորներ, հուսահատ եւ երկիրը լքող հասարակություն:
Կոնկրետ այսօրվա քաղաքական քարտեզի հիմքը դրվեց 2007թ. վերջին, երբ գործող իշխանության վերարտադրության ճանապարհին հայտնվեց լուրջ խոչընդոտ՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադառնալու հրապարակային հայտով: «Ավազակապետություն» եւ «քիրվայություն» բառերը, որով Սերժ Սարգսյանի եւ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները որակում էին միմյանց՝ դարձան այն նշանային տերմինները, որոնք լավագույնս բացահայտում են այսօրվա քաղաքական համակարգի իռացիոնալ բնույթը: Երբ իշխանության ներկայացուցիչները՝ պարզունակ մեկնաբանություններ տալով ԼՂ խնդրում եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցում առաջին նախագահի մոտեցումներին, նրան մեղադրում էին քիրվայության մեջ՝ այստեղ վարկաբեկվում էր ընտրություն գաղափարը, որովհետեւ դավաճանի հետ ընտրական մարաթոնի չեն մասնակցում, նրան դատում են:
Երբ Լ. Տեր-Պետրոսյանը իշխանություններին որակեց «ավազակապետություն» բառով, դարձյալ ընտրության ինստիտուտը կորցրեց իմաստը, որովհետեւ ընտրության հիմնական առաքելությունն իշխանության քաղաքական ժառանգականությունը, լեգալ փոխանցումը ապահովելն է, իսկ ավազակապետությունը կարող է կործանվել ոչ թե ընտրությունների, այլ միայն գրոհի, նվաճման միջոցով: Արդյունքում՝ ընտրական պրոցեսում մրցակցության էլեմենտները, իրական քաղաքականությունը ոչնչացվեցին՝ տեղը զիջելով կոշտ ուժային հակադրությանը, ինչի հետեւանքներն ակնհայտ են. հերթական կեղծված ընտրություններ, մարտի 1, հասարակությունից օտարված եւ նոր համակարգ ստեղծելու կարողություն չունեցող իշխանություն, արագ իշխանափոխություն խոստացող ու այդ խոստումների գերին դարձած եւ հասարակությանը հիասթափեցնող ընդդիմություն, անվերահսկելի ուժայիններ, իրավազրկված քաղկալանավորներ:
2008-ի ընտրական պրոցեսն իր բնույթով գաղափարական չէր, նույնիսկ քաղաքական չէր՝ դասական իմաստով: Այն ռեսուրսային էր, որի իմաստը՝ իշխանության համար, սեփական համակարգը կոնսոլիդացնելն էր, ընդդիմությունն էլ փորձում էր կազմաքանդել նույն այդ համակարգը: Այս պայմաններում քաղաքական սուբյեկտները մրցակցել, կոմպրոմիսների գալ չէին կարող. մեկի հաղթանակը մյուսի անվերապահ կապիտուլյացիան էր կամ՝ հակառակը: Նման համակարգերը զարգացման հեռանկար չունեն: Պատահական չէ, որ, օրինակ, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ նույնիսկ անկախ իր ցանկությունից, դարձել էր ընտրական կամպանիայի առանցքային դեմքերից մեկը: Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում վանկարկում էր գեներալի անունը՝ ցույց տալով, որ հասարակությանը միավորելու է ոչ թե կրեատիվ գաղափարի, այլ՝ իշխանության կազմաքանդման թեզի շուրջ: Իշխանությունը՝ հրապարակային ու ստվերային շանտաժի միջոցով կաշկանդում էր Մանվելին: Վերջինս շատ շուտով թշնամի դարձավ երկու ճամբարների համար, որոնցում դեռ երեկ նա փառապանծ գեներալ ու հերոս էր: Ու դա այն պատճառով, որ գեներալը չարեց այն, ինչը չպիտի աներ. նա իշխանության հրամանով չկրակեց անզեն մարդկանց վրա, բայց եւ չընտրեց Ազատության հրապարակի հարթակում «հերոսանալու» տարբերակը:
Նախագահական ընտրություններից երկուսուկես տարի հետո մեր քաղաքական համակարգին բնորոշում է դարձյալ հակադրության մթնոլորտը: Ժողովուրդը տուն է գնացել անտարբեր՝ դիտորդի կարգավիճակով հետեւելով Բաղրամյան եւ Կորյունի փողոցներից եկող անհասկանալի մեսիջներին:
Արդեն քչերն են հավատում, որ Սարգսյանին կհաջողվի ստեղծել նոր, ավելի բաց համակարգ: Քաղաքական, տնտեսական հարաբերություններում նույն մոնոպոլ դրսեւորումներն են, վերացված չեն «Մարտի 1»-ի հետեւանքները, արտաքին քաղաքական նախաձեռնություններն իրենց բնույթով հակասական են եւ հետեւողականությամբ աչքի չեն ընկնում: Իշխանությունը հասարակության հետ երկխոսություն ծավալելու փոխարեն՝ գերադասում է իր կայունության եւ լեգիտիմության հետ կապված խնդիրները լուծել արտաքին աշխարհում: Դրա վառ ապացույցը ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի չհիմնավորված երկարաձգումն էր, որն էական հարված է հասցնում Հայաստանի անկախությանը, լուրջ խնդիրներ կարող է հարուցել մեր եւ հարեւան երկրների, մասնավորապես՝ Վրաստանի հարաբերություններում:
Արդյո՞ք իշխանության նման որակն արդարացնում է հայաստանյան ընդդիմության այսօրվա վիճակը: Ոմանք կարծում են, որ նման իշխանության պայմաններում՝ ընդդիմությունն ինստիտուցիոնալ կառույցներ ստեղծելու, երկարաժամկետ խնդիրներ ձեւակերպելու անհրաժեշտություն չունի եւ իր ուժերը պետք է կենտրոնացնի բացառապես իշխանափոխության խնդիրը լուծելու համար: Այդ մարդիկ չարաչար սխալվում են, որովհետեւ որակապես նոր համակարգ չստեղծած ընդդիմությունը չի կարող դիտվել իբրեւ իրական այլընտրանք եւ հետեւաբար՝ անլուծելի է դառնալու իշխանափոխության խնդիրը:
Մյուս կողմից, եթե ընդդիմությունը որակապես նոր, բաց համակարգի կրող չէ, իշխանափոխությունը ոչ միայն չի կարող որակական փոփոխություններ առաջացնել երկրում, այլ՝ կարող է դառնալ համապարփակ ճգնաժամի պատճառ: Դրա վառ վկայությունը 1998-ի իշխանափոխությունն էր, որը ոչ թե քաղաքական գործընթացի, այլ հեղաշրջման հետեւանք էր: 2008-ի նախագահական ընտրություններից հետո՝ ՀԱԿ-ը նոր համակարգ ստեղծելու, երկարաժամկետ քաղաքական պրոյեկտ դառնալու շանս ուներ, որը, սակայն, իրականություն չդարձավ Կորյունի գրասենյակում ձեւավորված ընդդիմադիր նոմենկլատուրայի ոչ ադեկվատ քայլերի պատճառով: Հատկապես Երեւանի քաղաքապետական ընտրություններից եւ հայ-թուրքական գործընթացի մեկնարկից հետո՝ Կոնգրեսը քաղաքական նախաձեռնությունն ամբողջապես զիջեց իշխանություններին՝ դառնալով նրանց քայլերը անհաջող արձագանքող վերլուծական կենտրոն: Ավելին, ՀԱԿ-ի ասելիքի գլխավոր հասցեատերը դարձյալ ոչ թե Հայաստանի քաղաքացին է, այլ՝ արտաքին աշխարհի ազդեցիկ կենտրոնները, որոնք, սակայն, բոլոր դեպքերում գերադասում են գործ ունենալ իրական իշխանության հետ:
Թե իշխանության եւ թե ընդդիմության ճամբարներում ստեղծվել են ավտորիտար փակ համակարգեր, որոնք չեն կարող ձեւակերպել երկրի զարգացման բանաձեւը: Սեփական պատրոններին քծնելը, նրանց ցանկացած քայլին ծափերով արձագանքելը՝ հիշեցնում են խորհրդային հոռի բարքերը: Թե իշխանության եւ թե ընդդիմության ճամբարներում էլիտաները հակադրության մոդելը դարձրել են իրենց գոյության, ազդեցության մեծացման միակ գործոնը: Հակադրության ռեժիմն անվերահսկելի ու սանձարձակ է դարձնում ուժային կառույցներին՝ իշխանության ներսում «արժեւորելով» նրանց դերակատարությունը, ինչը լուրջ խոչընդոտ է հնարավոր բարեփոխումների անցկացմանը: Հակադրության ռեժիմը դառնում է նաեւ ընդդիմության նոմենկլատուրայի գոյության միակ աղբյուրը՝ նրանց ազատելով նոր իդեաներ գեներացնելու, նոր մոտեցումներ ձեւակերպելու գլխացավանքից:
Այս առումով եմ ասում, որ իշխանության եւ ընդդիմության համակարգերն իրարից որակապես չեն տարբերվում: Խոսքը ոչ թե մարդկանց մտավոր ու բարոյական ներուժի, այլ՝ համակարգերի տրամաբանության մասին է: Պատահական չէ, որ երկու համակարգերն էլ գործում են ռուսական դաշտում՝ կենաց-մահու կռիվ տալով չեկիստական Ռուսաստանի առաջին դեմքերին քծնելու մրցավազքում:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| Վրաստանից էլ կարելի է սովորել |
| |
Միայն թե ցանկություն լինի
Օրերս հայկական կայքերն ու մի շարք լրագրեր, սեպտեմբերին ընդառաջ, անդրադարձան վրացական իշխանությունների՝ դպրոցներում ազգային-ազգագրական պարերի ուսուցումը պարտադիր դարձնելու որոշմանը: Մասնավորապես այդ երկրի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին, ԿԳ նախարարի հետ խորհրդակցելուց հետո, վստահություն էր հայտնել, որ այդ նախաձեռնությունը միայն կնպաստի առողջ սերունդ դաստիարակելու գործին: Սահակաշվիլին նույնիսկ կատակել է՝ էլ ինչ վրացի, որ իր հարսանիքին չկարողանա վրացական ժողովրդական պարեր պարել: Լավ օրից չէ, սակայն, որ վրացական իշխանությունները գնացել են այս քայլին: Բանն այն է, որ Վրաստանում պարային խմբակներն ու արվեստի դպրոցները վարձավճարների պատճառով ոչ բոլոր երեխաների համար են հասանելի: Ուստի դպրոցական ծրագրերում ազգային պարերի ուսուցում առարկան ինչ-որ տեղ նաեւ սոցիալական խնդիր է լուծելու եւ այս տեսակետից նույնպես դիտվում է որպես դրական երեւույթ:
Մեր որոշ կայքեր ու լրագրեր, սակայն, Վրաստանի իշխանությունների այս որոշմանը մոտեցան մեկ այլ տեսանկյունից, որի մասին ոչ ասես, ոչ պատմես, այլ դրանով միայն հիանաս: Ինչո՞ւ ազգային պարը դարձնել պարտադիր ուսուցվող առարկա: Չէ՞ որ կլինեն երեխաներ, ում մոտ լավ չի ստացվի պարել եւ նրանց մեջ հակակրանք կառաջանա ազգային այնպիսի մի երեւույթի նկատմամբ, ինչպիսին պարն է: Ահա այսպես զայրացած հարցում է հղում իր ընթերցողների բանակին՝ մեր հայտնի կայքէջերից մեկը: Վրացի մատաղ սերնդի հոգեկերտվածքի ապագայի հանդեպ ինչպիսի~ մտահոգություն: Եվ, այնուամենայնիվ, շատ ավելի հետաքրքիր կլիներ իմանալ ՀՀ ԿԳ նախարարի կարծիքներն այս հարցում: Չէ՞ որ հատկապես նա, ինչպես տեղեկացավ հայ ժողովուրդը, օրերս մասնակցել է ՀՀ կառավարության մի նիստի, որտեղ Հայաստանի հանրակրթական դպրոցներում ուսման որակի բարձրացման հետ կապված հարցեր են քննարկվել: Թե կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու նոր ուսումնական տարում ուսման որակի բարձրացման ուղղությամբ, մենք այդպես էլ գլխի չընկանք՝ հեռուստաալիքների հաղորդավարների հայերենանման խոսքի ու մեկ էլ՝ բառերի անհարկի կուտակումների պատճառով: Բայց կյանքի դպրոցը, որի աշակերտն ենք բոլորս, մեզ սովորեցրել է, որ երբ մի բանի մասին այսքան խուճուճ-մուճուճ են խոսում, ուրեմն ոչ մի բան էլ չեն պատրաստվում անել: Այսինքն՝ պատրաստվում են մի բան անել, բայց դա այն չէ, ինչի մասին խոսում են մի չլսված «բարձրագույն» հայերենով: Մեր կառավարությունում ճիշտ այդպես սկսեցին խոսել, երբ պետք էր զեկուցել ժողովրդին, թե իբր կառավարությունը դեմքով շրջվելու է դեպի գյուղատնտեսությունը: Ասվածն առաջին հայացքից այն մասին էր, կարծես, որ մեր գյուղատնտեսությունն ուր որ է առյուծի թռիչքներ է կատարելու դեպի առաջ: Բայց արդյունքում նախ՝ մնացինք առանց ոչխարի, հետո՝ ծիրանը հատով առանք, եւ ապա՝ խաղողի վրա հարձակվեց մի «ամերիկյան» բզեզ, որի դեմն առնելու միակ ճանապարհը, պարզվեց, խաղողի տեղական սորտերը վերացնելն է: Այլեւս հասկացանք, որ կառավարությունը, իսկ նրա հետ նաեւ գյուղատնտեսության նախարարությունը, դեմքով դեպի գյուղատնտեսությունը շրջվելու փոխարեն, հետույքով է շրջվել: Այլապես ինչպես բացատրենք այն փաստը, որ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, որպեսզի պարզի, թե հացի թանկացման հետ կապված Հայաստանի ազգաբնակչությանն ինչ տհաճություններ են սպասում, դիմում է ոչ թե ՀՀ կառավարությանը կամ գյուղնախարարին, այլ, ոչ ավել, ոչ պակաս՝ գործարար Սամվել Ալեքսանյանին եւ փորձում նրանից տեղեկանալ, թե հացի ինչպիսի պաշարներ ունի երկիրը: Շշմելու բան է, բայց «Ազատություն» ռ/կ լրագրողի այս նախաձեռնությունը պետք է շատ բարձր գնահատել: Ինքնաբուխ այդ քայլը մեր իրականության լավագույն բնութագրիչն է, հերթական ապացույցն այն բանի, թե ովքեր են պետության իսկական ղեկավարները:
Նորից գանք Վրաստանի դպրոցներում ազգային պարը պարտադիր առարկա դարձնելու խնդրին: Կարծում ենք՝ վատ չի լինի մեր կառավարությունում եւ տարբեր գերատեսչություններում որպես պարտադիր առարկա մտցնել «աշխատանքի ուսուցումը»: Իսկ նրանց վրա, ովքեր կդժվարանան յուրացնել այդ դիսցիպլինի դրույթները, խաչ քաշել եւ չմտածել, որ այդ հանգամանքը վատ կանդրադառնա նրանց առողջությանն ու նրանց նուրբ հոգիներում հակակրանք կարթնացնի սահմանադրությամբ իրենց իրավունքի եւ պարտականության՝ աշխատանքի հանդեպ: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ՀՈԳԵԲԱՆԻ ՄՈՏ, ԲԱՅՑ՝ ԴԻՄԱԿՈՎ |
| |
Միհրդատ Մադաթյանին շատերը դիմում են skype-ով
«Բժշկության մեջ կան բնագավառներ, որոնք հիվանդի հետ անմիջական շփում չեն պարտադրում»,- «Առավոտի» հետ հեռաբժշկության մասին զրուցելիս նշում է հոգեբան Միհրդատ Մադաթյանն ու հավելում, որ տեսաձայնային շփման միջոցով հնարավոր է որոշակի կարծիք ստեղծել հիվանդի մասին: «Այցելուի համար հեռաբժշկությունը հարմարավետ միջոց է: Նա իրեն անկախ եւ ազատ է զգում եւ ցանկացած պահի կարող է դադարացնել զրույցը հոգեբանի հետ, եթե անհարմարություն զգա»,- բացատրում է Մ. Մադաթյանը:
Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ այցելուն նախընտրում է շփվել հոգեբանի հետ skype-ի միջոցով, Մ. Մադաթյանը պատասխանեց. «Դա կարող է պայմանավորված լինել մի շարք պատճառներով: Առաջինը հեռավորությունն է: Իմ այցելուների մեծամասնությունը արտերկրում՝ Եգիպտոսում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում բնակվող հայերն են: Երկրորդ պայմանը ֆիզիկապես ներկա գտնվելու բարդույթն է, որի հիմքում «հանկարծ ոչ ոք չտեսնի» մտավախությունն է»:
Հոգեբանի փոխանցմամբ, այցելուներից շատերը մատուցված ծառայությունից օգտվելու ժամանակ ծածկում են դեմքը: «Ինձ հաճախ են ասում՝ գիտեք, տեսախցիկի հետ կապված խնդիրներ ունեմ, մյուս անգամ անպայման կվերանայեմ ու կշտկեմ խնդիրները...»,- պատմում է հոգեբանը ու ասում, որ դեմքը դիմակի տակ թաքցնելով՝ մարդը փորձում է պարզապես ապահովել իր գաղտնիությունը:
Մեր դիտարկմանը, թե դիմակով սովորաբար խոսում են ինտիմ հարցերի շուրջ, հոգեբանը այսպես պատասխանեց. «Ամենեւին պարտադիր չէ, որ վիզուալ պատկերը ծածկած անհատը ունենա ինտիմ կյանքին վերաբերող խնդիրներ, օրինակ՝ դեմքը թաքցրած այցելուներ են եղել, որոնք խնդիր են ունեցել խաղամոլության հետ: Դիմում են նաեւ երիտասարդներ՝ սիրային հարցերով եւ այլն»: Մ. Մադաթյանը ասում է, որ չնայած ձայնային պատկերը շատ բան կարող է ասել հիվանդի մասին, սակայն ծածկած պատկերը բարդացնում է հոգեբանի գործը:
«Մարդու ձայնը տալիս է որոշակի ինֆորմացիա: Հատկապես նրա ինտոնացիաները, բայց դա էլ շատ սահմանափակ ինֆորմացիա է: Շատ դեպքերում անհրաժեշտ է տեսնել մարդու շարժումները եւ իմ արած ռեպլիկների արձագանքը»,- բացատրում է հոգեբանը:
www.psyarmenia.com կայքում մատուցվող այս ծառայությունից, ըստ Մ. Մադաթյանի, օգտվում են 15-55 տարեկան մարդիկ: Հոգեբանը դժվարացավ պատասխանել, թե այցելուների մեծամասնությունը որ սեռին է պատկանում: «Ընդհանրապես հայաստանյան պրակտիկայում մեծամասամբ հոգեբաններին դիմում են կանայք»,- ընդգծում է Մադաթյանը եւ հաստատում, որ կայքում տղամարդ այցելուների թիվն էլ բավականին շատ է: Ի դեպ, www.psyarmenia.com կայքում այս հոգեբանական ծառայությունը մատուցվում է 1 տարուց ավելի:
Հարցրի, թե ի՞նչ գներ են գործում վիրտուալ ծառայություններ մատուցելու համար: «Մեր կայքում հետեւյալ գնային քաղաքականությունն է գործում. 1 ժամվա համար գանձվում է մոտավորապես 25 դոլարին համարժեք դրամ: Օրինակ, Մոսկվայում իմ որակավորումն ունեցող մասնագետի խորհրդատվությունը 1 ժամվա համար արժե մոտ 100 դոլար, Եգիպտոսում 15 րոպեն արժե մոտ 180 դոլար: Ինչ խոսք, Հայաստանի համար մեր մատուցած ծառայություններից օգտվելը մի փոքր թանկ հաճույք է, թեեւ ես այն թանկ չեմ համարում, քանի որ այսօր շատ ունենք ցածր որակի մասնագետներ, որոնք մեկ խորհրդատվության համար վերցնում են 20 հազար դրամ եւ ավելի»,- ասում է Մ. Մադաթյանը:
Հոգեբանից հարցրինք՝ Հայաստանում նմանատիպ ծառայություն մատուցողների հանդիպե՞լ է. «Հանդիպել եմ ռուս, ամերիկացի, հրեա հոգեբանների, իսկ հայ հոգեբանների՝ դեռ ոչ»,- ասում է հոգեբանը եւ պատասխանում մեր եզրափակիչ հարցին, թե համացանցում եւ տեսասկավառակների խանութ-սրահներում շատ կան սկավառակներ, որոնք, այսպես ասած, նպաստում են ռելաքսացիային, որքանո՞վ են դրանք արդյունավետ. «Ճիշտ եք նկատում, այսօր միլիոնավոր այդ կարգի ծրագրեր կան: Բայց դրանց էֆեկտիվությունը կարելի է հասկանալ միայն այն բանից հետո, երբ իմանաս, թե ով է սկավառակի հեղինակը, ում կողմից է այն մշակված: Այսինքն՝ երաժի՞շտ, որ որոշել է իր ճաշակով նյարդեր հանգստացնող երաժշտություն ձայնագրել, թե՞ հոգեբան, որ հաշվարկել է երաժշտության հաճախականությունը: Չնայած նշեմ, որ երկու դեպքում էլ ոչ մի բացասական բան չեմ տեսնում: Ռելաքսացիային, ի դեպ, շատ է նպաստում դասական երաժշտությունը, հատկապես Բախի ստեղծագործությունները»:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| «Շալվարը» մարզպետի սրտով չէ՞ |
| |
Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը իր նորամուծություններով չի դադարում զարմացնել շիրակցիներին. եթե մարզպետի պաշտոնը ստանձնելուն պես քրեակատարողական վարչության նախկին պետը հավաքեց գյուղապետերին ու հրահանգեց աշխատանքի ներկայանալ միայն փողկապներով, ապա վերջերս դպրոցների կին ուսուցիչներին հրահանգել է աշակերտների աչքին երեւալ միայն «յուբկաներով»: Իսկ Շիրակի մարզում, ինչպես հայտնի է, տղամարդ ուսուցիչ գրեթե չի մնացել: Բողոքավոր կանանց ասելով, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիզիրյանն անձամբ է շրջելու դպրոցներ՝ ուսուցիչների հագուստը ստուգելու համար: Պարոն Գիզիրյանի հրահանգն այնպիսի մի աղմուկ է բարձրացրել Գյումրիում, որ ուսուցիչները լրագրող տեսնելուն պես հետաքրքրվում են, թե մարզպետը 21-րդ դարում իրավունք ունի՞ արդյոք կին ուսուցիչներին իր ճաշակով հագցնել: Վերջիններս հատկապես դժգոհ են այն փաստից, որ Շիրակի մարզում վեց ամիս ձմեռ է, իսկ այդպիսի պայմաններում «շալվարը» փրկություն է: «Միջնադարը վաղուց անցել է, եւ լավ կլինի, որ ոստիկանապետը չմոռանա, որ ինքը մարզպետ է», այսպիսի կարծիքներ էին հնչեցնում մեր զրուցակիցները: Քանի որ այստեղ խոսք է գնում կանանց իրավունքների ոտնահարման մասին, «Առավոտը» այս հարցով դիմեց մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանին: «Սուտ է, նման հրահանգ չկա, եթե մարզպետի կողմից նման հրահանգ լիներ, ապա պիտի հրահանգվեր իմ եւ իմ վարչության աշխատակիցների միջոցով, իսկ նման բան չի եղել: Պարոն Գիզիրյանը բարձր ինտելեկտուալ կարողություններ ունեցող մարդ է, կշփվեք, ժամանակի ընթացքում կհամոզվեք, եթե մարդը շինականի, գյուղապետի հետ ուզում է առանձին շփվել, հարգում է բոլորի իրավունքները, ինչպե՞ս կարող է կանանց իրավունքները ոտնահարել»,- մարզպետին այսպես պաշտպանեց կրթության վարչության պետը:
Այդուհանդերձ, անհասկանալի է մնում՝ եթե մարզպետը այդպիսի հրահանգ չի իջեցրել կամ վերջերս դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ այդ մասին չի ակնարկել, ապա որտեղի՞ց է գալիս համատարած այդ աղմուկը, ինչո՞ւ բոլոր դպրոցներում նույնի մասին են խոսում, եւ վերջապես՝ ո՞վ է փորձում մարզպետի անունը գցել: Այս հարցի շուրջ մենք կփորձենք ստանալ նաեւ պարոն Գիզիրյանի պարզաբանումները, եթե, իհարկե, նա հիշի, որ իր մարզպետ դառնալու 100 օրը լրացել է, եւ ինքը այլեւս կարող է ազատ խոսել, ավելին, ընդունված կարգի համաձայն, մամուլի ասուլիս հրավիրել ու լրագրողների հարցերին պատասխանել: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| Պատրաստ են նոր ուսումնական տարվան |
| |
Օգոստոսի 31-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունը վարում էր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցեց, որ նոր ուսումնական տարվա կապակցությամբ քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների անապահով ընտանիքների 1-ից 4-րդ դասարան հաճախող 4445 երեխաների բաշխվել են ուսապայուսակներ եւ գրենական պիտույքներ: Բացի այդ, Երեւան քաղաքի նպաստառու ընտանիքների 1474 երեխաների առաջին դասարան հաճախելու կապակցությամբ, որպես պետական սոցիալական աջակցություն, կհատկացվի 25 հազարական դրամ միանվագ նպաստ:
Զեկուցվեց, որ քաղաքապետարանի ենթակայության կրթական բոլոր հաստատությունները պատրաստ են նոր ուսումնական տարվան:
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցչի զեկույցի համաձայն՝ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քայլերը դպրոցամերձ հատվածներում երթեւեկության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Առողջապահության վարչության պետը զեկուցեց, որ բոլոր դպրոցներն ապահովված են առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայքով եւ պարագաներով: Համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները վստահեցրին, որ խնդիրներ չկան նաեւ ջրամատակարարման եւ էլեկտրամատակարարման ուղղությամբ:
Զեկուցվեց, որ սահմանված ժամանակացույցով է ընթանում մայրաքաղաքի մանկապարտեզները ջեռուցմամբ ապահովելու ծրագիրը: 85 մանկապարտեզներից 32–ն արդեն ապահովված են անհատական ջեռուցմամբ: Եվս 3 մանկապարտեզներում աշխատանքները կավարտվեն օրերս:
Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին եւ համապատասխան վարչություններին հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել 2011թ.–ին բակային տարածքներում խաղահրապարակներ ձեւավորելու եւ խաղեր տեղադրելու ուղղությամբ: Զեկուցվեց նաեւ, որ քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ասֆալտապատման ծրագրերով նախատեսված 702 հազար քմ-ից արդեն ասֆալտապատվել է 521 հազար քմ տարածք: Հանձնարարվեց խիստ վերահսկողություն սահմանել աշխատանքների որակի նկատմամբ:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-09-01 |
| ԳԻՏԵԼԻՔ՝ ԱՆԿԱԽ ՁԵՎԱՉԱՓԻՑ |
| |
Սլավոնական համալսարանի գովազդի ֆակուլտետի դասախոս Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ կարեւոր չէ երեխան էլեկտրոնայի՞ն, թե՞ տպագիր «մեթոդով» է հարստացնում իր մտահորիզոնը:
Խորհրդային տարիներին ԽՍՀՄ կենտկոմի առաջին քարտուղար Կ. Չեռնենկոյի օրոք 1984թ. սեպտեմբերի 1-ը հռչակվեց Գիտելիքի օր: Հայաստանում անկախության հռչակումից հետո էլ շարունակեցին մեխանիկորեն նշել այդ տոնը, չմշակելով օրվան համարժեք արարողակարգեր ու դրան տալով համաժողովրդական բնույթ: Բավարարվեցինք միայն նրանով, որ սեպտեմբերի 1-ին դպրոցներ են այցելում որոշ պետական այրեր: Ի դեպ, Գիտելիքի օրը գալիս է դարերից. Հռոմի կայսր Կոնստանտին Մեծը 325թ. հրավիրեց առաջին տիեզերական ժողովը, որտեղ որոշվեց Նոր տարին եւ նոր ուսումնականը սկսել սեպտեմբերի 1-ից:
Մեր օրերում, ցավոք, գիտելիքը բարեկեցիկ կյանքի երաշխիք չէ, մինչդեռ համակարգչային հայտնի Windows միջավայրի հեղինակ, աշխարհում ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, ով հանրահայտ Microsoft ընկերության ղեկավարն է, հենց իր գիտելիքներով է հասել հսկայական հաջողության: Ե՞րբ պիտի մեր հասարակությունը նախընտրի գիտելիքը, այլ ոչ դիպլոմը կամ դպրոցի բարձր գնահատականներով հարուստ վկայականը: Այս հարցին «Առավոտի» զրուցակից, Հայաստանի հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի գովազդի ֆակուլտետի դասախոս Արմեն Մարտիրոսյանի պատասխանը հետեւյալն է. «Երբ ապրուստի միջոցը ապահովվի գիտելիքներով, երբ հասարակության մեջ դիրքը ապահովվի մարդու ինտելեկտով, այլ ոչ բիրտ ուժի կիրառմամբ, սանիկ-քավոր հարաբերությամբ, ավտոմեքենայի մակնիշով...»: Իսկ թե ինչից սկսել՝ պարոն Մարտիրոսյանն ասաց. «Ստեղծել համապատասխան մթնոլորտ, որը կտա իր դրական ազդեցությունը: Բերեմ մեկ օրինակ; Իմ ղեկավարած ընկերությունը՝ «Անտարես» հոլդինգը, պարբերաբար դպրոցականների եւ ուսանողների որոշակի խմբերի համար անցկացնում է «Ինչպես է ծնվում գիրքը» խորագրով միջոցառումներ, որոնք ընդգրկում են հեղինակ-հրատարակչություն-տպարան եւ, ի վերջո, վերջնական արտադրանքը՝ գիրք օղակը: Ուսուցիչները հավաստիացնում են, որ այս միջոցառումների մասնակիցների գրքերը ուսումնական տարվա ավարտին հանձնվում են ավելի բարվոք տեսքով, քան մյուսներինը: Դասատուները ասում են, որ յուրօրինակ այս էքսկուրսիայի մասնակից աշակերտներից շատերը սկսում են գիրք կարդալ, նույնիսկ իրենց ընկերներին խորհուրդ տալիս, թե, օրինակ, այս կամ այն գիրքն ավելի հետաքրքիր է կարդալ, քան նույնանուն ֆիլմը դիտելը»:
Ա. Մարտիրոսյանը կողմնակից է գրքի բոլոր «ձեւաչափերին». «Գիրքը իր ստեղծման օրվանից ենթարկվել է տրանսֆորմացիաների՝ թատրոն, կինո, CD, DVD, աուդիո-վիդեոգրքեր, համակարգչային ուսուցողական ծրագրեր, խաղեր, խաղալիք-գրքեր, էլեկտրոնային ընթերցարաններ եւ այլն: Մի փաստ եւս. amazon.com կայքը, որն աշխարհում ամենամեծ գրավաճառն է, այս տարվա առաջին 6 ամիսների արդյունքներով իրացրել է ավելի շատ էլեկտրոնային, քան ավանդական՝ տպագիր գրքեր: Մենք պիտի գիտելիքը տանք բոլոր հնարավոր ձեւերով եւ, որ ամենակարեւորն է, մատչելի»:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2010-09-01 19:31 |
| |
| |
ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՆ ՈՒ ԲԱԽՇՅԱՆԸ ԴԵՄ ԷԻՆ
«Առավոտի» հետ երեկ զրուցած «նախկին իշխանության» ներկայացուցիչներից մի քանիսը ... |
| |
 |
|
| 2010-09-01 19:31 |
| |
| |
ԼՍՈՒՄՆԵՐԸ՝ ԱՌԻԹ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ... |
| |
 |
|
| 2010-09-01 19:31 |
| |
| |
ԴԱ ԷՐ ՊԱԿԱՍ
Սեպտեմբերի 1-ից Թուրքիան մեկ ամսով ղեկավարելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Այս երկիրը 2009 թվականին երկու տարով ... |
| |
 |
|
| 2010-09-01 19:30 |
| |
| |
ԱՅՍ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ
Երեկ «Ուսանողական այգու» համար կոլեկտիվ դատական հայցի համահայցվոր են դարձել ՀՀ ... |
| |
 |
|
| 2010-09-01 19:30 |
| |
| |
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՁԵՌՆՏՈՒ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԻ ՀԵՆՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ... |
| |
 |
|
| 2010-09-01 19:29 |
| |
| |
ՀՀ ԱԳՆ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՊԱՐԶԵԼ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ԱԳՆ-ն պարզում է Մոսկվայում տեղի ունեցած դանակահարությանը ՀՀ քաղաքացուհու ... |
| |
 |
|
| 2010-09-01 19:29 |
| |
| |
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
19-րդ տարեդարձ
ԼՂՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ Ստեփանակերտում եւ ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
| 6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
| 13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
| 20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
| 27 |
28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +32 | +16 |
| Շիրակ | +22 | +6 |
| Արարատ | +33 | +15 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել