Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«ԼՂ ՀԱՐՑԸ ՀԵՏԱՁԳԵՔ 100 ՏԱՐՈՎ»

Հունվար 31,2004 00:00

«ԼՂ ՀԱՐՑԸ ՀԵՏԱՁԳԵՔ 100 ՏԱՐՈՎ»

ՌԴ Պետական Դումայի նորընտիր փոխխոսնակ Դմիտրի Ռոգոզինը, որը երկար
տարիներ եղել է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, «Ա1+»-ին տված
հարցազրույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին՝ ասել է. «Ղարաբաղի
հարցը լուծում չունի, այն մոտ ապագայում չեն կարող լուծել ո՛չ Ռուբերտ Քոչարյանը,
ո՛չ էլ Իլհամ Ալիեւը: Ասեմ, որ Իլհամն իմ ընկերն է, եւ ես սիրում եմ նրան
ու հույսեր կապում նրա հետ: Նույնքան էլ հարգում եմ Քոչարյանին, որին ճանաչում
եմ դեռ այն ժամանակվանից, երբ նա ԼՂ նախագահ էլ չէր: Բայց եթե ԼՂ հարցի լուծում
չկա հիմա, ապա պետք է այն հետաձգել 100 տարով, իսկ մինչ այդ փորձել վերականգնել
որոշակի հարաբերություններ: Այս փուլում հնարավոր է լուծել ադրբեջանցի փախստականների
խնդիրը, նրանց վերադարձնել բնակության վայրեր բուֆերային գոտում՝ ոչ թե Ղարաբաղում:

Եւս մեկ նկատառում. ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է Հայաստանը հանդես գալիս որպես այս հակամարտության կողմ: Մենք բոլորս էլ հիշում ենք, թե ինչ տեղի ունեցավ՝ դա ղարաբաղցիների եւ ադրբեջանցիների բախում էր: Իհարկե, Հայաստանից կամավորներ կային, սակայն Հայաստանը հանդես չէր գալիս որպես ուղիղ մասնակից եւ Ադրբեջանի թշնամի»:

Խոսելով Վրաստանի իրադարձությունների մասին՝ Ռոգոզինն ասել է, որ
այնքան էլ չի սիրում, երբ գրոհով են վերցնում խորհրդարանը, թեկուզ եւ խաղաղ.
«Դա, այսպես ասած, պառլամենտական մոտեցում չէ, դա մի բիծ է, որ մնալու է
ամբոխի կյանքում: Միխայիլ Սահակաշվիլին շատ ջանքեր պիտի թափի, որ հետագայում
խուսափի արյունահեղությունից: Մենք չենք կարող մինչեւ վերջ վստահել մարդկանց,
ովքեր ուժով են վերցրել իշխանությունը»: Վրաստանից ռուսական զորքերի դուրսբերման,
ինչպես նաեւ աբխազական հարցի առնչությամբ Ռոգոզինը նկատել է. «Մենք չենք
կարող չպաշտպանել մեր քաղաքացիներին, քանի Վրաստանում դեռ լավ չի ամրապնդվել
սահմանադրական կարգը, չի կայացել իշխանությունը, երբ դեռ պետք է պայքարել
ահաբեկչության դեմ: Իսկ պատկերացրեք, որ մենք դուրս բերենք խաղարարներին
Աբխազիայից»,- ասաց նա ու նկարագրեց գործողությունների մի շարք, որի հետեւանքով
հակամարտության մեջ կներքաշվեն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, իսկ պատճառը կլինի Վրաստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031