Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏԱՌՈՒՄ ԾԱՌԻ ԾՎԵՆՆԵՐ ԿԱՅԻՆ

Օգոստոս 31,2004 00:00

ԱՆՏԱՌՈՒՄ ԾԱՌԻ ԾՎԵՆՆԵՐ ԿԱՅԻՆ

Գրեթե բոլոր ԶԼՄ-ները՝ անկախ քաղաքական կողմնորոշումներից,
մասնակցեցին Ծաղկաձորում իրենց գործընկերների դեմ իրականացված հարձակման
դեմ բողոքի ակցիային: Նաեւ տեսան անտառի վիճակն ու լսեցին այդ մասին Ծաղկաձորի
քաղաքապետ Գարուն Միրզոյանի պարզաբանումները:
Դեպի
«Արմավտո» պանսիոնատ տանող այս նոր կառուցվող ճանապարհի մասին քաղաքապետը
թեթեւությամբ ասաց. «Այդ ճանապարհի հատվածում կարող է ընդամենը մի 10-15
ծառ է կտրվել», եւ արդարացրեց դրա անհրաժեշտությունը մասնավորապես՝ «թաղամասն
աշխուժացնելու» պահանջով:
Ռոբերտ Քոչարյանի
«Բուրան» քշելու համար տրակտորով լայնացված այս մի անտառային ճանապարհի մասին
էլ ասաց. «Կարող է՝ մի 20 հատ էլ ծառ այնտեղ է կտրվել, բայց մեքենա՛ պիտի
մտնի անտառ… Հազար ու մի պատմություննե՜ր կան, հրդե՜հ կա»: «ՀԱ» թղթակցի
հարցին՝ քանի՞ հրդեհի դեպք է եղել, որ հրշեջները չեն կարողացել մոտենալ եւ
հանգցնել՝ Գարուն Միրզոյանը պատասխանեց. «Պետք է դեպքը լինի՝ նո՞ր մտածենք»:

Որոշ հարցերում
քաղաքապետը համաձայնեց լրագրողների հետ: Օրինակ, անտառի միջով անցկացված
քարաշեն պարիսպների մասին ասաց, թե «իրենց սեփականությունը պատերով, սահմաններով
առանձնացնելը, կարծում եմ, մի քիչ սխալ էր: Գուցե ցանկապատերով, ցանցերո՞վ
արվեր»:
«Մի մասն օրինական
է, մյուս մասը՝ կիսաօրինական»,- կառույցների մասին ուշագրավ պնդում արեց
պրն Միրզոյանը: Նաեւ լսելով լրագրողների բողոքները՝ խոստացավ. «Հենց այսօր
կհանձնարարեմ՝ գնան, եթե որեւէ սեփական տարածքում կտրված ծառ կա, կպարտավորեցնենք՝
5-ապատիկը, 10-նապատիկը կվերականգնեն, կտնկեն»:
Այս լուսանկարն
արված է «Մուլտի Էյր» ընկերությանը սեփականաշնորհված անտառում, ուր շուրջ
30 քոթեջ է կառուցվում, եւ լրագրողները տեսան նոր կտրվածի նշանները կրող
եւ արմատախիլ արված ծառեր: Սակայն հենց այս տարածքի մասին ասաց Ծաղկաձորի
քաղաքապետը. «Բնապահպանական խնդիրները, կարծում եմ, ամբողջովին լուծված են»:

Եվ վերջապես
պաշտոնյաների տների մասին հարցին էլ պատասխանեց. «Այդ տների ներկայիս սեփականատերերը
երեւի 10-րդ գնորդներն են: Դրանք դեռեւս գործկոմների ժամանակով հատկացված
հողատարածքների վրա տնակներ են եղել, վերակառուցվել, վաճառվել, նորից վաճառվել»:
Իսկ լուսանկարում ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի տունն է, որն «Ազատություն»
ռ/կ-ով հայտարարել էր, թե իր տունը հնարավոր չէ լուսանկարել:

Լուսանկարները՝ «Ֆոտոլուրի»
Մակագրությունները՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031