Լրահոս
Օրվա լրահոսը

«ԾԽՈՂԻ ՀԵՏ ՉԱՄՈՒՍՆԱՆԱՔ»

Օգոստոս 31,2004 00:00

«ԾԽՈՂԻ ՀԵՏ ՉԱՄՈՒՍՆԱՆԱՔ»

Օգոստոսի 28-ին «Կանանց իրավանց նվիրականացման» հասարակական կազմակերպությունը
անցկացրեց «Առողջ սերնդի գրավականը» թեմայով սեմինար, որը մասնավորապես ծխախոտամոլությանն
ու դրա դեմ պայքարին էր առնչվում: «Ծխախոտի դեմ պայքարի կոնվենցիան ստորագրել
են աշխարհի շուրջ 168 երկրներ, որոնց թվում, ցավոք, տեղ չգտավ Հայաստանը»,-
իր մտահոգությունը հայտնեց հ/կ նախագահ Նարինե Գեւորգյանը:
Վերջինիս այն կանխագուշակությունը, թե «Հայաստանում ծխախոտի օգտագործման ներկա տեմպերը պահպանելու դեպքում 2030-ին դրա հետեւանքով մահերի թիվը կհասնի տասը միլիոնի», ավելի շուտ ահազանգ էր, քան լուրջ հետազոտություն: Եվ չնայած հ/կ անդամների զեկույցներում հրապարակված որեւէ տվյալ ճշտված չէր ու այնքան էլ չէր համապատասխանում իրականությանը, ողջունելի է այն, որ մի քանի երիտասարդ ուսանողներ որոշել են հ/կ ստեղծել՝ պայքարելու նման արատավոր երեւույթի դեմ: Մեր այն հարցին, թե ինչու եք անդրադառնում հատկապես ծխախոտամոլությանը՝ անտեսելով թմրամոլությունն ու ալկոհոլից կախվածությունը, նրանք բացատրեցին. «Դեռ այս մեկն ավարտենք, դրանց հերթն էլ կգա»: «Մարդու առողջություն» հիմնադրամի նախագահ, բժիշկ Դավիթ Պետրոսյանը նույնիսկ հորդորեց տղաներին, որ ծխող աղջիկներին բացասաբար վերաբերվեն, քանի որ «նրանք այդ անում են հասարակական վայրերում, հիմնականում սրճարաններում՝ ուշադրություն գրավելու, ձեզ թակարդը գցելու համար, նման աղջիկների հետ չամուսնանաք»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031