Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏՐԱՏԵԳԻԱ ՉՈՒՆԵՆ

Սեպտեմբեր 30,2004 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏՐԱՏԵԳԻԱ ՉՈՒՆԵՆ Իսկ Ժիրայր Սեֆիլյանի «ստրատեգիան» «4-րդ ուժ-ի» ձեւավորումն է Երեկ Մամուլի ազգային ակումբում կազմակերպված լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, երբ «Ազատագրված տարածքների պաշտպանություն-նախաձեռնության» համակարգող Ժիրայր Սեֆիլյանին հարցրին, թե ի՞նչ է մտածում 3-րդ ուժի մասին, նա պատասխանեց կատակով. «Քանի որ 3-րդ ուժը սեփականաշնորհել են, 4-րդ ուժի մասին եմ մտածում»։ Իսկ ապա լուրջ նկատեց, որ դերակատարություն է ունենալու նոր ուժի ձեւավորման հարցում: Անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե «պատերազմի շեմի՞ն ենք, թե՞ ոչ», Ժ. Սեֆիլյանը նշեց, որ արտաքին վտանգը մինչեւ օրս պահպանվում է։ Եվ վտանգի «մեղավորը» նաեւ հայերն են. «Օտարներըը պարբերաբար տարբեր առիթներով շահարկում են ղարաբաղյան հարցը, այն օգտագործում իբրեւ ճնշում նախորդ եւ ներկա իշխանությունների վրա»։ Ժ. Սեֆիլյանը նկատեց, որ «վերքը», որի վրա դրվել է մեր մատը՝ Արաքսի եւ Սյունիքի հարավն է, Նախիջեւանը, որով պայմանավորված է Հարավային Կովկասի վերահսկման խնդիրը։ Անդրադառնալով քաղաքական իշխանությունների դրսեւորած վարքագծին, Շուշիի գումարտակի նախկին հրամանատարը նկատեց, որ նրանք «պարբերաբար ճակատից-ճակատ են թռչում»։ «Այսօր ընդդիմության եւ իշխանության միջեւ գաղափարական հակասություն չկա։ Իսկ ովքեր ասում են՝ ՀՀՇ-ի եւ այսօրվա իշխանությունների միջեւ հակասություններ կան, այդպիսի բան չկա։ Նույնն են։ Հայ-թուրքական հարաբերությունների հարցում ի՞նչն էր տարբերությունը։ Կողմնակից են ճանապարհը բացելուն։ Ղարաբաղյան հարց. ոչ մի տարբերություն։ Նախորդ իշխանությունները, ինչ մտքերում կար, հստակ ասում էին՝ պետք է զիջել, սրանք զիջում են, բայց իրենց ձեռքում ազգայնական դրոշն է բարձրացրած։ Իբր ազգայնական կուսակցություններով կոալիցիա են ձեւավորել։ Սա է վտանգավոր»։ Իրաք զորամիավորումներ ուղարկելու հետ կապված, Ժ. Սեֆիլյանը հայտարարեց, որ միջոցների առաջ խտրականություն չդնելով՝ պետք է կանխվի։ «Իրաք գործուղելը վտանգավոր որոշում է։ Իրաքյան խնդրի պատճառով Միջին Արեւելքում հակաամերիկյան տրամադրություններն ուժգնացել են։ Նրանք քնած էին, արթնացան»։ Ինչ վերաբերում էր նախկին զինակցի՝ Սամվել Բաբայանի ազատությանը, Ժ. Սեֆիլյանը նկատեց. «Հաստատ մարդասիրական մղումներով չէ, որ ազատեցին։ Կան քաղաքական հաշիվներ»: Ինչ հաշվարկներ՝ պրն Սեֆիլյանը չմանրամասնեց: Մի հետաքրքիր տեղեկություն էլ հայտնեց, որ Սամվել Բաբայանն իր գործունեությունը ծավալելու է Երեւանում եւ ոչ Ստեփանակերտում. «Իրենից եմ լսել»։ Իսկ ձեւավորվելիք 4-րդ ուժի մեջ նախընտրեց ազնիվ մարդկանց անունների շարքում տալ Ս. Բաբայանի անունը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել