Լրահոս
Օրվա լրահոսը

Բ³ñÓñ նստում եմ, հեéուն տեսնում եմ

Նոյեմբեր 30,2004 00:00

Բ³ñÓñ
նստում եմ, հեéուն տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանը
սիրում է բարձրանալ բարձր տեղեր՝ նա պարբերաբար հայտնվում է մեր պատկերասրահի տանիքին,
հետո՝ Շանհայի հեռուստաաշտարակի ու Չինական պարսպի ամենաբարձր հատվածի վրա, օրերս
էլ բարձրացավ քաղաքապետարանի նորակառույց շենքի աշտարակ: Եվ դեռ Երեւանի քաղաքապետ
Երվանդ Զախարյանին կեսկատակ սպառնաց, թե ամեն շաբաթ գալու եւ այդ բարձրությունից
հետեւելու է նրա գործունեության արդյունքներին։ Ավելին՝ դեռ նրան էլ առաջարկեց
շաբաթը մեկ վերեւից մի քիչ նայել, քանի որ այդպես ավելի լավ են երեւում այն թերացումները,
որոնք կան այսօր քաղաքում կառուցապատման առնչությամբ՝ «խտությունը, տանիքների վիճակը,
մասանդրաների (մեջբերումը բառացի է.- Ա. Ի.), որ անկապ կառուցվում են շենքերի վրա,
համոզված եմ, որ մի մասը ապօրինի է կառուցվել, եւ քաղաքապետարանը պետք է շատ ավելի
արագ արձագանքի»: «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը, սակայն,
այս երեւույթի ուրույն բացատրությունն ուներ. «Կատակի եմ ուզում վերածել, որ չնեղանա
պրն Քոչարյանը՝ համոզված լինելով, որ նա էլ է կատակասեր, եւ դրա վերջին արգասիքն
այն էր, որ հաստա՛տ իմանալով, թե սխալ է ասում՝ մանսարդի փոխարեն օգտագործեց «մասանդրա»
բառը (երեւի հիշել էր գուշակուհի Կասանդրային): Երկու տարբերակ է հնարավոր. երեւի
ամենաբարձր տեղը, որտեղից նա մանուկ ժամանակ կարողացել է գետին նայել՝ եղել է թոթի
ծառը: Եվ բնականաբար, յուրաքանչյուրս էլ, երբ անցնում ենք մեր տարիքային հասարակածը՝
50-ը, մեր երիտասարդությունը հիշելով՝ ցանկություն ենք ունենում այն կրկնել յուրովի
եւ նորովի: Իսկ եթե քաղաքական կատեգորիաներով բնութագրելու լինենք՝ երբ քաղաքական
գործչի մոտ բացակայում է մտքի թռիչքը՝ խաբկանքի մեջ է ընկնում, մտածելով, թե այն
ուղիղ համեմատական է աշխարհագրական բարձր դիրքին, ուր հայտնվել է նա, այն է՝ զանազան
շենքերի կտուրներին: Չնայած չեմ ցանկանում այս առումով հեգնել՝ կարծում եմ, թե պրագմատիկ
եւ պրակտիկ արդյունք էլ կա. հավանաբար Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է ամենաբարձր կետերից
հմտորեն ստուգել. այն, որ քաղաքապետարանը միշտ հայտարարում է, թե հարյուրավոր միլիոն
դրամ են ծախսել հարթ տանիքները նորոգելու համար՝ իրոք այդպե՞ս է, թե՞ ոչ: Վերեւից
նա կարողանում է տիրապետել քաղաքի շինվերանորոգման աշխատանքների ընթացքին»: Ա.
Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել