Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 25,2004 00:00

2005 ԹՎԱԿԱՆ՝ ԱՔԱՂԱՂԻ ՏԱՐԻ ԽՈÚ21.03-20.04։ Շատերի համար
եկող տարին ինխքնարտահայտման, նոր ձեռնարկումների, ճակատագրական նշանակություն ունեցող
որոշումների տարի կլինի։ Դրա համար լիարժեք կենտրոնացում է պահանջվելու։ Խոյերը պետք
է ուշադիր լինեն նյարդերի հանդեպ։ Տարեսկզբին գործունեության շրջանակները կընդլայնվեն։
ՑՈՒԼ 21.04-21.05։ 2005-ին եւս մեկ քայլ կկատարեք հոգեւոր զարգացման ուղղությամբ,
կվերագնահատեք շրջապատի մարդկանց հետ ձեր փոխհարաբերությունները։ Ամռան վերջին անձնական
հարցերով զբաղվելու անհրաժեշտություն կառաջանա, որի արդյունքում կյանքը կդառնա ռոմանտիկ։
ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Պետք է զբաղվեք ձեր վաղեմի երազանքներն ու կազմած
ծրագրերը կյանքի կոչելով։ Աշխատեք ստանալ մտերիմների եւ ընկերների աջակցությունը,
քանի որ միասնական ջանքերով սարեր շրջելն ավելի դյուրին է։ Մինչեւ աշուն անձնական
կյանքում էական փոփոխություն կլինի։ 2005 թվականն ավելի հաջողակ կլինի աստղակերպի
ստեղծագործող մարդկանց համար։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Մի խուսափեք ձեզ վրա
պատասխանատվության բեռ վերցնելուց։ Ճիշտ է, դրանից որոշ չափով ընտանիքը կտուժի, սակայն
դա կարճ կտեւի: Եթե գործունեության մեջ լինեք հաշվենկատ, պրոֆեսիոնալիզմ դրսեւորեք։
Միայն դրանից հետո տարեվերջին ինքներդ ձեզանից գոհ կմնաք։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08։
Դուք եկող տարի փիլիսոփայորեն կվերաբերվեք կյանքին, կկարգավորեք ձեր աշխարհընկալումը։
Ձեզ համար ավելի կարեւոր է լինելու շրջապատի վրա տպավորություն գործելը։ Այդ նպատակով
վատ չէր լինի կոնկրետ քայլեր կատարեիք։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։ 2005-ին Կույսերը
իրենց նպատակին հասնելու ճանապարհին որոշ բարդությունների կհանդիպեն։ Սակայն հաջողությունը
կժպտա, եթե լինեք պատասխանատու, գործնական։ Առողջական վիճակի ընդհանուր մակարդակը
կախված կլինի սննդից։ ԿՇԵՌՔ 24.09-23.10։ Տարին ձեզ համար հակասական կլինի։
Ձեր առջեւ դժվար լուծելի, հաճախ էլ՝ խիստ անսովոր խնդիրներ կդրվեն, որոնք այնուամենայնիվ
կհաղթահարեք երկրորդ կիսամյակի ընթացքում։ ԿԱՐԻՃ 24.10-22.11։ Անպայման պետք
է ուշադրության կենտրոնում պահեք մարմնի առողջությունը։ Բայց նաեւ չպետք է խուսափեք
նոր, լրացուցիչ ծանրաբեռնվածությունից։ Հետեւաբար, պետք է կարողանաք դրանք հերթագայել։
ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12։ Պատասխանատու տարի է ձեզ համար։ Մի կողմից ռոմանտիկ
զգացողությունները չեն լքի ձեզ, մյուս կողմից ստիպված կլինեք շատ համբերել։ Սակայն
Աղեղնավորներն այն մարդիկ չեն, որ վախենան դժվարություններից։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
22.12-20.01։ Եկող տարի ձեր կարիերայում նկատելի առաջընթաց է սպասվում։ Հնարավոր
ֆինանսականն էլ լրիվ կարգավորվի։ Տարեսկզբին ուժերի անասելի ներհոսք կզգաք։ Բայց
պիտի դա կարգավորեք։ ՋՐՀՈՍ 21.01-19.02։ Տարին կանցնի նոր կոնտակտների, ճամփորդությունների
նշանաբանով։ Դուք ավելի կմեծացնեք ու կմերձեցնեք շրջապատի շրջանակները։ ՁՈՒԿ
20.02-20.03։ Կունենաք եւ վերելքներ, եւ վայրէջքներ։ Սակայն նպատակներին հասնելու
անչափ մեծ ձգտման շնորհիվ բոլոր դժվարություններից պատվով դուրս կգաք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել