Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է

Օգոստոս 31,2005 00:00

Կամ՝
քամին մեռավ ցրտից ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ ֆուտբոլի
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը հրապարակել է ՖԻՖԱ-ի Աշխարհի
գավաթի նախնական մրցաշարի որակավորման փուլի Հայաստան-Հոլանդիա եւ Չեխիա-Հայաստան
հանդիպումների նախապատրաստության նպատակով հավաքի հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը:
Նրանք են. դարպասապահներ՝ Ռոման Բերեզովսկի, Գեւորգ Կասպարով, պաշտպաններ՝ Սարգիս
Հովսեփյան, Կարեն Դոխոյան, Հարություն Վարդանյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Եղիշե Մելիքյան,
Ռոբերտ Արզումանյան, Աղվան Մկրտչյան, Վալերի Ալեքսանյան, կիսապաշտպաններ՝ Համլետ
Մխիթարյան, Դավիթ Գրիգորյան, Կարեն Ալեքսանյան, Ռոմիկ Խաչատրյան, Սամվել Մելքոնյան,
Արմեն Տիգրանյան, հարձակվողներ՝ Էդգար Մանուչարյան, Արա Հակոբյան, Արամ Հակոբյան,
Գալուստ Պետրոսյան, Արամ Ոսկանյան: Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ Մոսկվայի
«Մոսկվա» թիմում հանդես եկող Անդրեյ Մովսիսյանը հրաժարվել է Հայաստանի ազգային հավաքականում
հանդես գալուց: Ինչ վերաբերում է Ռումինիայի «Ռապիդում» հանդես եկող Արտավազդ Քարամյանին,
վերջինս վնասվածք ունի եւ այս պահին բուժվում է, դրա համար էլ չի կարող մասնակցել
ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներին: Այս մասին ՀՖՖ-ին տեղեկացրել են «Ռապիդի»
բժշկական անձնակազմը եւ ղեկավարությունը: Իսկ Արման Քարամյանին այս անգամ հավաքական
չի ընդգրկել Հենկ Վիսմանը: Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ
Սամվել Պետրոսյանը նույնպես հրապարակել է հրավիրված ֆուտբոլիստների անունները. դարպասապահներ՝
Էդգար Գասպարյան, Արթուր Հարությունյան, պաշտպաններ՝ Արթուր Ստեփանյան, Արտաշ Բաղդասարյան,
Ռաֆայել Սաֆարյան, Աղվան Հայրապետյան, Արա Խաչատրյան, Հայկ Չիլինգարյան, կիսապաշտպաններ՝
Արարատ Առաքելյան, Լեւոն Աչաջյան, Ժորա Հովհաննիսյան, Արտակ Օսեյան, Հրաչ Վարդազարյան,
Սուրեն Սարգսյան, հարձակվողներ՝ Տիգրան Ղարաբաղցյան, Տիգրան Դավթյան, Վահե Թադեւոսյան:
Այս էլ որերորդ անգամ Անդրեյ Մովսիսյանը անձնական ամբիցիաների պատճառով խնդիրներ
է ունենում հավաքականի հետ: Նա թեեւ աստղ չէ, սակայն կարող է օգտակար լինել մեր ընտրանուն:
ՀՖՖ մամուլի քարտուղարության՝ երեկ տարածած հաղորդագրությունից ենթադրվում է, որ
Մովսիսյանին, գուցե, հրավեր ուղարկվել է, որը նա, ըստ երեւույթին, մերժել է: Եթե
իրոք այդպես է եղել, ցավալի է: Եվ մեր կարծիքով արդեն ժամանակն է, որպեսզի Մովսիսյանի
հարցը մեկընդմիշտ լուծվի ու դուրս բերվի օրակարգից: Անփոխարինելի ֆուտբոլիստ չկա,
եւ ազգային հավաքականն էլ նազ ու տուզ անելու վայր չէ: Եթե Մովսիսյանը մինչեւ հիմա
դա չի հասկացել ու երկրի, ընդհանուրի շահերը ստորադասում է իր «եսին», ուրեմն չի
էլ հասկանա: Հետեւաբար, ճիշտը այսուհետեւ հավաքականի դռները նրա առջեւ փակելը պետք
է լինի: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031