Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՌՈՒՍՏԱՈԼՈՐՏԸ

Օգոստոս 31,2005 00:00

ՀԵՌՈՒՍՏԱՈԼՈՐՏԸ ԿԿԱՐԳԱՎՈՐԻ ՄԻ ՄԱՐՄԻՆ Սահմանադրական փոփոխություններից հետո պիտի անպայման վերանայվի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը: Այս մասին հայտնեց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը խորհրդարանի արտահերթ նստաշրջանի ընթացքում: Խնդիրն այն է, որ Վենետիկի հանձնաժողովի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ այս փոփոխությունների առնչությամբ ստորագրված հուշագրում խոսք է եղել հեռուստաոլորտը կարգավորող միայն մեկ մարմնի մասին, իսկ գործող օրենքը կարգավորման լիազորություններով է օժտում ոչ միայն ՀՌԱՀ-ին, այլ նաեւ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդին: Ըստ ամենայնի՝ օրենքում կվերանայվեն վերջինիս կարգավորիչ լիազորությունները եւ կփոխանցվեն ազգային հանձնաժողովին: Չնայած լիազորությունների փոփոխմանը՝ ՀՌԱՀ անդամները շարունակելու են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների ժամկետի ավարտը: Այս առնչությամբ Տիգրան Թորոսյանն ասաց. «Չեմ բացառում, որ սահմանադրական փոփոխությունների դրական ելքի պարագայում, կարճ ժամանակ անց, երբ բարելավվի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, մարդիկ, որոնց պաշտոնավարման ժամկետը դեռ չի լրացել՝ կարող են հրաժարական ներկայացնել եւ այդ ժամանակ մենք կկարողանանք ձեւավորել նոր հանձնաժողով»: Այդ նոր անկախ մարմնի անդամների կեսն ընտրվելու է ԱԺ կողմից, իսկ կեսին նշանակելու է ՀՀ նախագահը: Սակայն ո՞վ է պարտադրելու Հեռուստատեսության եւ ռադիոյի օրենսդրորեն իբր նույնքան անկախ հանձնաժողովի ներկա անդամներին ներկայացնել հրաժարականի դիմում: «Բազմաթիվ հարցեր կան կյանքում, որոնք կարգավորվում են ոչ միայն օրենքով, այլ նաեւ քաղաքական մշակույթով,- ասաց պրն Թորոսյանը:- Օրինակ՝ ես լինեի այդ հանձնաժողովի անդամ, երբ օրենքը փոխվեր՝ հրաժարական կներկայացնեի, ինձ մնար 1, թե 5 տարի: Եվ այդ ժամանակ նո՛ր օրենքով, նո՛ր Սահմանադրությամբ, նո՛ր մարդիկ կգործեին այդ հանձնաժողովի շրջանակներում»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031