Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵՑԻՆ ԲՐԱՏԻՍԼԱՎԱՅՈՒՄ

Սեպտեմբեր 30,2005 00:00

ԱԶԱՏԱԿԱՆՆԵՐԸ
ՀԱՎԱՔՎԵՑԻՆ ԲՐԱՏԻՍԼԱՎԱՅՈՒՄ Անցյալ շաբաթավերջին Բրատիսլավայում
տեղի ունեցավ Եվրամիությանը կից Եվրոպական ազատական-ժողովրդավարական եւ բարեփոխական
կուսակցությունների կոնգրեսը, որին Հայաստանից մասնակցում էին ՀՀՇ վարչության նախագահ
Արարատ Զուրաբյանն ու ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ
Շահնազարյանը, Վրաստանից՝ Իվլիան Խաինդրավան եւ Ադրբեջանից՝ ընդդիմադիր գործիչ Առաստուն
Օրուջլուն: Կոնգրեսն իր մեջ ներառում է եվրոպական ընտանիքի
առաջադեմ ազատական-ժողովրդավարական քաղաքական ուժերին եւ կուսակցություններին եւ
բացառիկ կարեւորություն ունի, քանի որ կոնգրեսը ներկայացնող կուսակցությունների անդամներից
շատերը նաեւ Եվրախորհրդարանի պատգամավորներ են: Ադրբեջանի լոբբիստական
աշխատանքի արդյունքում Folk Partiet Liberaierna (Շվեդիայի Ազատական կուսակցությունը)
կոնգրեսում հանդես է եկել Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւի ընդունման նախաձեռնությամբ:
Ադրբեջանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին նվիրված բանաձեւի նախնական տարբերակում
տեղ էին գտել նաեւ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ մի քանի ձեւակերպումներ եւ խնդրի
բովանդակության հետ, ըստ էության, առնչություն չունեցող կետեր, իսկ բանաձեւի նախագիծն
արդեն տեղ էր գտել կոնգրեսի աշխատանքների լուսաբանմանը նվիրված գրքում, որը նշանակում
է, որ նախապես եղել է համոզում, թե բանաձեւը հաստատ հավանության է արժանանալու համաժողովի
մասնակիցների կողմից: Կոնգրեսին մասնակցող հայկական պատվիրակության անդամների ու
մասնավորապես՝ դեսպան Դավիթ Շահնազարյանի ջանքերով հնարավոր էր եղել կանխել բանաձեւում
տեղ գտած հակահայկական ձեւակերպումները, ինչի արդյունքում ընդունված բանաձեւից դուրս
են մնացել այնպիսի կետեր, ինչպիսիք են՝ «ԼՂ հակամարտությունը ամենավտանգավոր հակամարտություններից
է այս տարածաշրջանում», «… հայկական կողմը իր վերահսկողության տակ է առել ոչ միայն
ԼՂ-ն, այլ նաեւ ծավալուն տարածքներ անկլավի շուրջ, որտեղից էթնիկական զտման արդյունքում
մեկ մլն ազերիներ դարձել են վտարանդի», «հայկական կողմը բնակեցնում է այս տարածքները
հայերով՝ ակնհայտորեն պատրաստելով դրանց անեքսիան», «… փախստականների կազմակերպությունները,
ընդդիմադիր կուսակցությունները եւ երիտասարդները նշում են ռազմական ուղին՝ որպես
այս տարածքները ետ գրավելու միջոց», «ELDR գտնում է, որ հակամարտող կողմերը եւ Եվրամիությունը
պետք է այս քայքայիչ հակամարտության խաղաղ լուծումը գտնեն, որի արդյունքում մեկ մլն
մարդ դարձել է փախստական իրենց սեփական երկրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել