Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ՓՈՐՁՈՒՄ

Նոյեմբեր 30,2005 00:00

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԵՊ ԽՐԵԼ Նորություն չէ, որ Հանրային հեռուստաընկերությունը վաղուց ի վեր, խախտելով պետական բոլոր օրենքները, զբաղված է ոչ թե բնակչությանն անաչառ տեղեկատվությամբ ապահովելով, այլ ուղղակի ծառայում է իշխանության որոշակի նպատակների իրականացմանը: Ցավոք սրտի, ամբողջ Հայաստանում հեռուստաընկերությունները դարձել են մեկ կենտրոնից ուղղորդվող ընկերություններ: Եվ այսօր ժամանակակից Հայաստանի զարգացման ամենամեծ խոչընդոտներից մեկը խոսքի ազատության պակասն է: Գաղտնիք չէ նաեւ, որ պաշտոնական լրատվության հիմնական նպատակներից մեկն էլ սեպ խրելն է ոչ միայն ընդդիմադիր, այլեւ հասարակական տարբեր ուժերի միջեւ՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով: Նոյեմբերի 27-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ իմ արտահայտած մտքերը՝ կապված 5-րդ շարասյան հետ, աղավաղվում եւ անընդհատ եթեր են հեռարձակվում «Հայլուր» լրատվական ծրագրով: Այստեղ զավեշտն այն է, որ ոչ միայն դիտավորություն կա, այլեւ՝ անգրագիտություն: Այն հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ են ընդդիմադիր տարբեր ուժեր տարբեր ասուլիսներ տալիս, ես հիշատակել եմ Ֆրանկոյի խոսքերը, այն է՝ երբ Ֆրանկոն գնում էր Մադրիդը գրավելու, ասաց. «4 շարասյունով գնում ենք, իսկ 5-րդ շարասյունը ներսում է»: Այսինքն՝ դրանք այն մարդիկ են, ովքեր Մադրիդում գտնվելով զորակից են Ֆրանկոյին: Տվյալ դեպքում Մադրիդն իշխանությունն է, եւ իշխանության մեջ, իհարկե, կան մեր ծպտյալ եւ բացահայտ համախոհները: Ինչ վերաբերում է 4 շարասյանը, ապա դա ընդդիմությունն է: Օգտվելով առիթից՝ դարձյալ կրկնում եմ, ընդդիմությունը երբեք այսքան միասնական չի եղել, ինչպիսին այսօր է: ԱԺՄ նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ Նկատենք, որ այն պնդումը, թե Վազգեն Մանուկյանը Ստեփան Դեմիրճյանին իբր անվանել է դավաճան ու «5-րդ շարասյուն», տիրաժավորում են նաեւ նույն կենտրոնից ղեկավարվող այլ հեռուստաընկերություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930