Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿԱՄԱՅԻՑ

Նոյեմբեր 30,2005 00:00

ԱԿԱՄԱՅԻՑ ՃՆՇՎԱԾՆԵՐԸ Երեկ Հայաստանի «խորհրդայնացման» 85-ամյակի առիթով ՀԿԿ-ն երթ էր կազմակերպել: Շրջաններից երթին մասնակցել ցանկացողներին պետավտոտեսչության աշխատողներն արգելել են մտնել մայրաքաղաք՝ պատճառաբանելով, թե մասնակցելու եք ընդդիմության հանրահավաքին: Հրազդանի, Էջմիածնի, Հոկտեմբերյանի կոմունիստներին այնուամենայնիվ հաջողվել է համոզել պետավտոտեսուչներին: Վայոց ձորի տեսուչները չեն հանձնվել կոմունիստներին: Մարալիկցիները պարզապես թաքցրել են մայրաքաղաք գալու իրական նպատակը: Կոմունիստներն արդարանում էին, որ իրենք ընդդիմադիր են, հետն էլ դեմ են գործող իշխանություններին, բայց ընդդիմության հետ կապ չունեն՝ միանգամայն այլ գաղափարախոսության դավանելու պատճառով: Երեկվա հանրահավաքին ՀԿԿ-ն, բնականաբար, չէր մասնակցում: «Երդվում եմ, որ մի օր 1920 թվականը կրկնվելու է: Սոցիալիզմը հաղթելու է ողջ աշխարհում: Լինելու է ցնցում՝ Այվազովսկու իններորդ ալիքի նման, սրբելու է այս իշխանական համակարգը»,- կուսակիցներին մխիթարեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Տեղեկացնենք, որ Հայաստանի խորհրդայնացման տոնը նշում էին նաեւ առաջադիմական կոմունիստները՝ Վազգեն Սաֆարյանի եւ նորացված կուսակցությունները՝ Յուրա Մանուկյանի գլխավորությամբ: ՀԿԿ-ի երթը Մյասնիկյանի, Շահումյանի արձանների մոտից շարունակվեց մինչեւ Վետերանների միություն, որտեղ էլ ամփոփվեց կուսակցության անցած տարիների «փառապանծ» ուղին եւ քննադատվեց «այս ռեժիմը»: Ռ. Թովմասյանը կուսակիցներին փոխանցեց նաեւ ՌԴ կոմկուսի առաջնորդ ընկեր Զյուգանովի ողջույնը: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930