Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ

Հունվար 31,2006 00:00

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՔԸ ԳՆԱՑԵԼ Է Մինչ հայրենի ընդդիմությունը՝ ի դեմս, մասնավորապես, ՀՀ սահմանադրական հանրաքվեի օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովի, ճանապարհներ է որոնում 2005թ. նոյեմբերի 27-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները վերանայելու ու չեղյալ համարելու ուղղությամբ ու փորձում է ՀՀ խորհրդարանում հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած խախտումներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ձեւավորել, սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ժողովրդավարություն» կենտրոնի ղեկավար Վարդան Պողոսյանը «Առավոտին» ասաց. «Կռվից հետո բռունցքներով չեն թափահարում: Եթե ընդդիմությունը ուզում էր հետամուտ լինել տեղի ունեցած կեղծիքների բացահայտմանը, նա պետք է ավելի հեռատես լիներ ու ետ չկանչեր ընտրական հանձնաժողովներում ունեցած իր երկուական ներկայացուցիչներին»: Վ. Պողոսյանի համոզմամբ, այսօր արդեն հանրաքվեի արդյունքները վիճարկելու բոլոր իրավական հնարավորությունները սպառված են: Այդ նպատակով ՀՀ Սահմանադրական դատարանին դիմելու ժամկետներն արդեն վաղուց անցել են: Ինչ վերաբերում է ՀՀ խորհրդարանում ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելուն, ապա Վ. Պողոսյանի ասելով՝ հանձնաժողով, իհարկե, կարող է ձեւավորվել, բայց նույնիսկ դրա աշխատանքներն ու եզրակացությունները դարձյալ ոչ թե իրավական, այլ քաղաքական հետեւանքներ կարող են ունենալ: Վերջերս մի շարք քաղաքական ու հասարակական կազմակերպություններ պահանջում էին իրենց տրամադրել հանրաքվեի ընտրացուցակները՝ ստորագրամատյանները, դրանցում եղած ստորագրությունները հանրաքվեի քվեարկությանը չմասնակցած քաղաքացիների ստորագրությունների հետ համեմատելու համար: Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հայտարարել էր, թե դրանք հրապարակման եւ բազմացման ենթակա չեն: Վ. Պողոսյանի ասելով, խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, եթե այն ձեւավորվի, իրավասու կլինի դրանք պահանջել ու ստանալ: Իհարկե, այս դեպքում էլ խոսքը կարող է լինել ոչ թե սահմանադրական հանրաքվեի արդյունքները վերանայելու, այլ ենթադրվող զեղծարարության փաստը հավելյալ անգամ արձանագրելու, գուցե նաեւ որոշ անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031