Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԽԱԽՏԵՍ՝ ԿՆԿԱՐԵ՛Մ

Փետրվար 28,2006 00:00

ՉԽԱԽՏԵՍ՝
ԿՆԿԱՐԵ՛Մ «Ազգային միաբանությունը» ԿԸՀ-ում այժմ չունի ներկայացուցիչ:
Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 5-ից, երբ կուսակցությունը սահմանադրական փոփոխություններից
հետո վերստին ներկայացրեց Զավեն Պլուզյանի թեկնածությունը՝ մինչ օրս այդպես էլ չի
ստորագրել նրան նշանակելու հրամանագիրը: Այս մասին «Առավոտին» ասաց «Ազգային
միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը. «Դրա համար էլ «Ընտրական օրենսգրքի»
փոփոխություն ենք առաջարկելու, թե նախագահը պարտավոր է 3 օրում հրամանագրել խմբակցության
ներկայացուցչին: Փակագծում էլ նշելու ենք՝ Զավեն Պլուզյանին, եւ դնելու շրջանառության
մեջ: Թե չէ՝ կարող է այժմ էլ պատճառ բռնի, որ 3 օրում կստորագրի, բայց գրված չէ,
թե պետք է նշանակել Պլուզյանին»: Փորձե՞լ են պարզել նախագահի աշխատակազմից, թե ինչո՞ւ
պրն Քոչարյանը չի նշանակում «Ազգային միաբանության» ներկայացուցչին. «Երկու նամակ
ենք գրել: Եվ ոչ մի արձագանք չկա: Մեզ բանավոր հասկացրել են, թե ասել է՝ երբ ուզենամ,
կստորագրեմ, գրված չէ, թե պիտի միանգամից ստորագրեմ»: Գուցե պատճառն այն է, որ պրն
Քոչարյանը զայրացե՞լ է, որ Զավեն Պլուզյանը նախ վայր դրեց ԿԸՀ անդամի իր լիազորությունները,
իսկ հետո նորից իրեն առաջարկեցին: «Զայրացել է, թող ջուր խմի,- մեր ենթադրությանն
ի պատասխան ասաց Ալեքսան Կարապետյանը:- Զայրույթը կապ չունի օրենքի հետ: Այն ուղղակի
պետք է կատարել: Օրենքների կատարման երաշխավորը ՀՀ նախագահն է, եւ եթե նա խախտում
է դրանք՝ բարոյական եւ ոչ մի իրավունք չունի մնացածներից պահանջել դա»: Ալեքսան
Կարապետյանը ԱՄ անունից առաջարկել է «Ընտրական օրենսգրքի» եւս մի փոփոխություն՝ նկարահանել
ընտրական ողջ գործընթացը եւ տեսագրությունը կցել արձանագրությանը՝ իբրեւ հիմք վիճահարույց
խնդիրների լուծման համար: Մեր նկատառմանը, թե քվեարկությունը գաղտնի է՝ առարկեց,
թե նկարահանվելու է ոչ թե քվեարկության խցիկը, այլ սենյակը, որ պարզ դառնա, թե քանի
մարդ է եկել-գնացել, արդյոք եղե՞լ են վեճեր եւ այլն: Սրա համար պահանջվում է 2000
տեսախցիկ: Որպես առաջարկի իրագործման ֆինանսական հիմք՝ հիշեցրեց, թե ԱՄՆ-ը նաեւ մեր
ընտրական համակարգերը բարելավելու համար խոստացել է 7 միլիոն դոլար: Ա.
Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728