Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏՂԱՆ» ՈՉ ՈՔԻ ՊԵՏՔ ՉԷ՞

Հունիս 15,2006 00:00

Ճանաչված
քանդակագործ Խաչատուր Միրիջանյանի հայտնի աշխատանքը՝ Չարենցավանում տեղադրված «Գանգրահեր
տղան» ողբալի վիճակում է: Պատվանդանի
գրանիտե սալերը պոկել-տարել են, գանգրահեր տղայի ոտքի ճեղքն այնքան է մեծացել, որ
այնտեղ ծիծեռնակները բույն են հյուսել: «Անընդհատ սպասում եմ, որ մի օր կլսեմ
գույժը այն մասին, թե ինչպես է տապալվել «Գանգրահեր տղան»: Նրա վատ վիճակը մեր այսօրվա
պատկերն է, մեր դեմքը: Չեմ ուզում գնալ Հրազդան ու այդ վիճակով տեսնել քանդակը, վախենում
եմ սիրտս չդիմանա: Էլ մարդ չի մնացել, որ այդ հարցով դիմած չլինեմ»,- ցավով նշեց
քանդակի հեղինակը: Նա տեղեկացրեց, որ «Գանգրահեր տղայի» մասին ահազանգել է Հրազդանի
ներկա եւ նախկին բոլոր իշխանավորներին՝ սկսած Խոսրով Հարությունյանից ու Վարդան Այվազյանից,
վերջացրած քաղաքի ներկա պաշտոնյաներով: Բոլորը մեծ-մեծ խոստումներ են տվել հուշարձանը
վերականգնելու վերաբերյալ, սակայն խոսքը գործ չի դարձել: Հիշեցնենք,
որ Խ. Միրիջանյանի բազմաթիվ մրցանակներ ստացած այս աշխատանքը Հրազդանում տեղադրվել
է 1980թ.: Մարշալ Հովհաննես Բաղրամյանն է ներկա եղել բացմանը եւ ի հիշատակ այդ օրվա՝
ծառ է տնկել, որ մինչ օրս կա: «Գոնե հանուն էդ մարդու հիշատակի՝ արձանի մասին մտածեն»,-
սրտնեղեց պրն Միրիջանյանը: Նա նաեւ նեղացած է Մերուժան Տեր-Գուլանյանից. նրա հեղինակած՝
«Գանգրահեր տղայի քաղաքը» գրքի շապիկին իր աշխատանքի ուրվագծային նկարն է: Գրքում
գրված է բոլորի մասին, սակայն մեկ տողով անգամ չեն նշվել արձանի հեղինակ Խաչատուր
Միրիջանյանն եւ ճարտարապետ Հենրիկ Առաքելյանը, ինչը պահանջում է տարրական էթիկան:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930