Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԵՑԻԿ, ՀՈՒՍԱԼԻ ԵՎ ԱՊԱՀՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔ՝

Հուլիս 29,2006 00:00

«Արմ-գլաս» ընկերություն Համաշխարհային
ապակեգործության ավանդույթները Հայաստանում սկսել են ձեւավորվել 20-րդ դարի սկզբներին,
երբ Աբովյան քաղաքում կառուցվեց Սարանիստ ընկերության առաջին գործարանը: 1990-ին,
երբ ավարտվեցին գործարանի շինարարական աշխատանքները, Հայաստանն առաջին անգամ ունեցավ
ապակե տարաների արտադրություն, որի արտադրանքն առաջին օրից բարձր գնահատվեց սպառողների
կողմից եւ լայն սպառում գտավ թե հանրապետությունում, թե նրա սահմաններից դուրս: 1997-ին
ավելի մեծ հզորությամբ կառուցվեց երկրորդ արտադրամասը: Իր գոյության տարիներին Սարանիստը
ձեւավորեց ու զարգացրեց ապակեգործության ու ապակե տարաների արտադրության նոր մեխանիզմներ
ու ավանդույթներ, որոնց շարունակողը դարձավ 2003-ին հիմնադրված «Արմ-գլաս» ՍՊԸ-ն:
Ընկերությունը Սարանիստ գործարանի բազայի ու բազմամյա փորձի հիման վրա 2004-ին ձեռնամուխ
եղավ նոր գործարանի կառուցմանը, որը կարճ ժամանակամիջոցում ավարտվեց եւ 2005-ին տվեց
իր առաջին արտադրանքը: Գերժամանակակից գործարանի կառուցմամբ սկիզբ դրվեց ապակե տարաների
արտադրության նոր փուլին: Հագեցած լինելով եվրոպական լավագույն եւ ժամանակակից սարքավորումներով,
«Արմ-գլասը» բավարարում է հանրապետության ապակե տարաների ողջ պահանջարկը՝ ապակե շշերից
մինչեւ դեղագործական եւ օծանելիքի սրվակներ: Տարաների արտադրության ողջ բարդ ու դժվարին
աշխատանքն ընթանում է մանրակրկիտ ու խստագույն վարպետությամբ՝ յուրաքանչյուր փուլում
հումքը եւ արտադրանքը ենթարկելով լաբորատոր փորձաքննության եւ զննման: Հսկայական
վառարանում հումքը՝ կվարցային ավազը, սոդան, ապակու ջարդոնը, հալեցվելով դառնում
է համասեռ զանգված, որը անհրաժեշտ ջերմաստիճանի չափ եռացվելով, մտնում է երկկաթիլանոց
հոսքագծի մեջ: Այստեղից դուրս գալով՝ մասսան ստանում է անհրաժեշտ ձեւը, անցնում
է թրծման վառարանով եւ դուրս գալիս պատրաստի վիճակում: Արտադրանքի ողջ ընթացքը վերահսկվում
է հատուկ սարքավորումներով ու չափորոշիչներով: Վերջում ստուգվում է պատրաստի տարայի
ջերմակայունությունը եւ ճնշման դիմացկունությունը, որոնց չափորոշիչներին չհամապատասխանելու
դեպքում տարան ջարդվում է եւ կրկին ուղարկվում մշակման բաժին: «Արմ-գլաս» ընկերությունն
իր արտադրանքն սկսել է պատել հատուկ պոլիէթիլենանման նյութով, որը ապակին պաշտպանում
է հպումից առաջացող խազերից, այն դարձնում ավելի դիմացկուն եւ գեղեցիկ: Մի քանի վառարանների
առկայությունը հնարավորություն է տալիս արտադրել միաժամանակ տարբեր գույնի ապակիներ:
Ընկերությունն ունի դիզայներական կենտրոն, որը հաշվի առնելով պատվիրատուի պահանջները,
նրան առաջարկում է տարաների տարբեր մոդելներ՝ տալով ընտրության լայն հնարավորություն:
Մասնագետները քննարկում եւ ի հայտ են բերում պատվիրատուի իրական ցանկությունները:
Նպատակ ունենալով բավարարել հայաստանյան շուկայի պահանջները, «Արմ-գլասը» բացում
է նոր հնարավորություններ եւ հեռանկարներ ինչպես ապակե տարաներին առնչվող ցանկացած
գործարարության, այնպես էլ հանրապետության ողջ տնտեսության համար: Շնորհիվ արտադրանքի
բարձր որակի, «Արմ-գլասը» դարձել է հայաստանյան այն հիմնական 10-ից ավելի հզոր ընկերությունների
մշտական գործընկերը, որոնց արտադրությունում ապակե տարաները կարեւոր բաղադրիչ են:
Ընկերությունն ունի 100-ից ավելի մշտական հաճախորդներ ու սպառողներ, արտադրանքն արտահանվում
է նաեւ Վրաստան: Ն. Վ. R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31