Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ

Սեպտեմբեր 29,2007 00:00

\"\"Մեքսիկայում շախմատային թագի համար աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ մրցաշարն ավարտվում է: Ցավոք, հայաստանցի Լեւոն Արոնյանը, արդեն վստահ կարելի է ասել, չեմպիոնական տիտղոսը նվաճելու այլեւս ոչ մի հեռանկար չունի: 12-րդ տուրում նա այս մրցաշարում երկրորդ անգամ զիջեց Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդին եւ 5,5 միավորով Մորոզեւիչի ու Լեկոյի հետ բաժանում է 4-6-րդ տեղերը (հունգարացի Լեկոն պարտվեց դեռեւս գործող չեմպիոն Կրամնիկին, իսկ Մորոզեւիչը սպիտակներով առավելության հասավ Գրիշչուկի նկատմամբ): Սվիդլեր-Անանդ մրցավեճում խաղաղ արդյունք գրանցվեց:

Նախավերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:

1. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 8,0 միավոր

2. Բորիս Գելֆանդ (Իսրայել) 7,0

3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) 6,5

4-6. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) 5,5

Պետեր Լեկո (Հունգարիա) 5,5

Լեւոն Արոնյան (Հայաստան) 5,5

7-8. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) 5,0

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) 5,0

Նախավերջին՝ 13-րդ տուրում Արոնյանը հանդիպելու է Սվիդլերի հետ, Գելֆանդը՝ Կրամնիկի, Լեկոն՝ Մորոզեւիչի, Գրիշչուկը՝ Անանդի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930