Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՁՐՈՐԱԿ ՈՒ ՀԱՄԵՂ ԱՐՏԱԴՐԱՆՔ «ԲԻԼՅԱՆԻ» ԿՈՂՄԻՑ

Հոկտեմբեր 31,2007 00:00

2000-ին հիմնադրվեց «Բիլյան» ընկերությունը, որը նոր խոսք ասաց մսամթերքի արտադրության մեջ

Շարունակելով ավանդական մսարտադրության տեխնոլոգիական հնարները, ընկերությունն այն հարստացրեց նոր ու ժամանակակից մեթոդներով: Ընկերության նախագահ Արամայիս Բիլյանը, մսամթերքի արտադրության մեջ լինելով բարձրակարգ մասնագետ (ավարտել է Օդեսայի Լոմոնոսովի անվան սննդի համալսարանի մսի եւ մսամթերքի ֆակուլտետը), երկար ժամանակ դասավանդել է Երեւանի սննդի տեխնիկումում, աշխատել Հայաստանի մսի եւ կաթի արդյունաբերության մինիստրությունում՝ որպես առաջատար ինժեներ, այնուհետեւ նշանակվել Երեւանի մսի կոմբինատի երշիկի եւ կիսաֆաբրիկատների արտադրության պետ: Ուստի, գիտակ լինելով մսամթերքի արտադրության բոլոր նրբություններին ու կարեւորագույն տեխնոլոգիական մեթոդներին, նախագահը արտադրության նկատմամբ գիտական մոտեցում է ցուցաբերում եւ անընդհատ կատարելագործում այն՝ խորամուխ լինելով ժամանակի բոլոր նորարարությունների մեջ եւ դրանք ներդնում արտադրությունում՝ տալով 100 տոկոսով անվտանգ ու մաքուր սնունդ:

«Բիլյան» ընկերությունն իր արտադրանքն իրականացնում է միայն ժամանակակից գերմանական եւ իտալական թանկարժեք սարքավորումներով ու տեխնիկայով, որոնք ամեն օր ենթարկվում են հատուկ մաքրման ու ախտահանման: Ի դեպ, այն, որ ընկերությունը առանձնահատուկ կարեւորություն է տալիս արտադրության մաքրությանն ու սանիտարահիգիենիկ իրավիճակին, նկատելի է մուտքից եւ բոլոր արտադրամասերում տիրող մաքրությամբ:

Արտադրության մեջ կիրառելով հայաստանյան եւ արտասահմանյան միայն առաջատար ընկերություններից ստացված միսը, «Բիլյանն» այն ենթարկում է լաբորատոր փորձաքննության, հետո միայն ուղարկում արտադրություն: «Բիլյան» ընկերությունն իր ավելի քան քառասուն արտադրատեսակներով արժանացել է սպառող լայն շրջանների բարձր գնահատականին ու մեծ պահանջարկ ունի նրանց կողմից. տասնյակ անվանումներով կիսաապխտած եւ հում ապխտած երշիկեղեն, սարդելկա, բաստուրմա, սուջուխ եւ բազմատեսակ մսապուխտներ:

Ընկերությունում աշխատում են միայն մասնագետ մսարտադրողներ, որոնց հիմնական մասը Երեւանի սննդի տեխնիկումի շրջանավարտներ են եւ արտադրության մեջ զգալի աշխատանքային փորձ ունեն:

«Բիլյան» ընկերության նախագահի խստապահանջ մոտեցումները արտադրության որակի, սանիտարահիգիենիկ պայմանների, էկոլոգիական մաքրության եւ անվտանգության նկատմամբ՝ արտադրանքին հնարավորություն են տալիս անցնելու անգամ ամենախստագույն քննությունը: Ընկերությունը ծրագիր ունի ընդլայնել իր գործունեությունը:

Կարեւորելով նաեւ կենդանիների մաքուր եւ հիգիենիկ մորթը իրականացնելը, ընկերությունը նախաձեռնել է ժամանակակից սարքավորումներով ու առանձնահատուկ պայմաններում մորթի իրականացումը եւ շուտով «Բիլյանի» կողմից շահագործման կհանձնվի նոր ու տեխնիկապես հագեցած սպանդանոցը:

Թե ինչով է պայմանավորված ընկերության հաջողությունը, նախագահ Արամայիս Բիլյանն ասում է. «Մարդկային գործոնով: Ես մեծ կարեւորություն եմ տալիս սննդի հետ աշխատողի մարդկային հատկանիշներին: Նա առաջին հերթին պետք է լինի ազնիվ եւ բարի մարդ, որովհետեւ անուղղակիորեն գործ ունի մարդու հետ, նրա առողջության հետ: Իսկ այդ հատկանիշները ես տեսնում եմ ապագա աշխատողների հետ առաջին զրույցի ընթացքում»:

«Բիլյան» ընկերության արտադրանքը 2005 թ. արժանացել է ՀՀ կառավարության մրցանակին՝ որակի ապահովման բնագավառում: Իսկ ամենամեծ գնահատականը տալիս է խստապահանջ սպառողը, որն արդեն «Բիլյանի» արտադրանքը դարձրել է իր տոնական եւ ամենօրյա սեղանների անփոխարինելի ու համեղ զարդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել