Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶՆԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Դեկտեմբեր 27,2007 00:00

\"\"«Արդար տնտեսական մրցակցությունը երկրի զարգացման նախապայմանն է»,- ասում է «Արզնի» ՏԹԽԸ տնօրենների խորհրդի նախագահ Մարատ Ջամվելյանը:

Արդեն քանի տարի՝ Հայաստանի տնտեսության մեջ իր առանձնահատուկ դերակատարումն ունի «Արզնի» ՏԹԽԸ-ն, որը գյուղատնտեսության բնագավառ բերեց նոր խոսք ու մոտեցումներ։ Ընկերությանը վիճակված է եղել եւ այսօր էլ շարունակում է վերականգնել, հսկայական ներդրումներ կատարելով վերակառուցել ու տեխնիկապես վերազինել նախկին ՀՍՍՀ-ի թողած՝ արտադրական հզոր կառույցների տխուր ավերակները: Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Մարատ Ջամվելյանն իր նպատակասլացությամբ, աշխատասիրությամբ ու եռանդով հաղթահարելով բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, կարողացել է ստեղծել այնպիսի տնտեսություն, որը ոչ միայն աշխատանքով ապահովում է շատ հայրենակիցների, այլեւ նպաստում է Հայաստանում գյուղատնտեսական նոր ճյուղերի զարգացմանը: «Արզնի» ընկերությունն այսօր հայ սպառողին է մատուցում մաքուր, անարատ, էկոլոգիապես մաքուր եւ վիտամիններով հարուստ սնունդ՝ հավկիթ, միս, կաթնամթերք, եւ շուտով կմեծանա արտադրանքի տեսականին: Լինելով հայրենասեր ու ազգասեր յուրահատուկ անհատականություն, Մարատ Ջամվելյանը կարեւորում է հայազգի առողջ սերնդի զարգացումը: Իսկ առողջ սերունդ, ըստ գործարարի, կունենանք միայն հոգեւոր եւ ֆիզիկական առողջ սննդի արդյունքում: Այդ նպատակին ծառայելու համար էլ «Արզնին» ստեղծել է բոլոր պայմանները: «Արզնիի» ձվատու հավերը կերակրվում են սեփական տնտեսության ստեղծած անհրաժեշտ բնական կերերով, առվույտով: Կաթնամթերքի արտադրության մեջ «Արզնին» զերծ է մնում կաթի փոշու, քիմիական ու արհեստական այլ նյութերի կիրառումից, քանի որ ունի կաթի արտադրության սեփական տնտեսությունը: Հատուկ պայմաններում, անասնաբույժների ամենօրյա հսկողության տակ խնամվող կաթնատու կովերը իրենց «ամառային հանգիստն» անց են կացնում Հայաստանի բնաշխարհի տարբեր արոտավայրերում, գրեթե ամեն տարի լինում են Գեղամա լեռան ստորոտում, այս տարի 1000 գլուխ անասուն՝ երկար ճանապարհ կտրելով, հասել է Տավշո բնաշխարհի հեռավոր բարձրադիր սարերը եւ չորս ամիս ստացել բնության տված սննդարար տարրերը, որոնք էլ կաթի հետ հասնում են կաթնամթերքի արտադրամաս եւ վերածվելով տարբեր արտադրատեսակների, դառնում «Արզնիի» սպառողների սեղանի անբաժան մասը:

«Արզնին» տարեցտարի ընդլայնում է արտադրության ծավալները, շարունակ վերազինվում է ժամանակակից տեխնիկայով, ներմուծում ցեղական տարբեր անասուններ: Այս ամենը, անշուշտ, հանգեցնում է աշխատատեղերի ավելացմանը: Այս տարի, նախորդի համեմատ, կաթի արտադրությունն ավելացել է 40 տոկոսով: Ձմռանը անասունների կերակրման խնդիր ընկերությունը չունի, քանի որ պաշարել են զգալի ծավալով եգիպտացորեն եւ առվույտ: Այս տարի Ավստրիայից ներմուծվել է 15 բարձր մթերատվությամբ երինջ:

Ընկերության նախագահ Մարատ Ջամվելյանը սպառողներին վստահեցնում է, որ Հայաստանում կա ձվի մեծ պաշար եւ Ամանորի նախօրյակին դեֆիցիտ չի լինի, արտադրողի կողմից չի լինի նաեւ գների բարձրացում՝ չնայած համաշխարհային շուկայում կերի գնի կրկնակի աճին:

«Արզնին» ընդլայնելով իր արտադրության տեսականին, շուտով սպառողին կմատակարարի սունկ, ձկնատեսակներ: Կգործարկվի ջերմոցային տնտեսությունը։ Հաճելի նորություն է սպասվում նաեւ Տավուշի մարզի բնակիչների համար: Ընկերության նախագահը ծրագիր ունի արտադրություն հիմնել մարզի որոշ գյուղերում՝ նպաստելով մարզում աշխատատեղերի ստեղծմանը եւ տնտեսության զարգացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31