Տեսանյութերի լրահոս
Խմբագրի սյունակ
1990 թվականից առ այսօր, այսինքն՝ արդեն 34 տարի, քաղաքական շրջանակներից ես լսում եմ «գործակալ» բառը։ «Գործակալ» («ագենտ») ասելով՝ այդ շրջանակները նկատի ունեն մարդկանց, որոնք մեր երկրում ինչ-որ գործունեություն են ծավալում, որը հակասում է ՀՀ պետական շահերին։ Եթե հանենք զուտ քաղաքական բաղադրիչը, ապա կարող ենք արձանագրել, որ Հայաստանում կան տարբեր երկրների գործակալներ, ինչպես որ, հուսով եմ, այլ պետություններում աշխատում են մեր գործակալները։ Ապացուցել, որ այսինչ անձնավորությունը գործակալ է՝ զուտ քաղաքական կամ լրագրողական մակարդակով հնարավոր չէ։ Եվ հակառակը՝ եթե ձեր երեսին շպրտում են, որ դուք, ենթադրենք, «ФСБ-ի ագենտ…