Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՓՈԽՎՈՒՄ Է

Օգոստոս 30,2008 00:00

\"\"

«Մարտի 1»-ի գործով կալանավորված ընդդիմադիր մի շարք գործիչների գործերը, թերեւս, շատ շուտով եւ մեկ «փաթեթով» կուղարկվեն դատարաններ: Այդպես ենթադրում են նաեւ կալանավորվածների պաշտպանները: Նրանց փոխանցմամբ, երեկ փոխվել են նաեւ մի շարք մեղադրյալների, այդ թվում՝ Սասուն Միքայելյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Շանթ Հարությունյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Նիկոլ Փաշինյանին, Խաչատուր Սուքիասյանին, Համլետ Հովհաննիսյանին, Վիրաբ Մանուկյանին, ինչպես նաեւ՝ Մյասնիկ Մալխայանին ու Սուրեն Սիրունյանին առաջադրված մեղադրանքների ծավալները: Մասնավորապես Մ. Մալխասյանին առաջադրվել է նոր մեղադրանք ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Ս. Սիրունյանի դեպքում, նրան առաջադրված մեղադրանքը ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը», փոխարինվել է նույն հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ նույն արարքը, որը զուգորդվել է սպանությամբ: Այս հոդվածը նախատեսում է ավելի խիստ պատիժ՝ ազատազրկում 6-12 տարի ժամկետով: Բացի այս, Ս. Սիրունյանին առաջադրվել է նաեւ նոր մեղադրանք՝ ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածով՝
«Պետական իշխանության յուրացում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել