Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՌԱՑԱ՞Ք ՁԵՐ ՀՈՐԸ

Փետրվար 28,2009 00:00

\"\"

ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ ասվում է. «Էթնիկ հայերը Հայաստանի աջակցությամբ շարունակում են վերահսկել Ադրբեջանի մարզ Լեռնային Ղարաբաղը եւ նրա հարակից ադրբեջանական յոթ շրջանները»: Ի պատասխան այս գնահատականի, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Պատասխանեմ սրան եւ ասեմ, որ ամերիկացիները ինքնորոշման հարցը բոլորից լավ պետք է իմանան, քանի որ ինքնորոշման իրավունքի մասին առաջինը խոսել է ամերիկյան ժողովրդավարության հայր Թոմաս Ջեֆերսոնը: Եթե ամերիկացիները իրենց ժողովրդավարության հորն էլ են մոռացել, հիշեցնեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, օգտվելով միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքից, միջազգային բոլոր նորմերին համապատասխան, իրեն հռչակել է անկախ եւ հաղթել է Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում: Հանրապետական կուսակցությունը եւ ես անձամբ ուղղակի անթույլատրելի եւ հակաժողովրդավարական ենք համարում նման վերաբերմունքը ԼՂՀ-ի հանդեպ»:
Կարդացեք 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել