Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ

Մարտ 31,2009 00:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը, հարցազրույց տալով CBS հեռուստաընկերությանը, խոստովանել է, որ իր հարաբերությունները մի շարք մտերիմ ընկերների հետ փչացել են այն բանից հետո, երբ 2009 թվականի հունվարին նա դարձավ երկրի ղեկավար: «Ես չեմ կարծում, որ կորցրել եմ ընկերներիցս որեւէ մեկին,- ըստ newsru.com-ի՝ ասել է Օբաման,- սակայն ես վստահ եմ, որ նրանցից ոմանց հետ հարաբերությունները շատ ավելի լարված են դարձել»: Ըստ ԱՄՆ նախագահի, նա երբեմն իրեն անչափ երջանիկ է զգում, որ երկիր է ղեկավարում հենց այս ժամանակաշրջանում, երբ նախագահ լինելն իսկապես արժեք ունի, քանի որ նշանակություն ունի ցանկացած որոշում, որոնք ընդունում են ինքը եւ իր թիմը: Սպիտակ տան ղեկավարի խոսքերով՝ եթե նա ընտրություն ունենար, ապա հերթականությամբ կզբաղվեր այն խնդիրներով, որոնք այժմ հուզում են ամերիկացիներին: «Սկզբից ես կզբաղվեի Աֆղանստանով՝ թերեւս հետաձգելով բանկային ճգնաժամը կամ 3 տարով կհետաձգեի առողջապահությունը: Դա հոյակապ կլիներ, բայց ես զրկված եմ նման շքեղությունից, քանի որ նման հնարավորություն չունի նաեւ Ամերիկայի ժողովուրդը: Ամերիկացիներին պետք է՝ իրենց անվտանգ զգալ, նրանց հիմա է պետք բժշկական օգնությունը, նրանց անհրաժեշտ է, որ տնտեսությունը կրկին մտնի հունի մեջ, նրանց պետք է կրթության տալ երեխաներին»,- նշել է Բարաք Օբաման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել