Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՃՇՏՈՒՄ Է

Հունիս 12,2009 00:00

Պահպանողական կուսակցությունը տարածել էր մամուլի հաղորդագրություն, թե մայիսի 27-ին դատախազությունը քրեական գործ է հարուցել Կարեն Հեքիմյանի նկատմամբ՝ ԴԱՀԿ աշխատակցին զրպարտելու մեղադրանքով: Նաեւ եզրակացրել, թե «դատախազությունն ակտիվ գործունեություն է ծավալում» քաղաքացիների դեմ՝ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ:

Երեկ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն «Առավոտին» տեղեկացրեց. «Կ. Հեքիմյանի կողմից դատական հարկադիր կատարողներ Ա. Մկրտչյանին եւ Է. Մանուչարյանին զրպարտելու փաստի առթիվ քրեական գործ իրոք հարուցվել է, սակայն ոչ թե դատախազության, այլ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից՝ դեռեւս 2009 թ. մայիսի 7-ին: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ պարզաբանում ենք, որ ոստիկանության կողմից քրեական գործ հարուցելու հիմք են հանդիսացել ձեռք բերված փաստերը: Ըստ այդմ՝ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երեւանի բաժնի հարկադիր կատարող Ա. Մկրտչյանը, Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 06.03.06թ. կայացված վճիռը կատարելու ընթացքում, 2007թ. նոյեմբերի 20-ին Կարեն Հեքիմյանից՝ հօգուտ պետական բյուջեի, բռնագանձել է 46.500 դրամ գումար: ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երեւան բաժնի հարկադիր կատարող Է. Մանուչարյանը, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 04.10.06թ. կայացված վճիռը կատարելու ընթացքում, 2009 թվականի փետրվարի 25-ին Կ. Հեքիմյանից բռնագանձել է 16.500 դրամ գումար: Ի կատարումն դատարանի վճիռների՝ ԴԱՀԿ աշխատակիցների կողմից իրականացված բռնագանձումները ԶԼՄ-ների միջոցով, մասնավորապես «Առավոտ» օրաթերթի (05.03.09թ.)՝ ներկայացվել է որպես «կաշառք՝ իշխանությունների կողմից կազմակերպված ռեկետի արտահայտություն»:

Նկատի ունենալով, որ Կ. Հեքիմյանի հրապարակավ հնչեցրած արտահայտություններում առկա են Ա. Մկրտչյանի եւ Է. Մանուչարյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ՝ ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով եւ կատարվում է նախաքննություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել