Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՅՐՈՒՂԻ՞, ԹԵ՞ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ

Հունիս 30,2009 00:00

Հանրապետության ավտոմայրուղիների եզրերին հաճախ կարելի է հանդիպել գերեզմանաքարերի՝ տարբեր ոճերով, նկարներով՝ առանց նկարների, շատերը՝ գրեթե երթեւեկելի մասում: Ու սա վաղ թե ուշ դառնալու է մի նոր ավտովթարի պատճառ: Դրանից հետո նույն տեղում կարող է հայտնվել մեկ ուրիշի մահարձան: Երեւան-Գյումրի մայրուղու՝ Ուջանից մինչեւ Ներքին Բազմաբերդի հատվածն ընդամենը տասնմեկ կիլոմետր է: Հընթացս փորձեցինք հաշվել, թե այդ հատվածում քանի մահարձան է տեղադրված: Մեծ ու փոքր՝ տասնյոթ մահարձան: Հնարավոր է, որ մի քանիսն էլ չենք նկատել:

Եթե հաշվի առնենք, որ արագընթաց մեքենաների քանակն ու հոսքը հանրապետությունում օր օրի ավելանում է, ապա կարող է մի քանի տարի հետո մեր բոլոր մայրուղիների եզրերը վերածվեն գերեզմանոցների: Թող ներեն ավտովթարից զոհվածների հարազատները, բայց պետք է մտածել ոչ միայն երկրային կյանքը ավարտածների, այլ նաեւ՝ ապրողների մասին: Իսկ զբոսաշրջիկները տպավորություն կստանան, թե Հայաստանում գերեզմանատները տեղադրված են մայրուղիների եզրերին: Համապատասխան կառույցները պետք է այս հարցով լրջորեն զբաղվեն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930