Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Մարզերում էլ վատ չեն լուսանկարում

Հուլիս 31,2009 00:00

Դեզի մեջ հայտնված ճնճղուկի անօգնական ձագերին տեսաժապավենի վրա անմահացնելուց մեկ օր անց էջմիածինցի լուսանկարիչ Կարեն Գրիգորյանը նրանց բույնը դատարկ է հայտնաբերել՝ ձագերին օձը կերել էր: Կարենի՝ այդ եւ էլի չորս լուսանկարներ տեղ են գտել ՆՓԱԿ-ի սրահներից մեկում՝ պրոֆեսիոնալ ֆոտոարվեստում իրենց առաջին քայլերն անող 11 լուսանկարիչների աշխատանքների կողքին: Էջմիածինցի լուսանկարիչը խոստովանեց, որ եթե չլիներ իր ուսուցիչ Սարգիս Վիրաբյանի ոգեւորիչ աջակցությունը, իր համարձակությունը չէր ների մայրաքաղաքում «հանձնվել» համբավ ունեցող լուսանկարիչների դատին: «Եվ շփոթված եմ եւ զարմացած, որ փոքր քաղաքի նկարիչներիս մեծ քաղաքում ներկայանալու հնարավորություն տրվեց: Մինչեւ ցուցահանդեսի բացումը շատ էի լարված. մտածում էի՝ այցելուները ֆոտոներիս կողքից անտարբեր կանցնե՞ն, թե՞ երկար կկանգնեն կնայեն: Ինքներդ եք տեսնում՝ թե ինչ կուտակում է… Այսօր իմ տոնն է, ես երջանիկ եմ»,- ասաց Կարեն Գրիգորյանը:

Կարենի լուսանկարների կողքին են նրա համաքաղաքացի եւ ընկեր Վազգեն Միսակյանի նկարները: Վ. Միսակյանը վստահ է, որ մայրաքաղաքի հեղինակավոր սրահներից մեկում ցուցադրվելն արդեն հաղթանակ է. «Միշտ մտածել եմ, որ մայրաքաղաքային մշակույթը խժռում է փոքր քաղաքների մշակույթը, տեղ չի թողնում նրանց համար: Սակայն այսօր ուրախությամբ կհերքեմ ինձ, ասելով, որ ցանկության ու համառության դեպքում բոլոր պատնեշները հաղթահարելի են»: Վ. Միսակյանի համար լուսանկարչությունը նախ հոբբի է, հետո միայն՝ եկամտի միջոց: Ըստ նրա՝ մեր երկրում գեղարվեստական լուսանկարչությունը կայացման երկար ճանապարհ պետք է անցնի: Պրոֆեսիոնալներն այդ ճանապարհը կհարթեն իրենցից հետո եկողների համար, որոնք արդեն շատ-շատ են. «Վարակի պես մի բան է մտել երիտասարդների մեջ՝ լուսանկարչությունը հաճելի զբաղմունք է դարձել: Դա գովելի է»:

Իսկ պրոֆեսիոնալ լուսանկարիչ Էդգար Դանղյանը, ով ՆՓԱԿ-ում էր քննադատի աչքով ֆոտոներն աչքի անցկացնելու համար, նկատեց, որ որպես առաջին քայլեր՝ ներկայացված աշխատանքները բավականին լուրջ են. «Եթե սկիզբը սա է, ենթադրում եմ, թե շարունակությունն ինչ է լինելու»: Ըստ նրա՝ լուսանկարչական արվեստը սոսկ կոճակ սեղմել չէ, պետք է երեւակայություն ունենալ, նկարներում պետք է արտացոլանքներ, լույսի ու ստվերի խաղ լինի, որպեսզի ապահովվի լուսանկարի գեղարվեստականությունը: «Այսօրվա ցուցահանդեսում ես նկատեցի այդ ամենը»,- ասաց Էդգար Դանղյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031